Նյութի առաջին մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ.
6.Եղեք ուսուցիչ
Այն հայրիկը, որը սովորեցնում է իր երեխաներին` ինչն է ճիշտ եւ ինչը սխալ եւ խրախուսում է, որ փոքրիկն անի առավելագույնը, հետո կտեսնի, թե ինչպես է իր երեխան կյանքում ճիշտ ընտրություն կատարում: Օգտագործեք ամենօրյա
Նյութի առաջին մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ.
6.Եղեք ուսուցիչ
Այն հայրիկը, որը սովորեցնում է իր երեխաներին` ինչն է ճիշտ եւ ինչը սխալ եւ խրախուսում է, որ փոքրիկն անի առավելագույնը, հետո կտեսնի, թե ինչպես է իր երեխան կյանքում ճիշտ ընտրություն կատարում: Օգտագործեք ամենօրյա օրինակները` օգնելու համար ձեր փոքրիկներին` սովորելու կյանքի հիմնական դասերը:7.Սեղանի շուրջ նստեք միասին` ընտանիքով
Միասին ճաշելը առողջ ընտանիքի կյանքում էական բաղադրիչ է: Դա կարող է որոշակի կանոնների մեջ մտցնել զբաղված օրը: Միասին ճաշը հնարավորություն է տալիս փոքրիկներին խոսել իրենց օրվա, հուզող հարցերի մասին: Հայրիկներն էլ հնարավորություն են ունենում լսել ու խորհուրդներ տալ:
8.Կարդացեք ձեր փոքրիկի համար
Կարեւոր է, որ փոքրիկին ոչ միայն տեսնեք ու լսեք, այլեւ ընթերցեք նրա համար: Դեռ շատ մանկուց կարդաացեք նրա համար: Իսկ երբ կմեծանան, խրախուսեք, որ իրենք կարդան: Երեխաների մեջ ընթերցասիրության սերմանումը կտա երաշխիք, որ այս կյանքում նրանք կունենան թե անձնական եւ թե մասնագիտական վերելք:
9. Ցույց տվեք ձեր սերը
Փոքրիկներն իրենց անվտանգ են զգում, երբ հասկանում են, որ իրենք ցանկալի են, ընդունված են ու սիրված ընտանիքի կողմից: Ծնողները` հատկապես հայրերը, պետք է ցույց տան, թե որքան են ուզում գրկել իրենց փոքրիկին: Ամենօրյա փաղաքշանքը ամենալավ տարբերակն է` վստահեցնելու փոքրիկին, որ ինքը
10.Ընդունեք ի գիտություն. Հայրիկի գործը երբեք չի վերջանում
Անգամ երբ երեխաներն արդեն մեծ են եւ պատրաստ անգամ` ապրելու առանձին, նրանք շարունակելու են հայրիկի դիմել` խոհեմ արձագանքի ու խորհուրդների համար: Դպրոց, աշխատանք, թե ամուսնություն` հայրիկը շարունակում է գլխավոր դերակատարումը:
Աղբյուրը` http://fatherhood.ohio.gov