Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը

Փոքրիկիս դպրոցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է 2021-2022 ուսումնական տարում ձմեռային արձակուրդների օրերը։

1-2-րդ դասարաններ՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թ. հունվարի 23-ը՝ ներառյալ։

3-12-րդ դասարաններ՝  2021 թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թ. հունվարի 9-ը՝ ներառյալ:

 

Հաշվի առնելով, որ աշնանային արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգվել էր՝ ուսպլանում կատարված փոփոխությամբ ուսումնական տարին կավարտվի 2022 թվականի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Այսպիսով՝ ուստարվա ընթացքում կապահովվի առնվազն 30 ուսումնական շաբաթ՝ 1-ին, 32՝ 2-րդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար: