Գինեկոլոգի պատասխանն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-7

Հարց/Պատասխան

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Լուսինե

Հարց: Հարգելի բժիշկ,  կասեք ինձ` պոլիկիստոզի առկայությունը սոնոգրաֆիան կարո՞ղ է ցույց տալ,թե դա ուրիշ անալիզներով պետք է իմանամ: Եվ պոլիկիստոզի ժամանակ ձվազատում լինո՞ւմ է: Շնորհակալություն:

Պատասխան: Պոլիկիստոզը այն հիվանդությունն է, որի ժամանակ ձվազատում չի լինում, և կանանաց հիմնական գանգատը լինում է չբերությունը: Պոլիկիստոզը ախտորոշվում է սոնոգրաֆիայի և հատուկ

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Լուսինե

Հարց: Հարգելի բժիշկ,  կասեք ինձ` պոլիկիստոզի առկայությունը սոնոգրաֆիան կարո՞ղ է ցույց տալ,թե դա ուրիշ անալիզներով պետք է իմանամ: Եվ պոլիկիստոզի ժամանակ ձվազատում լինո՞ւմ է: Շնորհակալություն:

Պատասխան: Պոլիկիստոզը այն հիվանդությունն է, որի ժամանակ ձվազատում չի լինում, և կանանաց հիմնական գանգատը լինում է չբերությունը: Պոլիկիստոզը ախտորոշվում է սոնոգրաֆիայի և հատուկ

անալիզների միջոցով:

Լուսինե

Հարց: Բժիշկ ջան,  հնարավո՞ր է հղի լինեմ,  բայց թեստը ցույց չտա,արդեն հիվանդանալուս օրից 3 օր է անցել, թեստ եմ անում,  բայց 1 գիծ է:

Պատասխան: Դաշտանի ուշացումը կարող է պայմանավորված լինել հղիությամբ, հորմոնալ կամ այլ խանգարումներով:

Գարիկ

Հարց: Հարգարժան բժիշկ, իմ խորհրդով կինս քսուկի անալիզ հանձնեց, եւ բժիշկը կնոջս նշանակեց ОСАРБОН մոմիկներ, իսկ ինձ` АТРИКАН 250: Խնդրում եմ ասեք` ի՞նչ հիվանդության պատճառով է նշանակել այս դեղերը: Նշեմ, որ բավականին երկար ժամանակ է, որ ամորձիներիս մեջ տհաճ մրմռոց եմ զգում: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Պատասխան: Ըստ նկարագրածի Ձեզ մոտ կա բորբոքում, որի առաջացման պատճառները շատ են, այդ իսկ պատճառով նշանակել են տվյալ դեղերը: Քանի որ ես չեմ տեսել քսուկը և չգիտեմ ախտորոշումը, չեմ կարող ասել Ձեր հիվանդության անունը: Ինչ վերաբերվում է ամորձիներին, ապա այս դեպքում Դուք պետք է անցնեք խորհրդատվություն ուրոլոգի մոտ:

Լուսինե

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Կցանկանայի իմանալ` դաշտանը իր սկսելու օրից 3 օր ուշացել է, բայց հենց երրորդ օրը սկսվել է: Հնարավոր է, որ տվյալ մարդը հղի լինի: Շնորհակալություն

Պատասխան: Դաշտանի ուշացումը կարող է պայմանավորված լինել հղիությամբ, հորմոնային կան այլ խանգարումներով:

Նանե

Հարց: Հարգելի բժիշկ, արդոք կարո՞ղ է վաղ հղիության ժամանակ դյուֆաստոնի ընդունումը երեխայի մոտ խանգարումներ կամ դեֆեկտներ առաջացնել: Բժիշկս այս դեղորայքը նշանակել է ելնելով այն հանգամանքից, որ սա իմ առաջին ցանկալի հղիությունն է, իսկ սրանից առաջ հարկադրված վիժումներ ունեցել եմ: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Բժշկի նշանակումը ճիշտ է, պետք չէ անհանգստանալ: Դյուֆաստոնը ոչ մի կերպ չի անդրադառնում պտղի վրա: Այն նշանակում են հղիությունը պահպանելու համար:

Սեդա

Հարց: Բարև ձեզ,  ես ամուսնացած եմ 2 ամիս: Ամուսնանալուց 2 ամիս առաջ անցել եմ ուլտրաձայնային հետազոտություն դաշտանի հինգերորդ օրը,  ամեն ինչ նորմայի մեջ էր: Հանձնել եմ մի քանի հորմոնի անալիզ,  որոնցից մեկը՝ dhea-s-ն եղել է նորմայից բարձր,  սակայն ոչ մի բուժում չեմ արել, ունեմ մի փոքր մազակալում դեմքիս և կրծքերիս շրջանում: Քաշս նորմալ է: Հնարավո՞ր է այս հորմոնի խախտումը խանգարի հղիանալուն:Նախապես շնորհակալությյուն:

Պատասխան: Այդ հորմոնի բարդացումը ոչ միայն բերում է մազակալման, դաշտանային ցիկլի խանգարման, չբերության, այլ նաև բարձրացնում է հղիության ժամանակ վիժման հավանականությունը: Դուք պետք է անպայման դիմեք բժշկի և մինչ հղիանալը ստանաք համապատասխան բուժում:

Լիլի

Հարց: Բարև ձեզ:Խնդրում եմ պատասխանեք, ինչքանով է հավանական իմ հղի լինելը, եթե կյանքումս 2-րդ հարաբերությունն էր, այն էլ ոչ լիարժեք (գիտեմ, որ կույս չեմ,բայց առնանդամը մինչև վերջ չի մտել) բայց սերմնահեղուկը թափվել է իմ ներսում:Միզարձակման միջոցով դուրս եմ հանել, ու ասեմ, որ դաշտանիս ավարտից 1 օր հետո է եղել դա:

Պատասխան: Եթե հարաբերությունը դաշտանի առաջին օրվանից չի գերազանցում 7-8 օրվա ժամանակահատվածը, ապա , ըստ օրացույցային պաշտպանման մեթոդի, դա համարվում է անվտանգ ժամանակահատված: Հղիանալու հավանականությունը շատ քիչ է:

Հարց: Ինձ մոտ դաշտանային ցիկլն  սկսվել է մայիսի 20-ին և ավարտվել 26-ին, բայց արդեն երեք օր է ինձ մոտ նկատվում է արյունահոսություն բաց գույնի և շատ քիչ քանակությամբ։Նշեմ որ այդ արտադրությունը սկսվել է դաշտանի ավարտից մեկ շաբաթ անց։Ես արդեն երեք ամիս է ամուսնացած եմ։Խնդրում եմ օգնել ինձ, ի՞նչի հետ կարող է կապված լինել դա։

Պատասխան: Նախնական դժվար է ասել, թե ինչն է պատճառը: Դա կարող է լինել բորբոքման ֆոնի վրա, հորմոնալ խանգարման հետևանք և այդպես շարունակ: Պետք է այցելել բժշկի և անցնել համապատասխան հետազոտություններ:

Հարց: Բարև Ձեզ, ես գնացել եմ ֆոլիկուլոմետրիայի, և բժիշկն ասաց, որ ձվազատում տեղի է ունեցել, սակայն բազալ ջերմաստիճանս 36.9 է: Հնարավո՞ր է նման ջերմաստիճանի դեպքում ձվազատում լինի:

Պատասխան: Ձվազատումը բազալ ջերմության մեթոդով ունի հետևյալ տեսքը՝ ցիկլի առաջին կեսում դա մոտ 36.6 է, որից հետո ձվազատման օրը այն մի փոքր իջնում է՝ մոտ 36.3 և անմիջապես բարձրանում 36.9, 37: Գծած գրաֆիկի մեջ տարբերությունը պետք է լինի 0.5 աստիճան: Ըստ գրաֆիկի տվյալների դաշտանի առաջին փուլում կորը պետք է լինի ավելի ցածր, քան երկրորդ փուլում: Իսկ ըստ էխոյի տվյալների` ձվազատումից հետո երևում է հեղուկ արգանդի հետևում: Ըստ Ձեր նկարագրի, այո, Ձեզ մոտ կատարվել է ձվազատում:

Անահիտ

Հարց: Բարև ձեզ, հարգելի բժիշկ,արդեն 6 ամիս է ինչ ամուսնացած եմ,սակայն չեմ հղիանում,դաշտանային ցիկլս վերջին անգամ 42 օր տևեց, ունենում եմ նաև ցավեր: Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ չհղիանալուն:

Պատասխան: Պատճառները կարող են շատ լինել, օրինակ հորմոնալ խանգարում, բորբոքային պրոցես, ինֆեկցիաներ և այդպես շանունակ: Առաջին հերթին պետք է այցելել բժշկի, անցնել լիարժեք հետազոտություն և պարզել դաշտանի ուշացման և ցավերի պատճառը:

Սաթենիկ

Հարց: Բարև Ձեզ: Կարող եք ասել երբ է \"ճիշտ\" ժամանակը դիմել գինեկոլոգի,  եթե պարզվում է, որ հղիություն կա: Ինչքանո՞վ է ճիշտ սպասել մինչև 3 ամսեկան դառնալը: Եվ որքանո՞վ է արդյունավետ կաթնաշոռի օգտագործումը (չեմ կարողանում ուտել կամ ախորժակով չեմ ուտում), և եթե այն փոխարինվի կաթով, մածունով նույն էֆֆեկտը կլինի թե ոչ, կամ ինչո՞վ փոխարինել: Շնորհակալ եմ:

Պատասխան: Բժշկի պետք է գնալ հենց առաջին օրվանից: Ինչ վերաբերում է կաթնաշոռին, ապա իհարկե դուք կարող եք փոխարինել կաթով կամ մածունով: Մի մոռացեք նաև, որ այցելելով խորհրդատվության, բժիշկը նշանակում է համապատասխան վիտամիններ, միկրոէլեմենտներ, ֆոլաթթու և այլն, որոնք իրենց հերթին դրական են ազդում հղիության վրա և լրացնում են օրգանիզմում պակասող միկրոէլեմենտները:

Լիանա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Ես հղի եմ արդեն համարյա 12 շաբաթ: Հունիսի 7-ին (11շ 2օր) առաջին պլանային սկրինինգի ժամանակ ստուգել են երեխայի վարատնիկը 1մմ: Ամեն ինչ նորմալ է: Բայց ես գիտեմ, որ այդ ժամանակ ստուգում են նաև երեխայի քթի ոսկորը, ինչպես նաև հաշվում են մատիկները, ստուգում ստամոքսի և միզապարկի առկայությունը: Բայց ինձ ոչինչ չասացին ու չբացատրեցին, ստուգեցին, թե ոչ չիմացա, ես էլ մոռացա հարցնել: Ուզում եմ իմանալ, եթե չեն ասել, նշանակում է չե՞ն ստուգել, թե՞ ուղղակի անհրաժեշտ չեն համարել ինձ ասել` մտածելով,  որ գուցե բան չեմ հասկանում այդ ամենից: Բացի այդ ես անալիզ չեմ հանձնել, քանի որ օգտվում եմ պետպատվերից: Անհանգստությանս պատճառն այն է, որ 2 անգամ` 5 և 11 շաբաթականում մրսածության պատճառով 37,7 և 38,4 ջերմությունում եմ ունեցել, ամեն անգամ համարյա 10 ժամով: Խնդրում եմ ասեք, թե ինչպես դա կարող էր ազդել փոքրիկիս վրա և կարիք կա՞ նորից այցելելու բժիշկի ստուգելու վերը թվարկածներս:

Պատասխան: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ նայում են այն ամենը, ինչ հարկավոր է տվյալ ժամկետի ժամանակ: Եթե կա նորմայից որևէ շեղում, ապա անպայման ասում են դրա մասին: Ինչ վերաբերում է ջերմությանը, այո, որոշ դեպքերում կարող է անդրադառնալ պտղի վրա: Խորհուրդ կտամ լինել բժշկի հսկողության տակ: Եթե ջերմության հետևանքով լինեն որևէ խնդիրներ, ապա դրանք անպայման կախտորոշվեն:

Սեդա

Հարց: Հարգելի բժիշկ,  իմ պրոլակտին հորմոնը 14 է: Ես այն հանձնել եմ չորս ամիս առաջ: Արդեն երկու ամիս է,  ինչ ամուսնացել եմ և հղի չեմ: Արժե՞ այն նորից հանձնել:  Եվ ևս մեկ հարց. ինչպե՞ս չափեմ մարմնիս բազալ ջերմաստիճանը և դաշտանից քանի՞ օր հետո,  որպեսզի  իմանամ, երբ է տեղի ունենում օվուլյացիա:Նախապես շատ շնորհակալություն:

Պատասխան: Պրոլոկտինի քանակը նորմալ է, կրկնել պետք չէ: Ձվազատումը իմանալու համար կան  մի քանի մեթոդներ, դա սոնոգրաֆիան է, բազալ ջերմությունը և OVU թեստը: Ավելի մանրամասն բացատրության համար խորհուրդ կտամ այցելել բժշկի, որպեսզի սխալներ չլինեն:

Հարց: Բարեւ Ձեզ : Ես ունեմ այսպիսի մի հարց.կարելի է արդյո՞ք դեմքի շրջանում անել լազերային էպիլացիա հղիության ժամանակ (5-6 շաբաթական հղիություն): Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Հղիության ընթացքում ցանկալի չի կատարել լազերային էպիլացիա:

Տաթև

Հարց: Բարև Ձեզ, ես մի քանի ամիս օգտագործել եմ Ֆարմատեքս մոմիկներ,դրանից հետո արդեն 10 ամիս է,  փորձում եմ հղիանալ և չի ստացվում, հնարավո՞ր է,  որ դա կապ ունի այդ մոմիկների հետ, և ինչպի՞սի անալիզներ պետք է հանձնել պատճառը պարզելու համար: Նշեմ որ ունեմ 4 տարեկան երեխա: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Մոմիկների հետ դա կապ չունի: Դուք պետք է այցելեք բժշկի և անցնեք համապատասխան հետազոտություն, որոնք իրենց մեջ ըստ ցուցման կարող են ներառել ընդհանուր, հորմոնալ, մակարդելիության հետ կապված հետազոտություն, կստուգվի ձեր ձվարանների ֆունկցիան՝ այդյոք կատարվում է ձվազատում, թե ոչ և այդպես շարունակ:

Աննա

Հարց: Բարև ձեզ,ուզում եմ իմանալ հնարավո՞ր է հղիություն լինի վիժումից անմիջապես հետո,այսինքն օվուլյացիա լինում է այդ ընթացքում մինչ դաշտանը: Շնորհակալություն

Պատասխան: Այո, վիժումից հետո երկու շաբաթ անց դուք կարող եք նորից հղիանալ: Հղիությունից հետո նորից սկսվում է ձվազատումը:

Նունե

Հարց: Հղիությունս 30 շաբաթական է,  մոտս հայտնաբերել են լեղապարկի պրոբլեմ, դա կարո՞ղ է նպաստել վաղաժամ ծննդաբերության:

Պատասխան: Այո, կարող է: Այդ իսկ խատճառով պետք է գտնվեք մի քանի մասնագետի հսկողության տակ՝ մանկաբարձ-գինելոլոգ, թերապևտ և վիաբույժ:

Անի

Հարց: Իմ փոքրիկը 1տարեկան 5ամսական է,  բայց դեռ դաշտան չեմ ունեցել,կրծքով եմ կերակրում: Ուզում եմ իմանալ` անհանգստանալու կարիք կա՞: Ի՞նչ խորհուրդ կտաք: Շնորհակալություն

Պատասխան: Անհանգստանալու հարկ չկա, սակայն պետք է հիշել, որ լակտացիոն շրջանում կնոջ օրգանիզմում կարող են առաջանալ տարբեր խնդիրներ: Խուսափելու նպատակով պետք է գտնվել բժշկի հսկողության տակ: Չմոռանաք նաև  կրկին հղիանալու հավանականության ռիսկի մասին:

Քրիստինե

Հարց: Բարև ձեզ,ես 3 ամսական հղի էի,գնացի կոլսուտացիայի,  ինձ  մոտ ամեն ինչ լավ էր,անալիզներս բոլորը լավ էին,բայց ինձ վիտամին Պռենո ֆոռտե նշանակեցին: Բայց  ես չեմ խմել այդ վիտամինը: Խնդրում եմ, ասեք, դա  անհրաժե՞շտ է երեխայի համար: Հիմա արդեն 5 ամսական է  հղիությունս....ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Պատասխան: Այո, իհարկե անհրաժեշտ է: Անպայման խմեք, ոնց ասել է Ձեր բժիշկը: Դա կարևոր է:

Մերի

Հարց: Բարև ձեզ,իմ մոտ հաճախ այրոցի զգացում է լինում,ցավեր հարաբերության ժամանակ, ծննդաբերությունից հետո անցավ,հիմա  նորից սկսվել է,ինչի՞ց կարող է լինել և  վտանգավո՞ր է:

Պատասխան: Դա կարող է պայմանավորված լինել հեշտոցի միկլոֆլորայի խանգարմամբ: Խորհուրդ կտամ այցելել բժշկի և հանձնել քսուկ:

Անահիտ

Հարց: Բարև ձեզ, 6 ամիս է ամուսնացել եմ, բայց չեմ հղիանում, դաշտանային ցիկլը տեղի է ունենում տարբեր օրերի: Եղել է  հունվարի 2,փետրվարի 7, մարտի 11/առատ էր ու ոնց որ խոշոր գնդիկներ գար/ ապրիլի 11` հանգիստ եմ տարել, մայիսի 17` թեթև էր, հունիս 18` ցավոտ է, ինչպե՞ս իմանամ` երբ են լինում բեղմնավորման օրերը, կամ ի՞նչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Ըստ նկարագրածի Ձեր մոտ դաշտանային ցիկլի խանգարում է, որը կարող է առաջանալ , օրինակ, հորմոնալ խանգարումից: Խորհուրդ կտամ անպայման այցելել բժշկի և անցնել լիարժեք հետզոտություն:

Հարց: Բարև Ձեզ, ամուսնացած եմ արդեն 1 տարի և 7ամիս, երեխա չունեմ, չեմ հղիանում: Այցելել ենք գինեկոլոգի, ստացել ենք բուժումներ՝ բորբոքումերի, ուրիոպլազմայի, միկոպլազմայի, ցիտոմեգալովիրուսի դեմ, կրկին ոչ մի արդյունք: Ամուսնուս սպերմատոզոիդների որկական և քանականան հարաբերությունը շատ ցածր է: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին, ի՞նչն է պատճառը, որքա՞ն պետք է լինի սպերմաի որակը որ հղիանամ և որն է ներարգանդային սերմնավորումը: Ես այդ ընթացքում ընդհամենը 2-3 անգամ եմ օրգազմի հասել: Կարող է դա չհղիանալու պատճառ լինի:Օգնեք մեզ ,խնդրում եմ: Եվս մի հարց ՝ 3 օր է , ինձ մոտ ցիստիդ հայտնաբերվեց և երիկամում քար 0.5 սմ, ահավոր քոր ունեմ, ցավեր միզելու ժամանակ: Ի՞նչ բարդություն կարող է առաջանալ ցիստիդից: Ի՞նչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալություն հարցին պատասխանելու համար:

Պատասխան: 1. Սերմանհեղուկի որակը պետք է լինի նորմայի սահմաններում (normospermia), սակայն երբ սերմի որակն ընկած է, այսինքն շարժուն սպերատոզոիդների քանակը քիչ է, որոշ դեպքերում նույնպես կարելի է հղիանալ: Պետք է անպայման այցելել ուրոլոգի և պարզել ինչումն է պատճառը:
2.Ի՞նչ է իրենից ներկայացնում ներարգանդային սերմնավորումը ՝ ինսիմինացիա: Վերցվում է առանձին ամուսնու սերմը և հատուկ ներարկիչի օգնությամբ բժիշկը գինոկոլոգիական աթոռի վրա որոշ քանակությամբ սերմնահեղուկ է ներարկում կնոջ արգանդի խոռոչ:
3. Օրգազմի բացակայությունը չհղիանալու պատճառ չի կարող լինել:
4. Ցիստիդի հետ կապված նույնպես պետք է այցլելել բժշկի, ստանալ համապատասխան նշանակումներ, քանի որ երիկամում կա քար, որը կարող է բերել տարբեր բարդությունների: