Հղիության երկրորդ ամսում հաճախ կանայք աղի սննդի կարիք են ունենում, շատերն էլ ունենում են իրենց նախընտրած կերակուրը: Դիետոլոգների խոսքով` օրգանիզմի նոր «քմահաճույքները» չպետք է անտեսել. հավանական է, որ օրգանիզմը ինչ-որ կարևոր տարրերի պակաս ունի: Օրինակ, կալիումի և աղի պակասության դեպքում թթու վարունգ ուտելու ցանկություն է առաջանում: Սա ժամանակ է, երբ պետք է սննդից առավելագույնս ստանալ վիտամիններ, հանքանյութեր:
Հղիության ընթացքում ճիշտ սնունդը շատ կարևոր է երեխայի զարգացման համար: Սակայն հղիության երկրորդ ամսում օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են տհաճ զգացողություններ առաջացնել, ինչպես սրտխառնոց, թուլություն: Եթե նման իրավիճակ է, անհանգստանալ պետք չէ, քանի որ դա անցողիկ է: Ուղղակի պետք է քայլեր ձեռնարկել, տոքսիկացիան մեղմելու համար:
Ինչպես մեղմել տոքսիկացիան.
Առավոտյան արթնանալուց մի շտապեք վեր կենալ: Մի քանի րոպե պառկած մնացեք, շրջվեք կողքի վրա, ոտքերն իջեցրեք մահճակալից և առանց շտապելու նստեք անկեղնում Նախաճաշեք անկողնում. դա զգալիորեն կմեղմի սրտխառնոցը և այրոցի զգացումը ստամոքսում Օրական անպայման սնվեք 4-5 անգամ: Նաև շատ խմեք հյութեր, թեյ: Ժամանակ առ ժամանակ մի շերտ լիմոն կերեք կամ տանն օգտագործեք ցիտրուսային մրգերի բույրով լամպեր:
Հղիության երկրորդ ամսում հաճախ կանայք աղի սննդի կարիք են ունենում, շատերն էլ ունենում են իրենց նախընտրած կերակուրը: Դիետոլոգների խոսքով` օրգանիզմի նոր «քմահաճույքները» չպետք է անտեսել. հավանական է, որ օրգանիզմը ինչ-որ կարևոր տարրերի պակաս ունի: Օրինակ, կալիումի և աղի պակասության դեպքում թթու վարունգ ուտելու ցանկություն է առաջանում: Սա ժամանակ է, երբ պետք է սննդից առավելագույնս ստանալ վիտամիններ, հանքանյութեր:
Հղիության ընթացքում ճիշտ սնունդը շատ կարևոր է երեխայի զարգացման համար: Սակայն հղիության երկրորդ ամսում օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են տհաճ զգացողություններ առաջացնել, ինչպես սրտխառնոց, թուլություն: Եթե նման իրավիճակ է, անհանգստանալ պետք չէ, քանի որ դա անցողիկ է: Ուղղակի պետք է քայլեր ձեռնարկել, տոքսիկացիան մեղմելու համար:
Ինչպես մեղմել տոքսիկացիան.
Եթե բոլոր խորհուրդներին հետևելուց հետո սրտխառնոցը չի անցնում, անպայման դիմեք բժշկի:
Հղիության երկրորդ ամսում օրգանիզմը սկսում է փոխվել: Մարմնամասերը կլորանում են, դիմագծերը ավելի արտահայտիչ են դառնում: Հնարավոր է, որ քաշը 1-2 կգ-ով ավելանա: Քաշի համար մտահոգվել պետք չէ, քանի որ ծննդաբերությունից հետո օրգանիզմն արագ կվերականգնվի: Սակայն դրա համար հարկավոր է ճիշտ սնվել հղիության ժամանակ.
- Նախաճաշին խուսափեք բուլկիներից, բուտերբրոդներից և այն մթերքներից, որոնք հարուստ չեն վիտամիններով: Ավելի օգտակար է կաթնաշոռը, մրգերը, թարմ հյութը
- Ճաշը բազմազան դարձրեք մսեղենով և ձկնեղենով, նաև բազմազան շիլաներով
- Ընթրիքին նախապատվությունը տվեք բանջարեղենին կամ մածունին: Ընդ որում, հարկավոր է սնվել քնելուց առնվազն 2 ժամ առաջ:
Հարկավոր չէ կրկնակի չափաբաժնով ուտել. Հիմա կարևոր է ոչ թե սննդի քանակը, այլ որակը: Չէ որ երեխայի զարգացման համար հարկավոր են շատ վիտամիններ, հանքանյութեր: