Շոկոլադը հղիության ընթացքում

Հղիություն

Կանայք շոկոլադի  սիրահար են: Շատերին է հետաքրքրում այն հարցը՝ կարելի՞ է շոկոլադ օգտագործել հղիության ընթացքում:

Շոկոլադ չի կարելի օգտագործել, եթե ալերգիկ եք։  Այս դեպքում շոկոլադի օգտագործումը կարող է ապագա փոքրիկի մոտ ևս ալերգիայի առաջացման պատճառ դառնալ: Շոկոլադը հակացուցված է նաև դիաբետի, ճարպակալման և անոթային բարձր ճնշման դեպքում։

Իսկ հակացուցումների բացակայության դեպքում ապագա մայրիկը կարող է հանգիստ իր սննդակարգում ներառել շոկոլադ: Բայց ցանկալի է, որ օրվա ընթացքում Ձեր օգտագործած շոկոլադը չգերազանցի 30 գրամը:  Շոկոլադի մեծ քանակությունը ավելացնում է քաշը, իսկ դրա մեջ պարունակվող կոֆեինը կարող է ստամոքսի ուժեղ այրոցի պատճառ դառնալ:  

Բայց եթե ապագա մայրիկն  ունի արյան ցածր ճնշում, սակավարյունություն, շոկոլադն օգտակար սննդամթերք է նման պարագայում: Մասնագետները խորհուրդ են տալիս՝ շոկոլադ ընտրելիս նախապատվությունը տալ առանց արհեստական հավելանյութերի պատրաստված  շոկոլադին:

Ամենաօգտակարը սև շոկոլադն է, որը գերազանցապես պատրաստվում է կակաոյի փոշուց: Իսկ կակաոյի փոշին պարունակում է մեծ քանակությամբ մագնիում (բարերար ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա), երկաթ (արյան մեջ ապահովում է հեմոգլոբինի մակարդակը), կալցիում (ամրացնում է ոսկորները), ցինկ (լավացնում է հիշողությունն ու մաշկի որակը), ֆոլաթթու (ամրացնում է իմունային համակարգը) ։

Աղբյուրը՝ beremennost.net