Փոքրիկի լացի «այբուբենը». ինչպես հասկանալ լացի պատճառները

Խնամք

Փորձ չունեցող մայրիկները, թերևս, սկզբում շփոթվեն ու չհասկանան` ինչու է լացում բալիկը: Սակայն աստիճանաբար հեշտ կլինի տարբերել փոքրիկի լացն ու հասկանալ` նա քաղցած է, փորիկն է ցավում, մրսում է, շոգում , թե՞ տակաշորը փոխելու ժամանակն է: Սա անհատական է, և ամեն մայրիկ ինքը կհասնակա իր բալիկի լացի «լեզուն»:

Երբ երեխան ծնվում է, նրա համար նոր աշխարհում ամեն ինչ անծանոթ է, տարօրինակ, ինչը փոքրիկի մոտ վախ է առաջացնում և  կարող է դառնալ լացի պատճառ: Նման դեպքերում բճիշկները խորհուրդ են տալիս մայրիկներին փոքրիկին իրենց գիրկն առնել և գուրգուրել:

Վախեցած երեխան մայրիկի գրկում իրեն պաշտպանված կզգա և անմիջապես կհանգստանա:

Բժշկուհի Լուսինե Սահակյանն ասում է, որ նորածիններն  ավելի հաճախ  լաց են լինում քաղցի պատճառով:

Երեխան կարող է լաց լինել  նաև ջերմաստիճանի փոփոխությունից` համեմատաբար ավելի տաք կամ ցուրտ սենյակ տեխափոխելիս:  Պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի երեխան  չմրսի: Ստուգել կարելի է փոքրիկի քթին դիպչելով, եթե այն սառն է, ապա երեխան լաց է լինում մրսելու պատճառով:

Եթե լացն անընդհատ  է, և երեխային հանգստացնել չի ստացվում, ապա խորհուրդ է տրվում դիմել բժշկի: «Եթե բալիկը քաղցած չէ, ոչ էլ տակաշոր փոխելու ժամանակն է, ինչպես նաև չկա ջերմաստիճանային փոփոխություն, ապա, հնարավոր է, այլ խնդիրներ լինեն. նման դեպքերում պետք է դիմել բժշկի»,- խորհուրդ է տալիս  Սահակյանը:

Գովազդ