Երբ և ինչի դեմ պատվաստել փոքրիկին. պատվաստումների օրացույց

Խնամք

Հաճախ ավելի հեշտ է մի շարք հիվանդություններ կանխարգելել, քան դրանք բուժել: Այդ հիվանդությունների շարքին են պատկանում տուբերկուլյոզը, հեպատիտ Բ-ն, դիֆթերիան, փայտացումը, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը և պոլիոմելիտը: Սրանք այն վտանգավոր հիվանդություններն են, որոնք կարող են երեխայի մահվան համ հաշմանդամության պատճառ դառնալ:

Պատվաստումը պաշտպանում է երեխային նշված հիվանդություններից: Պատվաստումների միջոցով հնարավոր է կանխարգելել դրանք, ուստի այդ ինֆեկցիաները կոչվում են կառավարվող:

Պատվաստումը երեխայի մոտ անընկալություն է առաջացնում տվյալ հիվանդության նկատմամբ, եթե անգամ պատվաստված երեխան հիվանդանում է, այն թեթև ընթացք է ունենում:

Ինչպես ներարգանդային կյանքում, այնպես էլ մայրական կաթի միջոցով  նորածնին են փոխանցվում հակամարմիններ, որոնք նրան պաշտպանում են որոշ հիվանդություններից: Սակայն մեծանալու հետ միասին  (6 ամսականից սկսած) երեխան կորցնում է մորից ստացած իմունիտետը, ուստի հիվանդությունների հարուցիչների

նկատմամբ անընկալություն  առաջացնելու համար պատվաստումներ են կատարվում:

Պատվաստումը կատարվում է պատվաստանյութի միջոցով, որը ներարկվելով երեխայի օրգանիզմ` տվյալ հիվանդության նկատմամբ իմունիտետ է առաջացնում:

ՀՀ-ում երեխաների պատվաստումն իրականացվում է ըստ  պատվաստումների ազգային օրացույցի և անվճար են:

Եթե պատվաստումները կատարվում են թերի կամ դրանց միջև ընդմիջումները երկարում են սահմանված ժամկետից, երեխայի մոտ կայուն իմունիտետ չի ձևավորվում: Եթե   կյանքի առաջին տարում  երեխան չի ստացել տվյալ տարիքի համար նախատեսված որևէ պատվաստում, անհրաժեշտ է բացը լրացնել հնարավորինս շուտ:

Պատվաստման հնարավոր հետևանքները

Պատվաստումից հետո երեխայի մոտ կարող է առաջանալ այտուց կամ կարմրություն սրսկման տեղում, ջերմություն, թեթև ցան, կամ երեխան կարող է ընդհանուր վիճակի փոփոխություն ունենալ: Այս բոլոր նշանները հիմնականում անցնում են երկու-երեք օրվա ընթացքում: Եթե երեխայի մոտ առկա է բարձր ջերմություն, հարկավոր է նրան տալ  պարացետամոլ, շատ հեղուկներ, իսկ եթե երեխան սնվում է կրծքով, անհրաժեշտ է հաճախակի կերակրել:

Եթե երեխայի վիճակն անհանգստացնող է, անպայման պետք է դիմել բժշկի:

Պատվաստումների նախկին ազգային օրացույց

Տարիք

Պատվաստանյութ

Ծնվելուց 24-48 ժամ հետո

ԲՑԺ, հեպատիտ Բ1

1,5 ամսական

Հեպատիտ Բ2

3 ամսական

ԱԿԴՓ 1, պոլիոմելիտ 1

4-5 ամսական

ԱԿԴՓ 2, պոլիոմելիտ 2

6 ամսական

ԱԿԴՓ 3, պոլիոմելիտ 3, հեպատիտ Բ3

1 տարեկան

ԿԿԽ 1

18-24 ամսական (կրկնապատվաստումներ)

ԱԿԴՓ 4, պոլիոմելիտ 4 և 5 (1 ամիս ընդմիջումով)

6-7 տարեկան

16 ամսական, 26 ամսական և ամեն 10 տարին 1 անգամ

2009-ից ներդրվել է պատվաստումների նոր ազգային օրացույց: Նորին  անցնելը պայմանավորված էր ՀԻԲ պատվաստանյութի ներդրմամբ:  Վերջինս հնգավալենտ համակցված պատվաստանյութ է, որի բաղադրիչներն են ԱԿԴՓ /դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում/ և Հեպատիտ Բ պատվաստանյութերը:

Պատվաստանյութը բավականին արդյունավետ է մինչև 5  տարեկան  երեխաների շրջանում ՀԻԲ-ով պայմանանավորված մենինգիտների,  թոքաբորբերի և  այլ հիվանդությունների և դրանց բարդությունների կանխարգելման գործում։ Բոլոր  երկրներում,  որտեղ պատվաստումների ազգային օրացույցում ներդրվել է ՀԻԲ  պատվաստանյութը`  երեխաների շրջանում մոտ 60  տոկոսով նվազել է շնչառական  օրգանների հիվանդությունների,  մենինգիտների և դրանց բարդությունների  դրսևորումը։

Միաժամանակ,    հնգավալենտ պատվաստանյութը գրեթե զերծ է  հետպատվաստումային ռեակցիաներ առաջացնելու հատկությունից և ԱԿԴՓ  պատվաստանյութի  /դիֆթերիայի,  փայտացման և կապույտ հազի դեմ/  կապույտ հազ  բաղադրիչով պայմանավորված հետպատվաստումային ջերմային ռեակցիաների թիվը  զգալիորեն կնվազի։ Հնգավալենտ պատվաստանյութի ներդրմամբ երեխաները 1   այցելության ընթացքում մեկ ներարկումով հինգ պատվաստանյութ    կստանան,  որը  կարևոր հոգեբանական նշանակություն ունի`  մեղմացնելով ներարկման ցավային  գործոնը։

Պատվաստումների նոր ազգային օրացույց

Պատվաստման ժամկետ

Պատվաստանյութի

անվանում

Պատվաստման

հերթական

դեղաչափ

Ծնվելուց հետո 24-48 ժամվա

ընթացքում

ԲՑԺ

1

Ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում

ՎՀԲ

1

6 շաբաթական /1.5 ամսական/

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ , ՕՊՎ

1

10 շաբաթական  /2.5 ամսական/

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ , ՕՊՎ

2

14 շաբաթական /3.5 ամսական/

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ , ՕՊՎ

3

12 ամսական

ԿԿԽ

1

18 ամսական

ԱԿԴՓ, ՕՊՎ

4

6 տարեկան

ԱԴՓ-Մ,

1

6 տարեկան

ՕՊՎ

5

6 տարեկան

ԿԿԽ

2

16 տարեկան

ԱԴՓ-Մ

2

26 տարեկան

ԱԴՓ-Մ

3

36 տարեկան

ԱԴՓ-Մ

4

46 տարեկան

ԱԴՓ-Մ

5

56 տարեկան

ԱԴՓ-Մ

6

Պատվաստանյութի

անվանում

Հիվանդությունների հակածինների պարունակություն

ԲՑԺ

Տուբերկուլոզ (Պալարախտ)

ՎՀԲ

Հեպատիտ Բ

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ

Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ,

հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի

ՕՊՎ

Պոլիոմիելիտ

ԿԿԽ

Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ

ԱԴՓ-Մ

Դիֆթերիա, փայտացում

Գովազդ