Շատ երտասարդ մայրիկներ սիրում են ընտրել և գտնել նորաոճ զգեստներ իրենց փոքրիկների համար: Նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները դեռ փոքրուց լինեն գեղեցիկ և ոճային: Դա նշանակում է, որ փոքրիկ մոդելի զգեստները պետք է լինիեն առավելագույնս նման մայրիկի զգեստներին: Փոքրիկ տղայի համար կարելի է ընտրել տաբատ, կոստյում, որոնք նման կլինեն հայրիկի շորերին, իսկ աղջկան կարելի է զուգել գեղեցիկ զգեստով, որպեսզի նա լինի նույնքան էլեգանտ, որքան մայրիկը: Երբեմն կարելի է հանդիպել նաև մանկական կոշիկներ, որոնք նույնպես հիշեցնում են մեծահասակների համար նախատեսված հավաքածուներին: Արժե՞ արդյոք հետևել «մանկական ոճային աշխարհին»:
«Իհարկե ամեն ինչ ունի իր սահմանը: Պետք է չմոռանալ, որ շորերը երեխաների համար առաջին հերթին պետք է լինեն հարմարավետ: Ամենևին էլ անհրաժեշտություն չկա վազել գեղեցիկի ետևից ` զոհելով երեխայի հարմարավետությունը: Իհարկե հաճելի է, որ փոքրիկ գեղեցկուհին կրում է ժամանակակից և մայրիկի պահարանում տեղ գտած զգեստների նմանօրինակը: Բայց չպետք է մոռանալ, որ երեխայի և մեծահասակի առօրյայի միջև կա ահռելի տարբերություն»,-ասում է հոգեբան Իրինա Բաղդասարյանը :
Իտալուհի մայրիկները իրենց փոքրիկներին երբեք չեն ծանրաբեռնում ժամանակակից հագուստներով, նրանց մոտ ճոխության և

մանկության խորհրդանիշը թավշյա սպիտակ ավանդական շորերն են: Բրիտանուհի մայրիկները, ընդհակառակը, երեխաներին մեծացնում և դաստիարակում են ինչպես իսկական մոդելներ:
«Կարելի է ընտրել գեղեցիկ մանկական զգեստներ, կոշիկներ, գլխարկներ, օրինակ` նկարվելու կամ հյուր գնալու համար: Բայց եթե փոքրիկը ողջ օրը պառկած է մանկասայլակում կամ օրորոցում, դժվար թե նրան հարմար լինի նմանատիպ շորերի մեջ: Կարևորը, իհարկե, երեխայի հարմարավետությունն է, բայց չպետք է մոռանալ նաև նրա ճաշակի զարգացման և դաստիարակության մասին»,-ասում է հոգեբան Բաղդասարյանը:
Հետաքրքրական փաստ է այն, որ մանկական հագուստներով զբաղվող համաշխարհային կազմակերպությունները ստեղծել են հոգեբանական ուղղվածություն ունեցող կենտրոններ, որոնք հետազոտություն են անցկացրել «մոդայիկ մայրիկների» և «ավանդական մայրիկների» դաստիարակությունների միջև: Ըստ այդ արդյունքների` մոդայիկ հագուստներ և «ոճային դաստիարակություն» ունեցող երեխաները առավել անկաշկանդ են, ինքնավստահ, քմահաճ, կամակոր և շարժուն, իսկ ավանդական հագուստներ և «ավանդական դաստիարակություն» ստացած երեխաները հանգիստ են, հարմարվող, շրջապատի հետ շուտ մերձեցող, միապաղաղ:
Մանակական զգեստներով զբաղվող հայտնի ապրանքանիշերով խանութները միշտ աշխատում են վառ գույների հետ: Երեխայի արթուն զարգացման կարևորագույն գործոններից է «տաք գույներով» շրջապատված լինելը:
«Իհարկե, անհրաժեշտություն չկա առօրյայում երեխային հագցնել ժամանակակից զգեստներ, բայց անհրաժեշտ և ցանկալի պայմաններից մեկն այն է, որ հարմարավետ հագուստը լինի գույներով հագեցած: Դա և՛ ճաշակ է, և՛ տրամադրություն, և՛ փոքրիկի հոգեկան բավարարվածություն»,-ավելացրեց տիկին Բաղդասարյանը:
21-րդ դարում ամեն ինչ արվում է երեխայի հարմարավետության, ճաշակի, ինքնադրսևորման, ինքնաբավարարման համար, բայց եկեք նրանց մանկության նկատմամբ ոտնձգություններ թույլ չտանք, թողնենք, որ նրանք առաջ գնան սեփական քայլերով և հասնեն գեղեցիկի և ճաշակի յուրօրինակ դրսևորմանը ճիշտ ժամանակին:
Հռիփսիմե Ասլիկյան