Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնի տղամարդը երեխա բեղմնավորելուց առաջ

Փոքրիկիս հայրիկը

Թե կնոջ, թե տղամարդու բժշկական հետազոտությունը կարևոր  փուլ է երեխա բեղմնավորելուց առաջ: Այսպիսով հնարավոր կլինի ապագա հայրիկի մոտ բացահայտել  հնարավոր սեռական ճանապարհով փոխանցվող  ինֆեկցիաները կամ այն խանգարումները, որոնք կարող են խոչընդոտել բեղմնավորմանը կամ էլ լուրջ ժառանգական հիվանդությունների պատճառ դառնալ: Հնարավոր ժառանգական հիվանդությունների ռիսկը պարզելու համար կարևոր է նաև ընտանեկան անամնեզը` հարազատների մոտ ի ծնե գոյություն ունեցող արատների ու դրանց զարգացման մասին ինֆորմացիան:

Բժշկի կողմից նշանակված հետազոտությունների պատասխանների մեկտեղմամբ հնարավոր կլինի պարզել`որանքով է տղամարդն առողջ և կա արդյոք բուժման կարիք:

Ինչի՞ց սկսել

Հետազոտությունը հարկավոր է սկսել ուրոլոգին այցելությունից:  Բժիշկն արտաքին զննություն կանցկացնի, որից հետո համապատասխան անալիզներ ու հետազոտություններ կնշանակի:

Ի՞նչ անալիզներ կարող են նշանակվել

Սովորաբար բժիշկը խորհուրդ է տալիս հանձնել հետևյալ անալիզները` արյան ընդհանուր և բիոքիմիական անալիզ, մեզի ընդհանուր անալիզ, արյան խումբը և ռեզուս գործոնը որոշող անալիզ, ինֆեկցիաների, ինչպես նաև սեռավարակների  անալիզ`ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սիֆիլիս, հեպատիտ Ց և Բ, ինչպես նաև հորմոնների անալիզ:

Ի՞նչ է սպերմատոգրաման

Սպերմատոգրաման սերմնահեղուկի ուսումնասիրությունն է միկրոսկոպիկ եղանակով, որը պատկերացում է տալիս բեղմնավորման հնարավորության մասին: Բժիշկն ուսումնասիրում է սպերմատոզոիդների կառուցվածքը, շարժունությունը և քանակը, ինչպես նաև լրացուցիչ ցուցիչները, որոնք վկայում են սեռական համակարգի վիճակի մասին:  Սպերմատոգրամայից 3-4 օր առաջ  հարկավոր է հրաժարվել ալկոհոլից, դեղերից, կծու սննդից, զերծ մնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ու սեռական հարաբերություններից, այլապես կլինիկական պատկերը կարող է թյուր լինել: Սպերմատոգրամայի համար հարկավոր է թարմ սպերմա, ուստի հետազոտության համար նյութը  հանձնում են մաստուրբացիայի միջոցով լաբորատորիայում, կամ էլ տանը`շտապ լաբորատորիա հասցնելու պայմանով:

Էլ ի՞նչ հետազոտություններ կարող են նշանակվել

Պրոստատիտի նշանների դեպքում բժիշկը կարող է նաև շագանակագեղձի արտազատուկի անալիզ նշանակել:

Նյութն ըստ mama.ru  կայքի