Երեխաներն ավելի լավ են զարգանում, երբ հայրիկներն են նրանց համար հեքիաթներ կարդում

Փոքրիկիս հայրիկը

Երբ հայրիկները պառկեցնում են իրենց որդիներին և հատկապես աղջիկներին քնելու և նրանց համար հեքիաթներ կարդում, դրդում են նրանց ավելի լավ օգտագործել իրենց երևայակայությունը: Արդյունքում երեխաներն ավելի շատ են օգուտ ստանում, երբ հայրիկներն նրանց համար հեքիաթներ կարդում, քան մայրիկների դեպքում: Նման եզրահանգման եկել են Հարվարդի համալսարանի գիտնականները: Գրում է Vokrugsveta.ru-ն:

 

Երբ հայրիկները պառկեցնում են իրենց որդիներին և հատկապես աղջիկներին քնելու և նրանց համար հեքիաթներ կարդում, դրդում են նրանց ավելի լավ օգտագործել իրենց երևայակայությունը: Արդյունքում երեխաներն ավելի շատ են օգուտ ստանում, երբ հայրիկներն նրանց համար հեքիաթներ կարդում, քան մայրիկների դեպքում: Նման եզրահանգման եկել են Հարվարդի համալսարանի գիտնականները: Գրում է Vokrugsveta.ru-ն:

 

Հոգեբանները խնդրել են հայրիկներին և մայրիկներին հեքիաթ կարդալ իրենց երեխաների համար մեկ տարվա ընթացքում: Այդ ժամկետի ավարտին գիտնականները գնահատել են երեխաների ձեռքբերումները և պարզել, թե ինչպես է տարբերվում կանանց և տղամարդկանց ընթերցանության գործընթացը գիշերվա ընթացքում:

 

Պարզվել է հայրիկներն ու մայրիկները տարբեր կերպ են մոտենում երեխաների համար հեքիաթներ ընթերցելու գործընթացին:

Կանանց կողմից հեքիաթներ կարդալու ընթացքում երեխաների համար առավել հստակ հարցեր են հնչում: Օրինակ, թե որքան շատ խնձորներ են երեխաները տեսնում: Իսկ տղամարդիկ նախընտրում են վերացական հարցեր տալ և հենց նմանատիպ իրավիճակներ ստեղծել: Նրանք կարող են հարցնել. “Նայիր ինչ աստիճան է: Հիշում ես դու այդպիսին տեսել ես իմ բեռնատարի մեջ”:

Երեխայի հետ նման կերպ շփման ընթացքում հայրերը նրանց “ստեղծագործական քննարկումների” մեջ են ներառում, ինչը դրական է ազդում երեխայի մտքի և երևակայության զարգացման վրա: Հոր հետ ընթերցանության ընթացքում երեխայի մոտ կարող են բարելավվել նաև լեզվական ունակությունները:

Մասնավորապես հայտարարվել է, որ առավել մեծ առաջընթաց գրանցում են աղջիկները, երբ նրանց համար հեքիաթներ կարդում են հայրիկները:

Ուսումնասիրության հեղինակներից հոգեբան Էլիզաբեթ Դուրսուման ընդգծել է. “Գիշերը հոր ընթերցանության ազդեցությունը երեխաների համար հսկայական է, հատկապես եթե տղամարդիկ սկսում են դա անել, երբ երեխան երկու տարեկան է դառնում”:

Տվյալ պարտականությունը հաճախ որպես մայրական է ընկալվում և հնարավոր է նաև, որ երեխաներն ավելի կենտրոնացած և ուշադիր են լսում, երբ իրենց համար հայրիկներն են կարդում: Երեխաների համար նման իրավիճակն առանձնահատուկ է:

Իր հերթին երեխաների դաստիարակության ոլորտի փորձագետ Ջասթին Կոուլսոնը հավելել է, որ հենց ընթերցանության գործընթացը նպաստում է երեխայի բառապաշարի բարելավվմանը: Բացի այդ երեխաների կողքին գտնվող ծնողները ստիպում են երեխաներին իրենց ավելի պաշտպանված զգալ:

Ուսումնասիրության մեջ նաև նշվել է, որ գիշերը երեխաների համար պարբերաբար հեքիաթներ կարդալը բարելավում է ծնողների հետ նրանց հարաբերությունների որակը, ինչպես նաև բարձրացնում փոքրիկ դպրոցականների ակադեմիական առաջադիմությունը:

Աղբյուրը`Ankakh.com