Արտաշես արքան, որն իրեն ներկայացնում էր որպես Երվանդունիների արքայատոհմի սերունդ, իրականում հիմնադրել է նոր թագավորություն, որն իր անունով կոչվել է Արտաշեսյան:
Այս արքայատոհմը Մեծ Հայքում իշխել է շուրջ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) եւ այդ շրջանում Հայաստանը դարձել է տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը:
Արտաշեսյանների օրոք Հայաստանը մի շարք հզոր արքաներ ունեցավ: Արտաշեսին հաջորդեց որդին՝ Արտավազդը, Տիրանը, ապա Տիգրան Մեծը, որի իշխանության տարիներին Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: 45 տարեկան հասակում Հայոց արքա դարձած Տիգրան Մեծի իշխանության տարիներին հզորացավ բանակն ու Հայաստանը դարձավ «Ծովից ծով»:
Արտաշեսյանների արքայատոհմը վերացավ Տիգրան 4-րդ մահից հետո: Սակայն պետության երկու հարյուրամյակների ընթացքում հասավ առավելագույն հզորության և վերածվեց հզոր կա
յսրության: