Հայրիկի և փոքրիկի շփման ավելի վաղ տարիքային փուլերի մասին կարդացեք այստեղ։
3-6 տարեկան
Սա այն անցումային փուլն է, երբ երեխան սիրում է հակառակ սեռի ծնողին, այսինքն՝ աղջիկ երեխան սիրում է հորը, տղա երեխան՝ մորը: Կյանքի այս փուլում շատ հաճախ տղաներն ասում են, որ իրենք ամուսնանալու են իրենց մայրիկների հետ: Այս փուլում նրանք լինում են շատխ անդոտ ծնողների հանդեպ: Եվ այստեղ հոր դերը առավել շատ կարևոր է: Դուք պետք է բացատրեք, որ մայրիկը ձեր կինն է, և որ բալիկները երբեք չեն ամուսնանում ծնողների հետ: Հարկավոր է օգնել փոքրիկին հաղթահարել խանդը: Բայց չմոռանաք նաև փոքրիկի հանդեպ սեր ու քնքշանք դրսևորել: Հիշեք, որ կյանքի այս փուլում տղա երեխան փորձում է նմանվել հորը, աղջիկը՝ մորը, ուստի մտածեք, թե ինչպիսի երեխաներ եք ուզում դաստիարակել և համապատասխան օրինակ ծառայեք:
6-11 տարեկան
Կյանքի այս փուլում երեխաներն ու հայրիկներն ունենում են շատ ընդհանուր նախասիրություններ: Կարող եք երեխայի հետ հավաքել տարբեր տեսակի կոնստրուկտորներ՝ չստանձնելով ուսուցչի դեր, և թողնելով, որ երեխան սխալվի, այնուհետև ինքնուրույն ուղղի իր սխալը: Նրա հետ կարող եք զբաղվել զանազան գործերով, ծնողների հետ համատեղ գործունեության ընթացքում երեխան յուրացնում է շատ հմտություններ:
Հիշե՛ք, երբ կյանքի այս փուլերում փոքրիկի հանդեպ սեր ու հոգատարություն դրսևորեք, դա հիմք կդառնա, որպեսզի հետագայում հայր-երեխա հարաբերությունները լինեն առողջ, ջերմ ու վստահության վրա հիմնված:
Նյութն ըստ ya-roditel.ru կայքի