Մենք աշխարհը բացահայտող երեխանե՞ր ենք ուզում, թե՞ հիմարների բանակ, ովքեր հաջողացրել են անգիր անել Նյուտոնի բանաձևերը․ ռուս գիտնականի խորհուրդները

Փոքրիկիս դպրոցը

Նեյրոկենսաբանության և հոգելեզվաբանության ոլորտների ռուս գիտնական Տատյանա Չեռնիգովսկայան հարց է բարձրացնում՝ մենք գերազանցի՞կ երեխաներ ենք ուզում, թե՞ աշխարհը բացահայտող։

Նա ասում է՝ ինձ համար կարևոր չէ, որ երեխան ամեն ինչ իմանա, ինձ համար կարևոր է, որ նա հասկանա, թե ինչ է տեղի ունենում մեր մոլորակի վրա։ «Եթե մենք առաջարկեինք Մոցարտին, Բեթհովենին, ծույլիկ Պուշկինին, ինչպես նաև Մենդելեևին կամ Էյնշտեյնին միասնական պետական քննություն հանձնել, ապա նրանք այն հաստատ կտապալեին»,-նշում է Չեռնիգովսկայան։

«Ինձ համար կարևոր չէ, որ երեխան իմանա, թե որ թվականին է Նապոլեոնն ամուսնացել Ժոզեֆինայի հետ։ Ինձ համար շատ ավելի կարևոր է, որ նա հասկանա, թե ինչ է տեղի ունենում աշխարհում հիմա։ Մնացած ամեն ինչը «google»-ն արդեն գիտի։ Ինձ պետք է այնպիսի երեխա, որի գլխում յուրահատուկ միտք կծագի, և դա բացահայտում կլինի։ Իսկ բացահայտումներն առանց սխալների չեն լինում․․․ Մենք գերազանցի՞կ երեխաներ ենք ուզում, թե՞ աշխարհը բացահայտող։ Մենք քաղաքակրթության առաջընթա՞ց ենք ուզում, թե՞ հիմարների բանակ, ովքեր հաջողացրել են անգիր անել Նյուտոնի բանաձևերը։ Ի վերջո, ի՞նչ ենք մենք ուզում․․․»,- հարց է բարձրացնում ռուս գիտնականը։