Մասնագետները մինչ օրս ընդհանուր եզրահանգման չեն եկել, թե ինչն է տոքսիկոզի առաջացման պատճառը հղիության ժամանակ: Սակայն ապագա մայրիկներին այդ անորոշությունը չի օգնում. տոքսիկոզը կարող է փչացնել թե ինքնազգացողությունը, թե տրամադրությունը:
Համարվում է, որ հիմնականում տոքսիկոզի դրսևորումները սննդի հետ են կապված: Նման պարագայում խորհուրդ է տրվում.
Սրտխառնուքի և փսխուքի նոպաները պետք է կանխել: Առավոտյան հենց անկողնում կարելի է ուտել պանրով բուտերբրոդ կամ այլ բան: Օրվա ընթացքում աշխատեք անհրաժեշտ եղած պարբերականությամբ թեթևակի սնվել, որպեսզի փողոցում ձեզ վատ չզգաք: Կերեք շուտ-շուտ, բայք քիչ-քիչ: Երբ ստամոքսը երկար ժամանակ դատարկ է մնում, ինքնամարսում է տեղի ունենում, ինչը կարող է ստտխառնուք առաջացնել: Խուսափեք մթերքներից և հոտերից, որոնցից ձեզ վատ եք զգում: Ավելի լավ է շուտ դուրս գալ խոհանոցից, երբ, օրինակ, ձուկ է պատրաստվում,
Մասնագետները մինչ օրս ընդհանուր եզրահանգման չեն եկել, թե ինչն է տոքսիկոզի առաջացման պատճառը հղիության ժամանակ: Սակայն ապագա մայրիկներին այդ անորոշությունը չի օգնում. տոքսիկոզը կարող է փչացնել թե ինքնազգացողությունը, թե տրամադրությունը:
Համարվում է, որ հիմնականում տոքսիկոզի դրսևորումները սննդի հետ են կապված: Նման պարագայում խորհուրդ է տրվում.
Եթե տոքսիկոզի դրսևորման պատճառ են կենցաղի ինչ-որ դրսևորումներ, նման դեպքում
- ցանկալի չէ օգտագործել օծանելիք, սուր հոտ ունեցող լոգանքի գելեր և օճառ: Հնարավոր է, որ հարկ լինի հրաժարվել նաև կոսմետիկայից:
- Եթե վատ եք զգում մեքենայի մեջ, կամ ձեզ տհաճ է բենզինի հոտը, փորձեք օգտվել երթևեկության այլ միջոցներից, կամ մեքենայի մեջ դիմացի նստարանին նստեք:
- Հղիության առաջին եռամսյակում տանը վերանորոգում ձեռնարկելը ցանկալի չէ: Իսկ տոքսիկոզի դեպքում այդ հոտերը կհյուծեն ապագա մայրիկին:
- Լավ քունը և հանգիստը, հաճախակի զբոսանքները մաքուր օդում, տրամադրող միջավայրը տանը և աշխատավայրում կօգնեն լավացնել ինքնազգացողությունը:
Նյութն ըստ kid.ru կայքի