Վաղաժամ ծննդաբերությունը բնորոշվում է նրանով, որ ծննդաբերությունը տեղի է ունենում 28 շաբաթից մինչև 38 շաբաթը, նորածինը կոչվում է կանխածին: Քաշը ոչ պակաս 1կգ-ից, իսկ հասակը ոչ պակաս 35սմ-ից, և նորածինը համարվում է կենսունակ: Որքան ծննդաբերությունը մոտենում է 38 շաբաթին, այնքան պտուղն ավելի կենսունակ է լինում:
Այժմ վաղաժամ ծննդաբերության սահման համարվում է 23 շաբաթից 35-36 շաբաթը:
Պատճառները.

- Սուր և խրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունները
- Օրգանիզմի ծանր ինտոքսիկացիան
- Սեռական քրգանների զարգացման արատները
- Թերզարգացած արգանդը
- Հղիության 2-րդ կեսի գեստոզները
- Իսթմիկո-ցերվիկալ անբավարարությունը
- Բազմապտուղ հղիություն, գերջրություն, սակավաջրությունը
- Արտադրական և այլ թունավոր նյութերի ազդեցությունը
- Նարկոտիկ նյութեր, ալկոհոլ, նիկոտին
- Ռադիակցիան, ռենտգեն ճառագայթների ազդեցությունը
- Մոր ծանր հիվանդությունները
- Ներվային ծանր ստրեսներ, փսիխիկ տրավմաներ, նեյրո-էնդոկրին խանգարումները
- Տարբեր դեղորայքների օգտագործումը
- Սննդի ռեժիմի խանգարումները
Վաղաժամ ծննդաբերությունը ընթանում է ինչպես սովորական ժամկետային ծննդաբերությունը, այսինքն սկսվում են ծննդաբերական կծկանքները, պարանոցը հարթվում է, բացվում և ծննդաբերությունն ավարտվում է:
Նյութը հավաքեց Անի Ասատրյանը