Գաղտնիք չէ, որ ծնողները ցանկանում են ապահովել իրենց փոքրիկին լավագույնով` այդ թվում և նորաձև ու որակյալ հագուստով: Սովորաբար մանկական հագուստից խոսելիս առաջնային են համարվում որակը, ամրությունը, սակայն վերջերս ավելի ու ավելի շատ ծնողներ կարևորում են արտաքին տեսքը և գրավչությունը: Բնականաբար, այս տենդենցը իր տեղն է գտել նաև մանկական նորաձևության գարուն-ամառ 2013 հավաքածուներում:
Այս սեզոնում նորաձև են ճերմակի երանգները: Սակայն, ինչպես հայտնի է, ծնողները խուսափում են փոքրիկներին ճերմակ զգեստ

հագցնելուց, քանի որ այն շուտ է կեղտոտվում: Այդ իսկ պատճառով որպես այլընտրանք նորաձև են նաև վարդագույն և կապույտ երանգները, ինչպես նաև մանուշակագույնը:
Իհարկե, ամենամասակայան հագուստը, անկախ տարիքից ու սեռից, շարունակում է մնալ ջինսային հագուստը: Այս գարնանը նորաձև են մուգ գույնի ջինսերը` զանազան անցքերով ու մաշվածության հետքերով: Ամռանը նորաձև կլինեն կիսաանդրավարտիքները և լեգգինսները: Ընդհանուր առմամբ, սեզոնին բնորոշ է ազատ և բազմաշերտ հագուստը:
Այսպիսով, 2013-ին ակտուալ կլինեն նորաձևության բոլոր հիմնական ուղղությունները` դասական, casual, country…
Գարնանը նորաձև կլինեն բաց, կաթնային երանգները, իսկ ամռանը` վառ դեղինը, մուգ կապույտը, կրակագույնը, ինչպես նաև մուգ գույները: Վառ գույները կոչված են ի ցույց դնելու մանկական անհոգությունը և անմիջականությունը, ընդգծելու նրանց միջավայրում:
{gallery}garun-amar{/gallery}