Հղիության ժամանակ պետք չէ մոռանալ, որ կնոջ օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ տեղաշարժեր, մեծանում է օրգանիզմի ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածությունը: Արդյունքում մաշկը կորցնում է էլաստիկությունը, դառնում է չոր, փոքր կնճիռներով:
Այդ իսկ պատճառով օրական 30 րոպե ժամանակ է պետք հատկացնել մաշկի խնամքին` 15 րոպե առավոտյան, նույնքան էլ քնից առաջ: Աշխատեք օգտագործել մաշկի խնամքի համար բնական մթերքներ, որոնք առկա են սննդի պատրաստման ժամանակ: Օրինակ, դիմակի համար օգտագործեք մեղր, մածուն, մայոնեզ, թթվասեր, կաթնաշոռ: Դրեք մրգային, հատապտղային և բանջարեղենային դիմակներ շաբաթական 2-3 անգամ: Ի դեպ, դիմակը դրեք ոչ միայն դեմքին, այլ նաև պարանոցին և շուրթերին:
Դիմակներ և թրջոցներ
Դիմակ պատրաստելու համար լվացեք և կեղևից մաքրեք թարմ միրգը կամ բանջարեղենը: Պինդ մրգերն ու բանջարեղենը քերեք քերիչով: Հատապտուղները լվացեք, չորացրեք և ճզմեք փայտե գդալով:
Հիշեք, որ դիմակը պատրաստվում է թարմ մրգերից և մեկ անգամյա օգտագործման համար է:
Վերցրեք թանզիֆե անձեռոցիկ, վրան անցքեր բացեք աչքերի և քթի համար: Այնուհետև այն թրջեք մրգից, բանջարեղենից

պատրաստված հյութի, քսուքի մեջ, թեթևակի մզեք, որպեսզի հյութը չկաթի աչքերի մեջ: Անձեռոցիկը դրեք դեմին, 10-15 րոպե հետո դեմքը լվացեք գոլ ջրով: Դրանից հետո սրբիչով կամ ձեռքով թեթևակի մեղմ հարվածներ հասցրեք ծնոտի տակ 1-2 րոպեի ընթացքում և դեմքը լվացեք սառը ջրով:
Ավելի լավ է թրջոցներ դնել պառկած վիճակում` առավոտյան լվացվելուց առաջ:
Այնուհետև թեթև շարժումով խոնավ մաշկին քսեք ձեր մաշկին համապատասխան կրեմ: Հանեք կրեմի մնացորդներն անձեռոցիկով և կտեսնեք` ձեր մաշկը դարձել է փափուկ և նուրբ:
Միայն սրանից հետո կարելի է օգտագործել դեկորատիվ կոսմետիկա:
Շատ հղի կանայք անհանգստանում են մաշկի վրա հայտնված պիգմենտային հետքերից` խլոազներից, որոնք անհետանում են ծննդաբերությունից հետո:
Իսկ եթե դրանք չեն անհետանում, դիմեք բժշկի, և նա կառաջարկի բնական մթերքներ պարունակող սպիտակեցնող նյութեր:
Հաջորդիվ կներկայացնենք մի քանի սպիտակեցնող դիմակներ:
Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց, Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան,