Միգրենը հղիության ընթացքում

Հղիություն

Գլխացավ ապագա մայրիկների մոտ հաճախ հանդիպող խնդիրներից է։

Համաձայն վիճակագրության` յուրաքանչյուր հինգերորդ կին հղիության ընթացքում ունենում է գլխացավ։

Ըստ մասնագետների՝ գլխացավը կարող է տարբեր առողջական խնդիրների մասին հուշել, բայց լինում են դեպքեր, երբ գլխացավը հենց բուն հիվանդությունն  է։

Գլխացավի պատճառներից ամենատարածվածը միգրենն է: Այն նյարդային հիվանդություն է, որը 2-3 անգամ ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ։ Միգրենը հիմնականում զարգանում է երիտասարդ տարիքում: Միգրենի նոպայի  ժամանակ սկսում է ցավել գլխի կեսը, հիվանդը ունենում է սրտխառնոց, տեսողության վատացում, աղեստամոքսային համակարգի խանգարումներ։

 Միգրենի նոպայի պատճառներից են`

1.սննդային գործոնը՝ քաղցը, շոկոլադը, պանիրը, ցիտրուսային մրգերը, կարմիր գինին,

 2.Ֆիզիկական գրգռիչները՝ աղմուկը, սուր հոտերը, թարթող լույսը,

 3.Եղանակային պայմանների կամ կլիմայական գոտու փոփոխությունը,

4.Սթրեսային իրավիճակները,

 5.Ֆիզիկական հոգնածությունն ու անբավարար քունը։

Բայց որպես կանոն` հղիության երկրորդ փուլում, հորմոնալ ֆոնի փոփոխության հետևանքով, կանայք ավելի քիչ են ունենում միգրեն։ Դրա մասին վկայում են ուսումնասիրությունները:

Տարբեր ժամանակաշրջաններում կանայք փորձել են միգրենը բուժել ժողովրդական զանազան միջոցներով։ Սակայն բժիշկները խորհուրդ են տալիս չօգտվել նման մեթոդներից։ Ո՛չ թունդ ու քաղցր թեյը, ո՛չ կաղամբի թրջոցները, ո՛չ էլ սառույցը չեն կարող բուժել միգրենը։ Հակառակը՝ դրանք կարող են վնասել ոչ միայն Ձեր, այլև Ձեր փոքրիկի առողջությունը։

Այնպես որ, փորձեք հեռու մնալ ավանդական բժշկության մեթոդներից ու առանց բժշկի իմացության, դեղամիջոցների օգտագործումից։

9months.ru