Քանի՞ երեխա այսօր առաջին անգամ գնաց դպրոց և ինչու՞ է սեպտեմբերի 1-ը տեղափոխվել այսօր

Փոքրիկիս դպրոցը

Հայաստանում այս տարի գիտելիքի և դպրության օրն առաջին դասարանցիների համար օգոստոսի 31-ն էր: Այսօր առաջին անգամ դպրոց է գնացել մոտ 37 000 աշակերտ։

Որոշման նպատակը դպրոցների առջև ծնողների ու աշակերտների մեծ կուտակումներ չառաջացնելն է և կորոնավիրուսով պայմանավորված հակահամաճարակային կանոնները պահպանելը:

ՀՀ ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն`դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից: