6 միֆ՝ ուշ տարիքում մայրանալու մասին

Նախածննդյան շրջան

Դուք արդեն 30-ն անց եք, ու մինչ Ձեր տարեկիցները արդեն վաղուց մայրիկներ են, Դուք նոր եք սկսել մտածել հղիանալու, երեխաներ ունենալու մասին։ 

Բայց ունեք վախեր՝ կապված Ձեր տարիքային առանձնահատկությունների  հետ։ Անհանգստանալու կարիք չկա, բոլոր կանայք էլ մայր դառնալուց առաջ ունենում են անհանգստություն՝ անկախ տարիքից։

Մենք առանձնացրել ենք 6 միֆ՝ ուշ  տարիքում մայրանալու մասին։

1Դուք կլինեք «ծեր մայրիկ»։

Այս կարծրատիպն իշխող էր խորհրդային տարիներին, երբ տարածված էր մեկ ընտանիքում երկու երեխա ունենալու «կանոնը»։

Եթե նախկինում կանայք մայրանում էին ավելի վաղ տարիքում, ապա ժամանակին զուգընթաց «սահմանված» տարիքային շեմը սկսեց բարձրանալ՝ նախ՝ 28, հետո՝ 30, իսկ այսօր նաև՝ 35։

Իսկ այսօր յուրաքանչյուր կին ինքն է որոշում մայր դառնալու իրեն հարմար տարիքն ու ժամանակը։

2 Ուշ ծննդաբերում են նրանք, ովքեր հուսահատված են։

Նախկինում կանայք ամուսնանում ու երեխաներ էին ունենում 18-20 տարեկանում, ապա սկսում էին մտածել ուսման ու աշխատելու մասին։ Բայց այսօր շատերը նախընտրում են նախ՝ ստանալ կրթություն, ունենալ լավ աշխատանք ու մասնագիտական հաջողություններ, ապա նոր ընտանիք կազմել ու երեխաներ ունենալ։

3Որքան մեծ է մայրիկը, այնքան ավելի շատ է նա փայփայում երեխային։

Մեծ տարիքի մայրիկները երեխաների հանդեպ ավելի ուշադիր են ու պատասխանատու։ Այս տարիքի կանայք ավելի շատ ժամանակ են ունենում երեխայի ծննդյանը նախապատրաստվելու համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս  տարիքի կանայք ավելի պատրաստ են հղիությանը։

4Բուժհաստատություններում ավելի մեծ տարիքի հղիներին ավելի քիչ ուշադրություն է հատկացվում։

Սա իրականում թյուր կարծիք է։ Ցանկացած բժիշկ լավ հասկանում է, որ յուրաքանչյուր կնոջ օրգանիզմ յուրահատուկ է ու պահանջում է համապատասխան ուշադրություն՝ անկախ տարիքից։ 

5Դուք նոր եք երեխա ունեցել, բայց արդեն թոշակի անցնելու ժամանակն է։

Ուշ տարիքում երեխա ունենալը, մայրիկին երկրորդ երիտասարդություն է բերում։ Ուշ տարիքում մայրիկ դառնալու համար ամաչելու կարիք չկա․ մինչ Ձեր տարեկիցները ծերանում են, Դուք երեխայի դաստիարակությամբ եք զբաղվում։ 

6Երբ Ձեր երեխան կլինի երիտասարդ, Դուք արդեն վաղուց ծերացած կլինեք։

Հակասությունները առկա են ցանկացած ժամանակաշրջանում ու բոլոր սերունդների մոտ։ Բայց Դուք մտահոգվելու կարիք չունեք։ Դուք մայրիկ կլինեք թե՛ 20-ում,  թե՛ 30-ում և թե՛ 50-ում։

Աղբյուրը՝ mama.ru