Նորածիններն առանձնահատուկ խնամքի և ջերմության կարիք ունեն: Մանկիկի մասին հոգ տանելը ծնողների համար ինքնատիպ փորձառություն է, որի ընթացքում նրանք արտահայտում են նաև իրենց քնքշանքը, ինչպես, օրինակ, մերսման դեպքում։ Մերսումը գուցե պարտադիր չէ, սակայն խրախուսելի է: Նորածնի մերսման տարբերակների և արդյունավետության վերաբերյալ «Իմ փոքրիկ»-ը զրուցել է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցի հետ:
Մերսման առավելությունները
Ընդհանրապես կիրառվում են բուժական և պրոֆիլակտիկ մերսումներ: Մասնագետն իրականացնում է բուժիչ տարբերակը, իսկ երեխայի մայրիկը՝ սովորական, ռելաքս մերսումը: Ռելաքս տիպի առավելությունն այն է, որ մերսումների ժամանակ մայրն ավելի կենտրոնացած է բալիկի վրա, հպումներից փոքրիկը ստանում է մեծագույն հաճույք, զգում իրեն ապահով: Բուժական մերսման որոշ էլեմենտներ կարող է իրականացնել նաև մայրը, բայց միայն բժշկի ցուցումներով: Օրինակ՝ երեխան ունի լարվածություն պարանոցի հատվածում, և գլուխը միշտ մի կողմի վրա է թեքում: Թե ինչ անել, կասի ու կսովորեցնի մասնագետը:
Փոքրիկներից շատերի մոտ նաև առկա են լինում աղիքային խիթեր (կոլիկաներ), ուստի օգտակար է որովայնի մերսումը նորածնային շրջանում: Այն կատարվում է միայն պորտալարի մնացորդի ընկնելուց և վերքի ամբողջական ապաքինումից հետո: Տվյալ դեպքում մերսումներն անհրաժեշտ է կատարել նրբորեն, ժամացույցի սլաքի ուղղությամբ, երբեմն էլ՝ աննշան սեղմումներով:
Մարմնի ո՞ր հատվածները մերսել, ե՞րբ և ի՞նչ տևողությամբ
Թույլատրելի է մերսել մարմնի բոլոր հատվածները: Շարժումները պետք է շոյող բնույթ կրեն, կարելի է թեթև կմճտել: Մերսման ժամանակահատվածը կախված է երեխայի ռեժիմից: Ուտելուց հետո անմիջապես մերսելը ճիշտ չէ, սակայն փոքրիկը քաղցած էլ չպետք է լինի: Լավ կլինի՝ ուտելուց մեկ ժամ անց իրականացնել:
Մերսում կատարելիս մայրիկը պետք է ուշադրություն դարձնի երեխայի արձագանքին: Եթե փոքրիկը հանգիստ պառկել ու ժպտում է, բերանը մի փոքր բաց է, հայացքով հետևում է մայրիկին, նշանակում է՝ բավականություն է ստանում և ամեն ինչ արվում է ճիշտ: Հարկավոր է շարունակել այնքան ժամանակ, մինչև երեխան արտահայտի իր դժգոհությունը, հասկացնի՝ բավարար է, հոգնել է:
Պարզ կանոններ
. Սառը ձեռքերով չի կարելի հպվել նորածնին:
. Մերսումից առաջ մայրիկը պետք է լվանա ձեռքերը:
. Մայրիկի եղունգները պետք է լինեն կարճ, խնամքով կտրված:
. Չի կարելի կրել զարդեր, որոնք կվնասեն փոքրիկի փափուկ, նուրբ մաշկը:
Ի՞նչ յուղեր օգտագործել նորածնին մերսելիս
Անհրաժեշտ է կիրառել մանկական յուղեր: Դրանք կօգնեն նվազեցնել անմիջական շփումը և անհարմարություն չպատճառել երեխային: Մանկական յուղերը պետք է լինեն հիպոալերգեն, որպեսզի մաշկը չգրգռվի: Օգտագործելիս հարկավոր է պահպանել զգուշություն: 0-1 տարեկանի դեպքում կարող եք ընտրել զեյթունի ձեթ, այսինքն՝ այնպիսի յուղ, որը սննդի մեջ օգտագործվում է ու մերսման ժամանակ երեխայի բերանը ներթափանցելու պարագայում չի վնասի: Շոգ եղանակային պայմաններում հնարավոր է մերսումն իրականացնել հիպոալերգեն ցանափոշու օգնությամբ:
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան
Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։
Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։
Այդ տարիքի երեխան պետք է բացառապես կրծքի կաթ ընդունի: Եթե կրծքով կերկրման հետ կապված կան խնդիրներ, այդ դեպքում միայն արհեստական խառնուրդներով կաթ պետք է տալ:
Այն երկրներում ու տարածքներում, որտեղ վարակն առկա է, վարակի ախտանշաններ ունեցող մայրերը պետք է անհապաղ բժշկի դիմեն և հետևեն բժշկի ցուցումներին։ Հաշվի առնելով կրծքի կաթի առավելությունները ու այն աննշան դերը, որ այն կարող է խաղալ շնչառական վարակի տարածման գործում` կարծում ենք, որ մայրը կարող է շարունակել կրծքով կերակրումը՝ իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները։
Նորածիններն առանձնահատուկ խնամքի և ջերմության կարիք ունեն: Մանկիկի մասին հոգ տանելը ծնողների համար ինքնատիպ փորձառություն է, որի ընթացքում նրանք արտահայտում են նաև իրենց քնքշանքը, ինչպես, օրինակ, մերսման դեպքում։ Մերսումը գուցե պարտադիր չէ, սակայն խրախուսելի է: Նորածնի մերսման տարբերակների և արդյունավետության վերաբերյալ «Իմ փոքրիկ»-ը զրուցել է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցի հետ:
Մերսման առավելությունները
Ընդհանրապես կիրառվում են բուժական և պրոֆիլակտիկ մերսումներ: Մասնագետն իրականացնում է բուժիչ տարբերակը, իսկ երեխայի մայրիկը՝ սովորական, ռելաքս մերսումը: Ռելաքս տիպի առավելությունն այն է, որ մերսումների ժամանակ մայրն ավելի կենտրոնացած է բալիկի վրա, հպումներից փոքրիկը ստանում է մեծագույն հաճույք, զգում իրեն ապահով: Բուժական մերսման որոշ էլեմենտներ կարող է իրականացնել նաև մայրը, բայց միայն բժշկի ցուցումներով: Օրինակ՝ երեխան ունի լարվածություն պարանոցի հատվածում, և գլուխը միշտ մի կողմի վրա է թեքում: Թե ինչ անել, կասի ու կսովորեցնի մասնագետը:
Փոքրիկներից շատերի մոտ նաև առկա են լինում աղիքային խիթեր (կոլիկաներ), ուստի օգտակար է որովայնի մերսումը նորածնային շրջանում: Այն կատարվում է միայն պորտալարի մնացորդի ընկնելուց և վերքի ամբողջական ապաքինումից հետո: Տվյալ դեպքում մերսումներն անհրաժեշտ է կատարել նրբորեն, ժամացույցի սլաքի ուղղությամբ, երբեմն էլ՝ աննշան սեղմումներով:
Մարմնի ո՞ր հատվածները մերսել, ե՞րբ և ի՞նչ տևողությամբ
Թույլատրելի է մերսել մարմնի բոլոր հատվածները: Շարժումները պետք է շոյող բնույթ կրեն, կարելի է թեթև կմճտել: Մերսման ժամանակահատվածը կախված է երեխայի ռեժիմից: Ուտելուց հետո անմիջապես մերսելը ճիշտ չէ, սակայն փոքրիկը քաղցած էլ չպետք է լինի: Լավ կլինի՝ ուտելուց մեկ ժամ անց իրականացնել:
Մերսում կատարելիս մայրիկը պետք է ուշադրություն դարձնի երեխայի արձագանքին: Եթե փոքրիկը հանգիստ պառկել ու ժպտում է, բերանը մի փոքր բաց է, հայացքով հետևում է մայրիկին, նշանակում է՝ բավականություն է ստանում և ամեն ինչ արվում է ճիշտ: Հարկավոր է շարունակել այնքան ժամանակ, մինչև երեխան արտահայտի իր դժգոհությունը, հասկացնի՝ բավարար է, հոգնել է:
Պարզ կանոններ
. Սառը ձեռքերով չի կարելի հպվել նորածնին:
. Մերսումից առաջ մայրիկը պետք է լվանա ձեռքերը:
. Մայրիկի եղունգները պետք է լինեն կարճ, խնամքով կտրված:
. Չի կարելի կրել զարդեր, որոնք կվնասեն փոքրիկի փափուկ, նուրբ մաշկը:
Ի՞նչ յուղեր օգտագործել նորածնին մերսելիս
Անհրաժեշտ է կիրառել մանկական յուղեր: Դրանք կօգնեն նվազեցնել անմիջական շփումը և անհարմարություն չպատճառել երեխային: Մանկական յուղերը պետք է լինեն հիպոալերգեն, որպեսզի մաշկը չգրգռվի: Օգտագործելիս հարկավոր է պահպանել զգուշություն: 0-1 տարեկանի դեպքում կարող եք ընտրել զեյթունի ձեթ, այսինքն՝ այնպիսի յուղ, որը սննդի մեջ օգտագործվում է ու մերսման ժամանակ երեխայի բերանը ներթափանցելու պարագայում չի վնասի: Շոգ եղանակային պայմաններում հնարավոր է մերսումն իրականացնել հիպոալերգեն ցանափոշու օգնությամբ:
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան
Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։
Փոքրիկը, լույս աշխարհ գալով, փոխում է կնոջն ու տղամարդուն՝ դարձնելով նրանց ծնողներ:
Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։
0-3 ամսական երեխայի լացը կարևոր նշանակություն ունի: Առաջին ամսում նա ուղղակի բարձրաձայն լացում է և արտաբերում կոկորդային կարճ հնչյուններ: Իսկ արդեն 2-րդ ամսական փոքրիկի ծնողը պետք է կարողանա տարբերակել երեխայի լացը։ Եկեք միասին ուղեցույց մշակենք, որով կառաջնորդվեք, երբ լսեք փոքրիկի լացը։
- Քաղցած ժամանակ երեխան լացում է առանձնահատուկ պահանջկոտ ձևով։
- Երբ երեխան իրեն միայնակ է զգում և ցանկանում է, որպեսզի ծնողը գրկի, լացը նմանվում է խնդրող, աղերսող լացի։
- Աղիքային ցավերի ժամանակ երեխայի լացն ավելի շատ բարձրացող տեմբրով է լինում, այսինքն՝ ոչ մի կերպ չի հանգստանում, անընդհատ ճչալով, սեղմած աչքերով լացում է, որն ավելի շատ նմանվում է գոռոցի:
- Այս տարիքին բնորոշ է նաև կոկորդային հնչյուններ արձակելը, երբ երեխան արտաբերում է տարբեր հնչյուններ, օրինակ՝ Ա, Է, Ու, Ը և այլն, ինչը չի կարելի խառնել լացի հետ։
Ինչպե՞ս զբաղեցնել այս տարիքի երեխային
Երեխային պետք է հաճախ մոտենալ. 20-30 սմ հեռավորությունից երեխան առավել լավ է ֆիքսում ծնողի դեմքը։ Օգտագործելով տարբեր միմիկաներ՝ երեխայի հետ խոսեք, ժպտացեք: Ժպիտը շատ արագ է ընդօրինակում երեխան: Ինչպես նաև հաճելի երաժշտություն միացրեք երեխայի համար, ցանկալի է դասական: Այդ երաժշտության ներքո երեխան հանգիստ կարող է և՛ քնել, և՛ ուտել:
Նյութը մշակեց Մոնիկա Մամյանը։
Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։
Առաջին եռամսյակը, թերևս, երեխայի կյանքի ամենաբարդ փուլն է, քանի որ այն պայմանականորեն անվանում ենք ադապտացիայի փուլ․ փոքրիկը, հայտնվելով այս աշխարհում, պետք է ադապտացվի թե՛ շրջապատին, թե՛ ֆիզիկական գործոններին, թե՛ իրեն շրջապատող մարդկանց, թե՛ սննդին և թե՛ինքնուրույն ապրելու կարողություններին:
«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ուիգմոր Քլինիք»-ի մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանի հետ։
Ներկայացնում է Մանկաբուժության N:1 կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ դոցենտ Կարինե Սիմոնյանը:
Համավարակի առաջացման պատճառ հանդիսացած Covid-19 վիրուսն, ինչպես հայտնի է, ադեցություն է թողնում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների առողջության վրա, չնայած նրան, որ վարակի ախտանշանները երեխաների մոտ ավելի հազվադեպ և քիչ են արտահայտվում, քան մեծահասակների շրջանում։
Որքան փոքր է երեխան, այնքան բարձր է վարակման ռիսկը, իսկ ամենախոցելին նորածիններն են՝ մինչև 1 տարեկան երեխաները։
✔Վարակվել հնարավոր է և՛ մեծերից, և՛ փոքրերից։
✔ Վարակը փոխանցվում է ինչպես օդակաթիլային, այնպես էլ կեղտա-բերանային (ֆեկալ-օրալ) ճանապարհով։
Վստահաբար շատ ծնողներ կցանկանան իմանալ, թե ինչպես պաշտպանել երեխային վարակից՝
1) պետք է հնարավորինս չեղարկել երեկույթները, խաղերը, համատեղ ճաշկերույթները բարեկամների և այլ երեխաների մասնակցությամբ,
2) պետք է թույլ չտալ երեխաներին զբոսնել ընկերների հետ,
3) սովորեցնել երեխային մանրակրկիտ լվանալ ձեռքերը օրվա ընթացքում մի քանի անգամ,
4) որքան հնարավոր է հաճախ լվանալ մանկական հագուստն ու խաղալիքները։
Աղբյուրը՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր
Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը:
Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը:
Ի՞նչ է դիմածնոտի խախտումը և ի՞նչ տեսակներ կան: