Հեշտ պատրաստվող դիմակներ, որոնք թարմություն կհաղորդեն ձեր մաշկին

Գեղեցիկ մայրիկ

«Գեղեցիկ մայրիկ» խորագրի ներքո «Իմ փոքրիկ»-ն այսօր կներկայացնի մաշկը երիտասարդացնող մի քանի դիմակ։ 

Բանանով դիմակ 

Բանանով դիմակները սնուցող հատկություններ ունեն։ Այս միրգը պարունակում է մի շարք վիտամիններ, որոնք օգնում են մաշկը պահել թարմ։ Բացի այդ, այս միրգն ունի մանրաթելային կառուցվածք և հիանալի միջոց է զգայուն մաշկի համար։ 

Բանանով պատրաստված դիմակները հատկապես օգտակար են չոր և պիգմենտավորված մաշկի համար։ Նման դիմակները շատ հեշտ են պատրաստվում։ 

Այսպես, վերցնում ենք 1 բանան, ավելացնուշ 2 ճ. գդ. յուղալի սերուցք եւ 1 ճ. գդ. մեղր։ Ստացված զանգվածը քսում ենք դեմքին եւ լվանուշ 15 րոպե հետո։ Կարելի է նաեւ օգտագործել մեկ այլ տարբերակ. կես բանանին ավելացնում ենք ձիթապտղի յուղ եւ ձվի դեղնուց։ Յուղոտ մաշկի համար վերջին երկու բաղադրիչը փոխարինեք սպիտակուցով եւ կիտրոնի հյութով։ 

Դեմքի համար նախատեսված կապույտ կավ 

Դեմքի համար նախատեսված կապույտ կավն օգնում է ավիտամինոզի, ծակոտիների աղտոտվածության, մաշկի պիգմենատավորման, պզուկների եւ սեւ կետերի առկայության դեպքում։ Նման պարագաներում կապույտ կավը հակաբորբոքային եւ մաքրող միջոց է։

Դիմակը պատրաստելու համար պետք է. վերցրեք 3 ճ.գդ. կապույտ կավ, նույնքան մանրացված վարսակաշիլա եւ մի ամբողջ գդալ մեղր ու կիտրոնի հյութ։ Կապույտ կավը կարելի է օգտագործել նաեւ առանց այլ բաղադրիչների՝ միայն ջրում լուծելով։ Սնուցող դիմակներ պատրաստելու համար ավելացնում են նաեւ դեղնուց եւ ձիթապտղի յուղ։