Ինչպես պայքարել անքնության դեմ

Նախածննդյան շրջան

Ստորև բերված խորհուրդներից պետք է ընտրել Ձեզ համապատասխան տարբերակը: Եթե որևէ խորհուրդ չօգնի, ապա փորձեք դիմել հաջորդին: Յուրաքանչյուր իրավիճակ անհատական է, յուրաքանչյուր կին պետք է ընտրի իրեն հարմար մեթոդն ու միջոցները:

Օրվա ընթացքում.
1. Խուսափեք գերլարվածությունից: Օրվա ընթացքում կուտակված հոգնածությունը միշտ չէ, որ առաջացնում է խորը քուն: Երբեմն պարզվում է, որ ծանր օրվանից հետո մարդը պարզապես ի վիճակի չէ թոթափել լարվածությունը և հանգստանալ:

2. Եթե սովոր եք ցերեկվա ժամերին քնելուն, ապա փորձեք մի քանի օրով հրաժարվել այդ սովորությունից կամ կրճատել քնելու ժամանակը:

3.  Եթե Ձեզ տանջում են մղձավանջները, որոնց մասին հետո չեք կարողանում մոռանալ, ապա առավոտյան կամ ցերեկը խոսեք դրանց մասին մտերիմ մարդու հետ: Հոգեվերլուծաբանները կարծում են, որ գիշերային մղձավանջների քննարկումը դրանց հանդեպ վախը

Ստորև բերված խորհուրդներից պետք է ընտրել Ձեզ համապատասխան տարբերակը: Եթե որևէ խորհուրդ չօգնի, ապա փորձեք դիմել հաջորդին: Յուրաքանչյուր իրավիճակ անհատական է, յուրաքանչյուր կին պետք է ընտրի իրեն հարմար մեթոդն ու միջոցները:

Օրվա ընթացքում.
1. Խուսափեք գերլարվածությունից: Օրվա ընթացքում կուտակված հոգնածությունը միշտ չէ, որ առաջացնում է խորը քուն: Երբեմն պարզվում է, որ ծանր օրվանից հետո մարդը պարզապես ի վիճակի չէ թոթափել լարվածությունը և հանգստանալ:

2. Եթե սովոր եք ցերեկվա ժամերին քնելուն, ապա փորձեք մի քանի օրով հրաժարվել այդ սովորությունից կամ կրճատել քնելու ժամանակը:

3.  Եթե Ձեզ տանջում են մղձավանջները, որոնց մասին հետո չեք կարողանում մոռանալ, ապա առավոտյան կամ ցերեկը խոսեք դրանց մասին մտերիմ մարդու հետ: Հոգեվերլուծաբանները կարծում են, որ գիշերային մղձավանջների քննարկումը դրանց հանդեպ վախը հաղթահարելու շատ արդյունավետ միջոց է. նախ' մտերիմները փորձում են Ձեզ հանգստացնել, ինչը նրանց գրեթե միշտ հաջողվում է, ապա' մղձավանջը խոսքի վերածելով' ինքներդ գիտակցում եք անհանգստանալու անհրաժեշտության բացակայությունը:

4.  Օրվա ընթացքում ժամանակ տրամադրեք թեթև վարժություններին: Շատ օգտակար է լողը, զբոսանքը և նունիսկ պարելը (վերջինն, իհարկե, կախված է հղիության ժամկետից և ինքնազգացողությունից)

5.  Աշխատեք անկողնում պառկել միայն քնելու համար: Մի սովորեցրեք Ձեզ անկողնային կենսակերպի:

Երեկոյան  քնելուց երկու ժամ առաջ  սկսեք պատրաստվել հանգիստ և խաղաղ գիշերվան: Մասնագետները խոսում են քնի հիգիենայի մասին, որը ներառում է մի շարք միջոցառումներ:

1.  Քնելուց առաջ չի կարելի ուտել ծանր ուտելիք. կուշտ ստամոքսով գիշերն անհանգիստ կանցնի:

2. Երեկոյան մի զբաղվեք մտավոր և ֆիզիկական ծանր աշխատանքով:

3. Խուսափեք հուզական լարվածությունից և սթրեսային իրավիճակներից (քնելուց առաջ բոլոր կարգի լարված խոսակցությունները, ծանր ֆիլմերը ցանկալի չեն):

4.  Քնելուց առաջ գոլ լոգանք կամ ցնցուղ ընդունեք: Լոգանքին կարող եք ավելացնել երիցուկի թուրմ կամ բուրավետ յուղի մի քանի կաթիլ. դա կօգնի թուլացնել նյարդերը:

5.  Փորձեք քիչ խմել երեկոյան (օրական ընդունած հեղուկը չպետք է գերազանցի 6-8 բաժակը), դա կօգնի խուսափել հաճախակի միզելու անհրաժեշտությունից:

6.  Անկողին մտնելուց առաջ խմեք մի բաժակ գոլ կաթ, որը, տրիպտոֆանի շնորհիվ, օժտված է քնաբեր հատկությամբ (եթե Ձեզ տհաճ է կաթի համը, ապա ավելացրեք դարչին, մի քիչ մեղր կամ շաքարավազ) կամ խոտաբույսերով թեյ (այդ դեպքում հաճախ խորհուրդ է տրվում խմել երիցուկի թեյ, որն ունի նյարդերը թուլացնող հատկություն): Իսկսովորական թեյից և սուրճից պետք է հրաժարվել:

7.  Քնելուց առաջ կարելի է ուտել տրիպտոֆանով հարուստ հնդկահավի մսից պատրաստված նախուտեստ:

8. Եթե երեկոյան նկատվում է թուլություն, տհաճություն, սրտի զարկերի արագացում, ապա հնարավոր է, որ տառապում եք հիպոգլիկեմիայով' արյան մեջ շաքարի ցածր բաղադրությամբ: Նման դեպքում կարող է օգնել քաղցր թեյը, հյութը կամ պարզապես մի կտոր շաքարը (անհրաժեշտ է անպայման այդ նախանշանների մասին պատմել բժշկի' խնդիրը կանխարգելելու համար):

9.  Քնելուց առաջ որովայնին քսեք լոսյոն, դա կկանխարգելի քորի առաջացումը:

10.     Քնելուց առաջ խնդրեք մտերիմներից մեկին մերսել Ձեր մեջքը, գոտկատեղը, ոտքի թաթի և ծնկի հոդերը, դա կօգնի խուսափել ջղաձգումներից: Եթե մտերիմներից որևէ մեկը տիրապետում է շիաթսու կետային մերսման արվեստին, ապա արժե փորձել:

11.  Բացառված չէ, որ անքնության դեմ պայքարում արդյունավետ կգտնվեն ճիշտ ընտրված հոմեոպատիկ միջոցները:

12. Եթե Ձեր անհատական վիճակը թույլ է տալիս, ունեք ցանկություն և վստահ եք, որ կքնեք, զբաղվեք սեքսով:

Գիշերը


1.    Նախևառաջ, փորձեք չնյարդայնանալ, չմտածել չքնելու մասին. Դա ընդամենը ավելի կբարդացնի իրավիճակը:

2.   Սենյակում պետք է զով լինի (սակայն անհրաժեշտ է խուսափել ոտքերի սառեցումից. կարելի է քնել գուլպաներով): Եթե բաց օդանցքով քնելու հնարավորություն չունեք, ապա  օդափոխեք սենյակը նախքան քնելը:

3.   Գիշերային հագուստ (վերնաշապիկը, գիշերանոցը) պետք է լինեն հարմարավետ, բնական կտորից, չկաշկանդեն շարժումներն ու շնչառությունը:

4. Քնեք ձեզ համար հարմարավետ ներքնակի վրա:

5.  Հղի կնոջն անհրաժեշտ է տարբեր ձևի և չափի առնվազն 3 բարձ: Ցանկալի է ձեռք բերել հատուկ հղիների համար նախատեսված բարձ' փորի տակ դնելու համար: Ծննդաբերությունից հետո այն կարելի է օգտագործել կրծքով կերակրելիս: Բարձերը կարելի է դնել կողատակին, պարանոցի տակ, սեղմել ոտքերի արանքում: Կարող եք ամբողջ ներքնակը ծածկել բարձերով' մարմնին հարմար դիրք ստանալու համար: Գլխի տակ կարող եք ավելացնել ևս մեկ բարձ. այն կօգնի կարգավորել շնչառությունը և կանխարգելել այրոցը:

6.   Փնտրեք հարմար դիրք, որով կարող եք քնել: Եթե մեջքի կամ փորի վրա պառկած քնելը Ձեզ համար չէ, ապա պառկեք կողքի վրա (որոշ բժիշկներ կարծում են, որ նախընտրելի է պառկել ձախ կողքի վրա. այդպես մեծանում  է արյան հոսքը դեպի արգանդ): Դրեք մեկ բարձ փորի տակ, մյուսը սեղմեք ծնկների արանքում, եթե ցավում է մեջքը և գոտկատեղը, կարող եք մեկ բարձ էլ դնել կողատակին: Երբեմն կանանց խորհուրդ է տրվում քնել սաղմի դիրքով (դա նպաստում է մկանների առավելագույն թուլացմանը):

7.  Սակայն հարկ է հիշել, որ հղիության վերջին ամիսների ընթացքում խորհուրդ չի տրվում քնել մեջքի վրա, քանի որ արգանդի ծանրության տակ ողնաշարի երկայնքով ձգվող ստորին երակը կարող է գերճնշվել: Դա դառնում է հղիների մոտ գիտակցության կորստի և երեխայի մոտ թթվածնային քաղցի պատճառ:

8.    Երբ զգում եք քնի մոտենալը, փորձեք շնչել դանդաղ և խորը:

9.   Բացառված չէ, որ Ձեզ կօգնի նաև արոմաթերապիան: Լավանդայի յուղի մեկ կաթիլն օգտակար է ոչ միայն լոգանքի ժամանակ, այլ նաև անկողնում:

10.     Եթե Ձեզ չի հաջողվել քուն մտնել առաջին կես ժամվա ընթացքում, վերկացեք և կողքի սենյակում զբաղվեք քնաբեր գործունեությամբ /ընթերցանություն, ամսագրի թերթում, գործում, երաժշտության ունկնդրում/,  վերադարձեք անկողին միայն քնի մոտենալը զգալուց հետո:

Քնաբեր հաբերը

Քնաբեր հաբեր, ինչպես նաև այլ դեղամիջոցներ ընդունելը Ձեր վիճակի համարցանկալի չէ:

Բժիշկները համառորեն պնդում են, որ հղիության առաջին եռամսյակում, երբ դեռ ակտիվ ձևավորվում են սաղմի հյուսվածքները, չի կարելի ընդունել քնաբեր:  Հղիության մյուս փուլերի ընթացքում նույնպես չարժե ընդունել քնաբեր առանց հիմնավոր պատճառների: Հիշեք, որ խստիվ արգելվում է ինքնուրույն ընդունել քնաբեր, այն պետք է նշանակվի միայն բժշկի կողմից:

 

Տես նաև նյութի  առաջին մասը` Անքնություն հղիության ընթացքում

 

drugs.am