Հայրության անակնկալները. ինչ է կատարվում տղամարդու հետ, երբ հայր է դառնում- մաս 2

Փոքրիկիս հայրիկը

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Ձեր կողակցի հետ հարաբերությունները

Մինչ ծնող դառնալը ամուսիններով բավականին երկար ժամանակ եք միասին անցկացնում: Բայց հենց փոքրիկը ծնվում է, ամեն ինչ փոխվում է: Այժմ ամեն ինչի կենտրոնում փոքրիկն է: Այլևս քիչ հավանական է, որ ժամանակ կամ հնարավորություն կունենաք, որ Ձեր սիրելիի հետ մենակ

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Ձեր կողակցի հետ հարաբերությունները

Մինչ ծնող դառնալը ամուսիններով բավականին երկար ժամանակ եք միասին անցկացնում: Բայց հենց փոքրիկը ծնվում է, ամեն ինչ փոխվում է: Այժմ ամեն ինչի կենտրոնում փոքրիկն է: Այլևս քիչ հավանական է, որ ժամանակ կամ հնարավորություն կունենաք, որ Ձեր սիրելիի հետ մենակ

մնաք, որ առաջին տեղում Դուք լիենք, ոչ թե երեխան: Ամեն դեպքում աշխատեք օրական գոնե մի քանի րոպե հատկացնել Ձեր կնոջը`միասին փոքրիկից բացի այլ թեմաներով խոսելու համար:

Շփումը փոքրիկի հետ

Կյանքի առաջին վեց-ութ շաբաթներին փոքրիկից արձագանք չեք ստանա, թե ինչպես եք կատարում ձեր դերը որպես հայրիկ:  Այս հասակում փոքրիկի քիչ է ժպտում, չի ծիծաղում, չի արձագանքում: Միայն լացում է: Փոքրիկի նման արձագանքը որպես հիմք  մի ընդունեք պասիվանալու ու փոքրիկից հեռու մնալու  համար:  Ընդամենը մի փոքր համբերատար եղեք և ամեն ինչ իր տեղը կընկնի:

Խոսակցության թեման

Մեկ տարի առաջ պատկերացնել անգամ չէիք կարող, որ մի օր Ձեր ու Ձեր ընկերների խոսակցության թեմա կարող են  լինել փոքրիկի սննդի և քնի ռեժիմը, գազերից ազատվելու ու փոքրիկին հանգստացնելու եղանակները: Բայց ներկայում դա այդպես է: Ու պատճառն այն է, որ դուք իսկապես սիրում եք Ձեր փոքրիկին:

Ծնող լինելու տրամաբանությունը

Մինչ ծնող դառնալը տնից դուրս գալը նշանակում էր վերցնել դրամապանակը  և գուցե նաև մեքենայի բանալիները: Այժմ բոլորովին այլ է պատկերը. առավոտյան տնից դուրս եք գալիս ու անհամբեր սպասում, թե երբ նորից կվերադառնաք`տեսնելու Ձեր վերադարձով պայմանավորված փոքրիկի երջանկությունը:

Սիրո դասեր

Մինչ դուք սովորում եք հասկանալ փոքրիկի կարիքները և բավարարել նրա պահանջմունքները, փոքրիկն արագ աճում է ու արդեն կարողանում է արտահայտել իր սերը Ձեր նկատմամբ: Երբ նա առաջին անգամ ղունղունա ձեր գրկում կամ քնի ձեր ուսին հենված, այդ ժամանակ կբացահայտեք կյանքի իսկական իմաստը:

Աղբյուրը`babycenter.com