Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսմամբ՝ առաջիկայում աշխարհում կարող են ի հայտ գալ կարմրուկի օջախներ։
Պատճառը, ըստ մասնագետների, պատվաստումային տեմպի նվազումն է, այսինքն՝ մարդիկ չեն հետևում պատվաստումների օրացույցի պահանջներին։ Վերլուծության հեղինակը ԱՀԿ-ի և ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն է, որն այս թեմայով զեկույց է ներկայացրել։
Ըստ ԱՀԿ-ի՝ 2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով 22 մլն նորածին չի ստացել կարմրուկի դեմ պատվաստման առաջին դեղաչափը։
Կազմակերպության տվյալներով՝ 2018-ին աշխարհում կարմրուկից մահացել է մոտ 140 հազար մարդ, որոնց զգալի մասը՝ մինչև 5 տարեկան։