Մանկական նորաձևության միտումները. Աշուն-ձմեռ 2012-2013 (լուսանկարներ)

Փոքրիկիս նորաձևությունը

Նորաձև մայրիկներն ուզում են, որ իրենց փոքրիկները լինեն  ոճային և նորաձև:  Շատ նորաձևության տներ ստեղծում են մանկական զգեստների հավաքածուներ, որոնք, որպես կանոն, գրավում են թե ծնողներին, թե մեծահասակներին:

Այսօր նորաձևության տները ստեղծում են զգեստներ, որոնք հավասարապես կարող են կրել թե մեծահասակները, թե երեխաները:  Մանկական զգեստները` գորշ, սև, թանաքագույն երանգներով, նորաոճ են:  Դիզայներները մանկական հագուստ ստեղծելու համար օգտագործում են վիլվետից և թավշյա կտորներ, որոնք զգեստն ավելի դիտարժան ու

«տոնական» են դարձնում:

Սկանդինավյան դիզայներներն իրենց աշուն-ձմեռ հավաքածուներում  շեշտը դրել են դասականի վրա: Դասական ոճի տարրերի կիրառությունը մանկական հագուստը գեղեցիկ, նուրբ ու նորաձև է դարձնում:

Այս աշնան նորույթներից են շատ վառ գույները: Դիզայներներն առաջարկում են այս սեզոնին երեխաներին հագցնել վառ գույներ` կարմիրի երանգներով, կապույտ, փիրուզագույն հագուստեղեն:

Փոքրիկ գեղեցկուհիներին դիզայներներն առաջարկում են ժանյակավոր զգեստներ (սարաֆաններ): Այս շքեղ զգեստների  հետ կարելի է հագնել տաք վերարկու և ճտքավոր կոշիկ: Այսպես փոքրիկ արքայադուստրը բոլորովին մեծահասակի տեսք կստանա:

Մանկական հավաքածուներիմ կարելի է տեսնել նաև տվիդից կարված ժակետներ: Ակտուալ են  նաև հելյունագործ զարդանախշերը:

Մանկական նորաձևության մեկ այլ միտում է մորթին:  Կարելի է  տեսնել մորթյա շուբաներ, գլխարկներ, նաև երիզներ` թևքերին, կոշիկներին, գլխարկներին:

Տղաներին դիզայներներն առաջարկում են համատեղել ջինսից կամ  վիլվետից տաբատը  կոստյումների կամ դասական ջեմպերների հետ:  Ակտուալ է նաև «միլիտար» ոճը, որը շատ հարմար է մանկիկին:

Իսկ աղջիկների համար առաջարկում են բաց գույնի` կաթնագույն, բեժ զգեստներ:

Նորաձև են նաև  կենդանիների  պետկերներով զգեստները:

Նյութն ըստ  styleway.ru կայքի

{gallery}mitumner{/gallery}