Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Անանուն
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Կասեք, խնդրում եմ, երբ խլամիդիա ինֆեկցիան նորմայից 0,25 միավորով բարձր է լինում, բուժման կարիք կա՞: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան: Պետք է ստուգել PCR մեթոդով և արյան մեջ IgM, IgA-ն: Եթե ախտորոշվի բոլոր
Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Անանուն
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Կասեք, խնդրում եմ, երբ խլամիդիա ինֆեկցիան նորմայից 0,25 միավորով բարձր է լինում, բուժման կարիք կա՞: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան: Պետք է ստուգել PCR մեթոդով և արյան մեջ IgM, IgA-ն: Եթե ախտորոշվի բոլոր մեթոդներով, ապա անցնել բուժման:
Լիլիթ
Հարց: 5 տարի է ամուսնացած եմ և չեմ կարողանում հղիանալ: Պրոլակտին հորմոնի անկանոնության պատճառով անկանոն է դաշտանային ցիկլս: Խնդրում եմ` ասեք, դա կարո՞ղ է պատճառ հանդիսանալ չհղիանալուն:
Պատասխան: Այո կարող է: Պետք է այցելել բժշկի, ստուգել հորմոնային վիճակը և ընդհանրապես անցնել լիարժեք հետազոտություն:
Անի
Հարց: Բժշկի նշանակմամբ օգտագործել եմ տերժինան մոմիկները: Հնարավո՞ր է հղիություն լինի հենց մոմիկի օգտագործման ժամանակ: Եթե այո, ապա այն վնաս չէ՞ պտղին: Շնորհակալություն
Պատասխան: Այո, կարող է լինել հղիություն: Տերժինան թույլատրված է հղիության ժամանակ, սակայն բեղմնավորման ժամանակահատվածում օգտագործումը ցանկլալի չէ:
Հասմիկ
Հարց: Հարգելի բժիշկ, արդեն մեկ տարի է` ամուսնացած եմ: Երրորդ ամիսն է, ինչ դաշտանային ցիկլ չեմ տեսնում: Նախքան ամուսնանալն էլ ունեցել եմ նման խնդիր: Հղիություն չկա: Բժշկի գնացել եմ: Ամեն ամսվա համար դյուֆաստոն են նշանակում, սակայն խնդիրը չեն լուծում, ինչպե՞ս վարվել:
Պատասխան: Առաջնահերթ պետք է ատուգել հորմոնալ վիճակը, վահանագեղձի, ձվարանների ֆունկցիան: Ձեր պարագայում պետք է նաև ուշադրություն դարձնել էստրոգենի վրա, որը կարող է ցածր լինել: Այդ պարագայում նշանակումներն այլ կլինեն:
Հասմիկ
Հարց: Արդյո՞ք դյուֆաստոն հաբերն ամեն ամիս օգտագործելուց հետո հնարավոր է գիրացում:
Պատասխան: Ոչ, դա սխալ ենթադրություն է: Գիրացման պատճառները կարող են այլ լինել, օրինակ` նյութափոխանակություն կամ հորմոնալ խանգարում:
Տաթևիկ
Հարց: Ամուսնացել եմ 3 ամիս առաջ: Վերջին 10 օրվա ընթացքում սեռական հարաբերությունից հետո մուգ դեղին արտադրություն եմ ունենում: Ինչի՞ հետևանք դա կարող է լինել:
Պատասխան: Դա կարող է պայմանավորված լինել, օրինակ, բորբոքային պրոցեսի առկայությամբ: Խորհուրդ կտամ այցելել բժշկի և հանձնել քսուկ:
Գոհար
Հարց: Հարգելի բժիշկ, արգանդիս վզիկի վրա հայտնաբերել են պոլիպ և խորհուրդ են տալիս հեռացնեմ: Եթե չհեռացնեմ, ի՞նչ վտանգ կարող է լինել:
Պատասխան: Անպայման պետք է հեռացնել, քանի որ այն կարող է տարբեր տեսակի վատ հետևանքների բերել: Հեռացումից հետո անհրաժեշտ է պոլիպը ուղարկել պատոհիստոլոգիական քննության:
Անի
Հարց: Բարև Ձեզ, ես 23 տարեկան եմ, 12 շաբաթեկան հղի եմ: Ինձ մոտ ախտորոշել են առաջադիր պլացենտա, ունեմ կպումներ: Ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ է հարկավոր անել: Շնորհակալություն
Պատասխան: Առաջադիր պլացենտայի ժամանակ ընկերքը փակում է ցերվիկալ խողովակը ներսից: Հղիության ժամանակ ընկերքը երբեմն տեղափոխվում է դեպի վեր՝ ազատելով ցերվիկալ խողովակը: Պետք է ուշադիր լինել հղիության ընթացքին, քանի որ արյունահոսության և այլ պաթոլոգիաների ռիսկը բարձր է: Եթե ընկերքը մինչև հղիության վերջ մնա նույն դիրքում, ապա կցուցվի կեսարյան հատում: Հղիության ժամանակ եղեք ուշադիր և մնացեք բժիշկների հսկողության տակ: Ինչ վերաբերում է կպումներին, ապա դրանք սովորաբար մնում են նախկինում տարած վիրահատական միջամտությունից կամ որոշակի հիվանդութնուններից (ինֆեկցիաներից) հետո:
Անժելա
Հարց: 19 տարեկան եմ, ամուսնացած չեմ: Որովայնիս շրջանում ունեմ մի փոքր մազակալում: Դա վտանգավո՞ր է: Կարո՞ղ է անպտղության պատճառ հանդիսանալ:
Պատասխան: Եթե ունեք ավելորդ մազակալում, օրինակ` բակերի, որովայնի, կրծքերի շրջանում, ապա պետք է այցելել բժշկի և ստուգել հորմոնալ վիճակը: Եթե դա հորմոնալ խանգարում է, ապա այո, այն կարող է հանդիսանալ չհղիանալու պատճառ:
Կառա
Հարց: Այս ամիս որոշեցի հետևել ձվազատմանս, 6-րդ օրը աջ ձվարանումս կար 8 ֆոլեկուլ` 8.2մմ, 8 մմ, բժշկուհին սակայն նկատեց, որ արգանդիս լորձաթաղանթն այդ օրվա համար շատ բարակ էր, նշանակեց Պրոնիգովա այդ օրվանից օրը 2 հաբ, որի հետ միասին 16-րդ օրվանից մինչ 25-րդ օրը նաև Դյուֆաստոն 2-ական, 12-րդ օրը կրկին սոնոգրաֆիա անցա, լորձաթաղանոնթը դարձել էր 7.5 մմ, իսկ դոմինանտ ֆոլոկուլը 12 մմ: Բժիշկն ասաց, որ շատ քիչ են: Հննարավո՞ր է, որ մոտս ձվազատում չլինի: ԵՎ լորձաթաղանթը իսկապե՞ս քիչ է Շնորհակալություն
Պատասխան: Ձեր բժիշկը նշանակել է բուժում, որը կնպաստի հորմոնալ համակարգի ճիշտ գործունեությանը: Արեք այնպես, ինչպես նշանակել է ձեր բժիշկը:
Անի
Հարց: Հարգելի բժիշկ, ես 33 շաբաթական հղի եմ, ինձ մոտ առկա է պապիլոմա վիրուս և հեշտոցում կան կանդիլոմաներ: Կարելի՞ է արդյոք ծննդաբերել բնական ճանապարհով:
Պատասխան: Կարելի է ծննդաբերել, սակայն եթե վիրուսային ակտիվությունը ծննդաբերելու պահին բարձր է, ապա կա վտանգ, որ այն կարող է անցնել պտղին՝ առաջացնելով հազվադեպ, բայց հանդիպող բարդություն (պտղի մակկոկորդի պապիլոմատոզ):
Alina Zaqaryan
Հարց: Пожалуйста ответьте можно ли принимать ОК раз в год со сроком 3, 4 месяца для того чтобы отсрочить время наступления климакса, с целью сохранения овариального резерва?
Պատասխան: С целью сохранения овариального резерва ОК профилактически не назначаются.
Մարի
Հարց: Ցանկանում եմ մի քանի տարի օգտվել ներարգանդային պարույրից: Լսել եմ, որ կան տարբեր որակի և ֆիրմաների ներարգանդային պարույրներ: Ինձ առաջարկեցին 18000 դր արժողությամբ ներարգանդային պարույր: Արդյո՞ք դա որակով է և ո՞ր ֆիրման խորհուրդ կտայիք, որպեսզի չխաբվեմ տարբեր խնդիրների: Ըստ ստուգող բժշկի` ինձ մոտ շատ ակտիվ են գործում ձվարանները: Արդյո՞ք ներարգանդային պարույրը ինձ կարող է պաշտպանել մի քանի տարի:
Պատասխան: Արգանդային պարույրները բազմազան են: Գինը միշտ չէ, որ համապատասխանում է որակին՝ կապված ներմուծվող երկրից, ֆիրմայից և այլն: Ներարգանդային պարույրը տեղադրվում է 5 տարի ժամկետով: Տեղադրումից հետո հղիանալու հավանականությունը շատ չնչին է և նման դեպքեր շատ հազվադեպ են պատահում: Խորհուրդ կտամ գնելիս ուշադիր լինել, որպեսի այն ներմուծված լինի Եվրոպական երկրներից կամ ԱՄՆ-ից: Մինչ գնելը կրկին խորհրդակցեք Ձեր բժշկի հետ:
Շաքե
Հարց: Բարև Ձեզ: Քույրս բնակվում է արտասահմանում և ունի մեր բժիշկների խորհրդի կարիքը: Հղիության պլանավորման համար հանձնել է մի շարք անալիզներ: Բոլորը նորմայում են: Բայց անհանգստացնում է ցիտոմեգալովիրուսի արդյունքը: Խնդրում եմ`ասեք՝ կարելի՞ է արդյոք հետևյալ, արդյունքներով պլանավորել հղիություն: 1) CMV IgG - 500 U/ml Պատասխան: Խորհուրդ կտամ ստուգել ցիտոմեգալովիրուսը նաև արյան միջոցով (IgM, ավիդնոստ) և PCR մեթոդով: Անուն: Գայանե Տարիք: 28 Էլ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ Հարց: 28 տարեկան եմ, ունեմ 4 տարեկան բալիկ: Ցանկանում եմ կրկին հղիանալ: Ի՞նչ անալիզներ պետք է հանձնեմ, որպեսզի համոզվեմ, որ ինձ մոտ ամեն ինչ նորմալ է: Շնորհակալություն
Պատասխան: Խորհուրդ կտամ նախնական այցելել բժշկի խորհրդատվության, որից հետո՝ ելնելով Ձեր անալիզներից, նախորդ հղիությունից և ներկա գանգատներից` պարզ կլինի, թե Ձեր դեպքում ինչ անալիզներ են հարկավոր:
Անի
Հարց: Փոքրիկս 2 տարեկան է, բայց դեռ դաշտան չեմ ունեցել: Կերակրում եմ կրծքով: Անհանգստանալու կարիք կա՞ և ի՞նչն է պատճառը: Արդյո՞ ք հնարավոր է հղիանալ:
Պատասխան: Նախևառաջ պետք է կրծքով կերակրելուց հրաժարվել, քանի որ 2 տարին բավականին երկար ժամկետ է: Հենց երեխային կտրեք կրծքով կերակրումից, դաշտանը կվերականգնվի: Պետք է հղիությունից պաշտպանվել, քանի որ Դուք կարող եք հղիանալ:
Անահիտ
Հարց: Կարո՞ղ է արդյոք կարմիր գայլախտով կինը ծննդաբերել:
Պատասխան: Այո, կարող է: Հղիության ժամանակ պետք է անընդհատ գտնվել բժշկի հսկողության տակ:
Անանուն
Հարց: Հարգելի բժիշկ, ես պատրաստվում եմ հղիանալ, բայց ժամանակ առ ժամանակ պորտից արտադրություն եմ ունենում: Հնարավո՞ր է դա վնասակար ադեցություն ունենա հղիության վրա:
Պատասխան: Խորհուրդ կտամ ցույց տալ բժշկի: Դա կարող է լինել էնդոմետրիոզ հիվանդություն կամ պարզապես պորտի բորբոքում:
Կարինե
Հարց: Ասացեք խնդրեմ, հնարավո՞ր է արդյոք պոլիկիստոզի դեպքում ձվազատում: Հետագայում ի՞նչ բարդություն կբերի պոլիկիստոզը և ձվազատման համար պե՞տք է անպայման դեղորայքը նպաստի: Բժիշկն ինձ նշանակել էր վիտամիններ, Կլոմիդ, իսկ ձվազատման օրերին 2 անգամ խորիոնիկ գոնադոտրոպին եմ սրսկվել: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան: Ձվարանների պոլիկիստոզի ժամանակ ձվազատում չի լինում և կնոջ առաջնահերթ գանգատը լինում է անպտղությունը: Բժիշկը Ձեզ նշանակել է ձվազատման ստիմուլացիա, որը համապատասխանում է ձեր հիվանդությյանը:
Լիանա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Մի խնդրի առաջ ենք կանգնել ընկերոջս հետ: Պատրաստվում ենք ամուսնանալ, այդ պատճառով որոշեցինք հետազոտվել և հասկանալ` արդյոք առողջական խնդիրներ ունենք, թե ոչ, որպեսզի սեռական կյանք սկսելուց առաջ ամբողջովին առողջ լինենք: Այսպիսով, ընկերս գնաց հետազոտման ու պարզվեց, որ իր մոտ սերմնահեղուկի հետ կապված խնդիր կա: Քանի որ սեռական կյանքով շատ չի զբաղվել, սերմնահեղուկը դուրս գալու փոխարեն մնացել է օրգանիզմում, ու այդտեղից էլ առաջ է եկել վարիկոզ: Հիմա առաջարկում են առնանդամի վիրակատություն` վարիկոզի խնդիրը լուծելու համար: Իմ մտահոգությունը հետևյալն է` դա ինչքանո՞վ կարող է ազդել հղիանալու վրա, արդյո՞ք սա ռիսկային խնդիր է, թե ոչ: Միևնույն ժամանակ ասել են, որ սերմնահեղուկի ակտիվությունը ցածր է, մոտ 12,000 է: (Չգիտեմ` ինչքանով եմ ճիշտ հասկացել սերմնահեղուկի ակտիվության մասը, միայն թվերն եմ հիշում, որ ասում էր 40,000-ից 12,000 է): Խնդրում եմ` հնարավորության դեպքում մանրամասն տեղեկատվություն տաք այս հարցի շուրջ: Կանխավ շնորհակալ եմ Ձեր ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար:
Պատասխան: Առանց պատասխանները տեսնելու դժվար է ինչ-որ մի բան ասել: Բացի դրանից, սա ուռոլոգիական խնդիր է, այլ ոչ թե գինեկոլոգիական: Եթե կասկածների մեջ եք վիրահատության հետ կապված, ապա կարող եք այլ մասնագետի` ուռոլոգի հետ խորհրդակցել:
Անանուն
Հարց: Երեք ամիս առաջ ծննդաբերել եմ: Երբ հղիացա, սրտխառնոցներ ունեի, վատ էի զգում, բացի այդ էլ, ամուսինս վախենում էր բալիկին վնասել, մի խոսքով` շատ երկար ժամանակ սեռական հարաբերություններ չունեցանք: Ցանկություն կար, բայց չէինք ուզում հանկարծ վնասել բալիկին: Այդ ընթացքում, չնայած ֆիզիկական մոտիկության բացակայությանը, մենք շատ մոտիկ էինք իրար հոգեպես: Ծննդաբերությունից հետո իմ մոտ ընդհանրապես ցանկություն չկա: Մի քանի անգամ ունեցել ենք հարաբերություն, բայց ես ոչ մի բան չեմ զգում, ամեն անգամվա վրա մի թեթև փոփուխություն զգում եմ, բայց եթե առաջ ինձ մի թեթև դիպչելն ինչ չափազանց հաճելի էր, հիմա ես հպումից էլ ոչինչ չեմ զգում: Կարդացել եմ, որ եթե մայրիկը կաթ է տալիս, դրանից է, բայց ես վախենում եմ, որ իմ մոտ է հիվանդություն է առաջացել, գինեկոլոգի մոտ ծննդաբերությունից հետո ստուգման ժամանակ արգանդի վզիկի էրոզիա կար, որի դեմ բուժվում եմ: Բացի այդ էլ, բալիկս շատ ուշ է քնում, հոգնած ենք լինում, միգուցե դրանից էլ է, ժամանակ առ ժամանակ իմ մոտ ցանկություն առաջանում է, բայց ոնց որ հիասթափված լինեմ, մեկ է գիտեմ, որ ոչ մի բան չեմ զգա, իզուր ժամանակի վատնում կլինի: Խնդրում եմ խորհուրդ տալ:
Պատասխան: Սեռական ցանկությունը կամ օրգազմի բացակայությունը կարող է պայմանավորված լինել հոգեկան վիճակով, գերհույզերով կամ գերհոգնածությամբ: Այդ ամենը բուժելի է և լուծելի: Նախնական խորհուրդ կտամ այցելել սեքսոպաթոլոգի մոտ` Ձեր ամուսնու հետ միասին:
Լուսի
Հարց: 28 տարեկան եմ, երբեք գինեկոլոգի չեմ այցելել: Ուզում եմ իմանալ` ինչպե՞ս է լինում առաջին այցելությունը գինեկոլոգին: Եթե կարելի է, մի փոքր կնկարագրե՞ք դա. ինչպե՞ս է լինում, ի՞նչ անալիզներ են հանձնում: Լսել եմ, որ ինչ-որ գինեկոլոգիական հայելիներ կան, որ կարելի է գնել դեղատնից: Եվ հնարավո՞ր է առաջին այցելության ժամանակ պարզել` հնարավոր է կուսաթաղանթը վնասված լինել, թե ոչ և դաշտանային ցիկլի որ ժամանակահատվածում է ճիշտ այցելել գինեկոլոգի: Շնորհակալ եմ
Պատասխան: Գտեք պատասխանը հետեւյալ լինկի ներքո` https://www.facebook.com/notes/dr-pavel-sotskiy/գինեկոլոգիական-խորհրդատվություն/462943073790267
Վարդուհի
Հարց: Արդեն չորս ամիս է` ամուսնացած եմ և կասկածներ ունեմ, որ հղի եմ, քանի որ արդեն 13 օր է, ինչ դաշտան չեմ ունենում: Սակայն մի քանի օր է, ինչ արյուն եմ ունենում շատ քիչ, ու գույնն էլ շատ մուգ է: Հնարավո՞ր է արդյոք ունենալ արյուն և միևնույն ժամանակ հղի լինել: Նշեմ նաև, որ թեստ եմ դրել և իմ կարծիքով` դրական է պատասխանը, քանի որ երկու գիծ ցույց տվեց՝ երկրորդ գիծը մի փոքր ավելի թույլ էր: Նախապես շնորակալություն:
Պատասխան: Այո, հնարավոր է հղի լինել և տեսնել արյունային արտադրություն: Ձեր պարագայում խորհորդ կտամ հնարավորինս շուտ այցելել բժշկի և անել սոնոգրաֆիա:
Անժելա
Հարց: Հարգելի բժիշկ, արժե՞ արդյոք հղիության 4-րդ շաբաթում խմել վիտամին E դեղահաբերի տեսքով:
Պատասխան:Հղիության ժամանակ պետք է խմել հղիների համար նախատեսված վիտամինային կոմպլեքս, որը պետք է նշանակի Ձեր հղիությունը վարող բժիշկը: Բայց կան նաև հղիության ժամանակ մետաբոլիկ թերապիայի սխեմաներ, երբ նշանակում են վիտամին E: Արեք այնպես, ինչպես նշանակելա է Ձեր բժիշկը:
Ասյա
Հարց: Հարգելի բժիշկ, խնդրում եմ ասեք` արդյո՞ք արգանդափողերի փակ լինելը կրում է ժառանգական բնույթ: Եթե ոչ, ինչի հետ կարող է այն կապված լինել և արդյո՞ք այն որևէ կերպ զգացնել է տալիս:
Պատասխան: Դա որևէ կերպ ժառանգական բնույթ չի կարող կրել: Արգանդի փոխերը կարող են փակ լինել տարբեր պատճառներով՝ տարած փողի կոնքի բորբոքային պրոցեսներ, ինֆեկցիաներ, կրած վիրահատություններ, կանացի սեռական օրգանների տուբերկուլոզի հետևանքով և այլն: Պետք է լիարժեք հետազոտվել պատճառը պարզելու նպատակով, ստանալ համապատասխան բուժում: Արդյունքի բացակայության դեպքում դիմել վերարտադրողական տեխնոլոգիաներին: