Նախավիրահատական օր
- Երեկոյան 19:00-ից հետո չուտել
- Երեկոյան 24:00-ից հետո չխմել
- Կտրել եղունգները, մաքրել լաքը
Վիրահատության օր
- Առավոտյան ոչինչ չուտել, չխմել
- Առավոտյան 08:00-ին ընդունել լոգանք
Պայուսակում դնել
- Մեկանգամյա օգտագործման մեկ սափրիչ
- Բամբակե կիսաթև, ծնկներից ներքև չիջնող գիշերանոց՝ երկարաթև խալաթով (2-3 զույգ, ցանկալի է հարմարեցված՝ կրծքով կերակրման համար)
- Բամբակե ներքնաշորեր (ցանկալի է մուգ, կրծկալները՝ նախատեսված կերակրման համար, վարտիքները՝ այնպիսի բարձրությամբ և առաձգականությամբ, որպեսզի չդիպչի որովայնի կարին և չնեղի)
- Տաք բամբակե գուլպաներ
- Սրբիչներ
- Հողաթափեր
- Թաց և չոր անձեռոցիկներ (մեծ տուփերով, ցանկալի է զգայուն մաշկի համար)
- Հիգիենիկ միջադիրներ (գիշերային, այսինքն՝ մեծ, 2-3 տուփ, ցանկալի է բամբակե)
- Հյութ կամ կոմպոտ (խնձորի և մասուրի, ոչ քաղցր, ցանկալի է լցնել ծծակ ունեցող փոքր շշերի մեջ, որպեսզի հեշտ լինի խմելը)
- Ջուր (դարձյալ ծծակով շշերով)
- Պլաստմասե սպասք (բաժակ, ափսե, գդալ, ոչ պլաստմասե դանակ ու պատառաքաղ)
Հավելյալ պարագաներ
- Թևատակի հակաքրտինքային միջոցներ
- Ատամի խոզանակ և մածուկ
- Մազերի սանր, մազակալներ
- Մանկական անհոտ օճառ
- Մանկական անհոտ շամպուն (ցանկալի է մանկական, որպեսզի փոքրիկը կաթ ուտելիս ձեր մարմնից օտար հոտ չզգա)
- Կրծքերի վնասումը կանխող քսուք (օր.՝ Lanolin)