Օդային կոփումը` փոքրիկի առողջության գրավական

Խնամք

Փոքրիկները,  սնվելով մայրիկի կաթով, ձեռք են բերում իմունիտետ, որը օգնում է նրանց պայքարել  վիրուսների  դեմ: Սակայն, այնուամենայնիվ, որոշ վարակներն անխուսափելի են:

Մանկիկի առողջություն ամրապնդելու համար նրան մինչև 1 տարեկան հասակը պետք է նաև կոփել:

Ինչո՞վ է օգնում կոփումը

  • Ամրացնում է իմունային համակարգը և օգնում է օրգանիզմին պայքարել վարակների դեմ
  • Արագացնում է օրգանիզմի հարմարվողականությումը արտաքին միջավայրին
  • Կարգավորում է նյութափոխանակությունը
  • Դրական է ազդում օրգանիզմի նյարդային  համակարգի աշխատանքի վրա
  • Բարելավվում է  փոքրիկի քունը, ախորժակը և ընդհանուր ֆիզիկական և հոգեկան վիճակը

 

Հատուկ դեպքեր

  • Եթե հիվանդությունն ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, կոփման գործընթացը  պետք է դադարեցնել և վերսկսել միայն փոքրիկի առողջանալուց հետո
  • Հաճախ հիվանդացող փոքրիկներին կոփելիս պետք է հետևել բժիշկների հատուկ խորհուրդներին

 

Ե՞րբ սկսել կոփումը 

Փոքրիկին կարելի է կոփել 1 ամսականից սկսած, եթե .

  • փոքրիկը առողջ է, չունի ի ծնե հիվանդություններ,
  • լավ է քնում, ուտում,  ունի նորմալ քաշ և  աճում է իր հասակին համապատասխան

 

Կոփման ամենաթեթև միջոցը օդայինն է 

Փոքրիկի համար ավելի տանելի է թեթև ցուրտը, քան շոգն ու տապը: Եթե փոքրիկը քնում է բաց պատուհանի առկայությամբ, ապա քունն ավելի ամուր և երկար է լինում: Զբոսանքից հետո ախորժակը շատ ավելի լավ է լինում: Մաքուր օդում փոքրիկը ավելի ակտիվ է: Օդային կոփումը բարելավվում է փոքրիկի ֆիզիկական ինքնազգացողությունը:

Մասնագետները  նշում են, որ օդային կոփումը կարելի է սկսել անգամ մեկ  օրական հասակում: Պարզապես պետք է սենյակը 15 րոպե տևողությամբ օդափոխել օրական  4-5 անգամ ձմռանը, իսկ ամռանը ողջ օրը թարմ օդի հոսք ապահովել: Սենյակն օդափոխելիս երեխային պետք է այլ վայր տեղափոխել:

 

Փոքրիկի զբոսանքը մաքուր օդում

  • Ձմռանը -15օ C ոչ պակաս ջերմաստիճանում 1-1,5 ժամ
  • Ամռանը 2-2,5 ժամ, օրվա մեջ՝ 2-3 անգամ

Փոքրիկներին մինչև 2 տարեկանը խորհուրդ է տրվում մաքուր օդում քնեցնել: Ամռանը փոքրիկն առավելաչափ պետք է դրսում լինի: Պետք է համապատասխան հագցնել նրան և խուսափել արևահարումից:

Օդային լոգանքներ

  • Ձմռանը` սենյակային պայմաններում (+20-23օ C դեպքում) 15-30 րոպե` կախված փոքրիկի տարքից
  • Ամռանը` սենյակում կամ դրսում (+23-26օ C դեպքում) 30-45 րոպե, կարելի է նաև ավելի:
Գովազդ