Կորոնավիրուս․ ի՞նչ պետք է իմանալ և ինչպե՞ս կանխարգելել․ ampop.am

Փոքրիկիս պատվաստումները

Կորոնավիրուսը շուրջ 39 տեսակ ներառող վիրուսների ընտանիք է։ Այս վիրուսներից յուրաքանչյուրը կենդանիների և մարդկանց վրա յուրահատուկ ազդեցություն ունի՝ սկսած ամենաթեթև անհանգստությունից մինչև բազմաթիվ մարդկային կյանքեր խլող ծանր հիվանդություններ, ինչպիսիք էին, օրինակ՝ MERS-CoV-ը կամ SARS-CoV-ը (առաջինը կատուներից է փոխանցվել մարդուն, երկրորդը՝ ուղտերից)։ Այս ընտանիքին 2019թ․ դեկտեմբերից միացավ նոր տեսակի վիրուսը՝ 2019-nCoV-ը։ Հենց այս տեսակի՝ կորոնավիրուսի մասին է այսօր խոսում ողջ աշխարհը։

2019-nCoV տեսակի կորոնավիրուսի հայտնաբերման ժամանակագրություն

2019 դեկտեմբերի 31․ Չինաստանի ԱՀԿ-ի գրասենյակը տեղեկացավ Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում անհայտ պատճառներով տարածված թոքաբորբի դեպքերի մասին։

2020 հունվարի 1․ առեղծվածային հիվանդության աղբյուր հանդիսանալու ենթադրությամբ փակվեց Հուանանի ծովամթերքների շուկան։ Ենթադրության հիմքն այն էր, որ թոքաբորբով հիվանդներից մի քանիսը շուկայում վաճառողներ էին։

Հունվարի 3․ չբացահայտված հիվանդությամբ վարակված 44 դեպք։

Հունվարի 7․ առեղծվածային հիվանդությունն առաջանում է նոր տեսակի կորոնավիրուսից։

Հունվարի 9-ին գրանցվեց կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը։

Գիտնականների համոզմամբ, 2019-nCoV տեսակի կորոնավիրուսի օջախը եղել է Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաք Ուհանում գտնվող Հուանանի ծովամթերքների շուկան։ Այստեղ բացի ծովամթերքից վաճառվում էին նաև օձեր, ոչխարներ, ճագարներ և այլ կենդանիներ։

Բիոինժեներիայի ուհանյան համալսարանի չինացի գիտնականների խումբը փորձել է ճշտել նոր կորոնավիրուսի ծագման աղբյուրը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նոր վիրուսները մոնոֆիլետիկ են, այսինքն՝ առաջացել են մեկ ընդհանուր նախնուց մոտ երկու տարի առաջ։ Այլ կերպ ասած՝ երկու տարի առաջ առաջացել է 2019-nCoV հիբրիդային վիրուսի տեսակը, որը տեղափոխվելով օրգանիզմից օրգանիզմ՝ 2019-ի դեկտեմբերին հասել է մարդուն։

Ի սկզբանե ընդունված էր կարծել, որ այս վիրուսը (ինչպես կորոնավիրուսների մեծ մասը) անցնում է կենդանիներից մարդկանց, սակայն դեպքերի հետագա ընթացքը ստիպեց համոզվել, որ վիրուսը փոխանցվում է նաև մարդուց մարդ։

Կորոնավիրուսի տարածումը

Հունվարի 9-ին Չինաստանը հայտնեց վիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքի մասին։ 61-ամյա մի տղամարդ Ուհանի հիվանդանոց էր տեղափոխվել ծանր թոքաբորբով, շնչառական անբավարարությամբ։ Հայտնի է, որ մինչ վարակվելը տղամարդն ունեցել էր որովայնի ուռուցք, տառապել լյարդի քրոնիկ հիվանդությամբ։ Այս դեպքից օրեր անց՝ հունվարի 22-ին, վարակակիրների թիվն արդեն տասնապատկվել էր՝ հասնելով 580-ի, արձանագրվել էր նաև մահացության 17 դեպք։

Դեպքերի նման արագ զարգացումը կասեցնելու ակնկալիքով հաջորդ օրն Ուհան քաղաքում դադարեցվեց հասարակական տրանսպորտի աշխատանքը․ փակվեցին օդանավակայանը և երթուղային կայարանները։

Ավելացան այն երկրների ու քաղաքների անունները, որոնցում հայտնաբերվել են վիրուսի դսևորումներ։ Արդեն հունվարի 27-ին ամբողջապես կամ մասամբ փակվեց Չինաստանի 15 քաղաք՝ 57 միլիոն ընդհանուր բնակչությամբ։ Այդ օրն արդեն, պաշտոնական տվյալներով, 2019-nCoV տեսակով վարակված մարդկանց թիվը հասնում էր 2800-ի։

Երկու օր անց, հունվարի 29-ին վարակակիրների թիվը կրկնապատկվեց՝ անցնելով 6000-ի շեմը, որոնցից 5970-ը՝ Չինաստանում։ Նրանցից 110-ին հաջողվեց հաղթահարել այն։ Մինչդեռ մահվան դեպքերը հասան 132-ի։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։