Ինչպե՞ս անվտանգ կթել, սառեցնել ու հալեցնել կրծքի կաթը  

Հետ ծննդյան շրջան

 Եվ այսպես, ինչպե՞ս է հնարավոր անվտանգ սառեցնել կրծքի կաթը

 

  • Անպայման լվացեք ձեռքերը, նախքան որևէ գործողություն կատարելը:
  • Պարտադիր պետք է ընտրել մաքուր ու հերմետիկ փակվող տարա:
  • Տարայի վրա անպայման գրեք կթելու ամսաթիվն ու կերակրման ժամերը, ինչպես նաև երեխայի անուն ազգանունը, եթե ուղարկելու եք ծննդատան`փոքրիկների բաժանմունք կամ մանկապարտեզ:
  • Տարայի վրա անպայման նշեք սառեցման ամսաթիվը, որպեսզի հետևեք օգտագործման հերթականությանը:
  • Ցանկալի է տարայի վրա չավելացնել նոր կաթ:
  • Հալեցված կաթը մի պահեք հաջորդ կերակրման համար:

 

Ինչպե՞ս անվտանգ հալեցնել կաթը

 

  • Եթե ժամանակը թույլ է տալիս, ցանկալի է սառցարանում սառեցված կաթը հալեցնել սառնարանի խցիկում: Եթե ժամանակը քիչ է, հալեցրեք տաք ջրով լի տարայում:
  • Չի կարելի կաթը հալեցնելու համար օգտագործել միկրոալիքային վառարան:
    • Միկրոալիքային վառարանում սնունդը համաչափ չի տաքանում, իսկ դա նշանակում է, որ կաթն այնտեղ կարող է փչանալ կամ գերտաքանալ ու վառել փոքրիկի բերանը:
    • Տեխնիկայի միջոցով տաքացած կաթը կարող է որակապես վնասվել:
  • Երբեք չի կարելի սառեցնել արդեն հալեցված կաթը:

 

Մայրական կաթի պահպանման ժամանակացույց

Վայր

Ջերմաստիճան

Տևողություն 

  Նկատառում

Սենյակ

Սենյակային ջերմաստիճան (մինչև 26 °C)

6-8 ժամ

Տարան պետք է հերմետիկ փակվի

Սառնարան

4-6 °C

5 օր

Կաթը պահել սառնարանի խորքում

Սառցարան

Կաթը դնել սառցարանի խորքում, որտեղ ջերմաստիճանն առավել կայուն է:

Սառնարանի  առանձին խցիկ՝ սառցարան

-18°C

3-6 ամիս

 

 

Աղբյուրը՝ ՌԴ Կրծքով կերակրման բժշկության ակադեմիա