Եթե սկզբնական շրջանում փոքրիկն ուզում է իր մայրիկի մեջ տեսնել խնամողի ու սնողի, ապա որոշ ժամանակ անց` բազմակողմանի զարգացած, խելամիտ եւ կյանքի իմաստություն ունեցող կնոջ, ում հետ հաճելի է ժամանակ անցկացնել եւ ժամանակի ընթացքում ավելի շատ գնահատել: Դրա համար երբ ունեք հնարավորություն` դայակ-խոհարարի պարտականությունները մի կողմ դնելու, արեք դա. ժամանակ տրամադրեք ձեր վայելքին ու զարգացմանը: Այդ

գործողություններն ընկալեք որպես անձնական լիարժեքությունը բավարարող զբաղմունք` հանգիստ, նիհարում, վաստակում ....եվ շեղեք ձեզ իդեալական մայր լինելու մոլուցքից:
1.Մարզանք
Բնական է, որ ընդհանրապես ժամանակ ու ցանկություն չունեք գնալ մարզասրահ եւ թանկագին ժամերը կորցնել այնտեղ, այն դեպքում երբ տանը ձեզ սպասում են: Դրան կա լուծում. ինտերնետով մարմնամարզության դասերի տեսանյութեր գտեք եւ կրկնօրինակեք, երբ ժամանակ ունեք: Մարմնավարժանքը ձեզ կլիցքավորի եւ կկոփի ձեր մարմինը` ամենօրյա խոչընդոտներին դիմակայելու համար:
2.Սովորեք օտար լեզու
Ինչու ոչ, նոր լեզու սովորեք: Նոր փորձն ու ուղեղի վարժանքը ձեզ կցրեն այլ մտքերից: Սկսեք վիդեո-դասերից, երբ ազատ ժամանակ ունեք եւ շարունակեք դասերն ուսուցչի հետ` թեկուզ Սկայպով: Երբ ձեր փոքրիկը մեծանա, կտեսնի, որ մայրիկը նաեւ իսպաներեն է խոսում եւ շատ կհպարտանա:
3.Պատրաստիր ինքդ
Ժամանակի անցկացման լավ ու տասնամյակների խորքից եկող տարբերակ է ձեռագործը: Կարեք կամ գործեք` ձեր փոքրիկին ապահովելով ինքնատիպ իրերով: Երբ պստիկը մեծանա, կարող եք միասին հրաշալի հոբի ձեւավորել, որը նաեւ հիանալի տարբերակ կլինի` փոքրիկին սովորեցնելու, թե ինչպես է պետք ձեռքերը հմուտ դարձնել:
4.Լուսանկարչություն
Լուսանկարչությունն ամենահեշտն է մեր օրերում: Այն հնարավորություն է տալիս ֆիքսել փոքրիկի զարգացման բոլոր աստիճաններն ու պահել հետագա վայելքի համար: Եթե դուք կարողանում եք հմտորեն կադր որսալ, ինչու դա չանել նաեւ ցուցահանդեսների կամ ցուցահանդես-վաճառքի համար:
5.Բլոգ
Տարբեր ֆորումներում եւ բլոգներում ժամանակ անցկացնելով` դուք հնարավորություն կունենաք` չկտրվելու աշխարհից, անգամ երբ տանը խստորեն զբաղված եք: Այդպես դուք նաեւ արագ խորհուրդներ կստանաք, կկիսվեք ձեր առօրյա հաջողություններով: