Ինչպե՞ս է փոքրիկը զարգանում մայրիկի արգանդում. առաջին եռամսյակ

Նախածննդյան շրջան

Հղիության 9 ամիսների ընթացքում կնոջ օրգանիզմը մեծ փոփոխությունների է ենթարկվում:

Կնոջ օրգանիզմում սաղմն օրեցօր մեծանում է, ձևափոխվում, հասունանում և դառնում պտուղ: Հիմա փորձենք հասկանալ՝ ինչ փոփոխությունների է ենթարկվում սաղմը կնոջ արգանդում:

Օրերով

1-ին օր

Սպերմատոզոիդը միանում է ձվաբջջին: Միավորման արդյունքում առաջանում է մեկ միասնական բջիջ (աղի հատիկի չափս ունեցող): Այն ու­նի 46 քրոմոսոմ, ո­րոն­ցով պայ­մա­նա­վոր­ված են ե­րե­խա­յի սե­ռը, մա­զե­րի և­ աչքերի գույ­նը, հա­սա­կը, այլ հատ­կա­նիշ­ներ:

3-9-րդ օր

Բեղմ­նա­վո­րու­մից հե­տո ձվաբ­ջի­ջը հաս­նում է ար­գան­դի խո­ռոչ: Ամ­րա­նում է ար­գան­դի պա­տին և ­ծա­վա­լա­յին ա­ռու­մով կրկնա­պատկ­վում է ա­մեն օր՝ պորտալարի օգնությամբ ստանալով զարգացման համար անհրաժեշտ բոլոր նյութերը:

10-14-րդ օր

Նախնական չափսի համեմատ սաղմը մեծանում է տասն անգամ:

20-րդ օր

Սկսում է ձևավորվել նյարդային համակարգը:

21-րդ օր

Ձևավորվում է սիրտն ու սկսվում է ար­յան շրջա­նա­ռութ­յու­նը, մաս­նա­գե­տի կող­մից լսե­լի են սրտխփոց­նե­րը՝ մեկ րո­պեում 150 զարկ: ­Կազ­մա­վոր­վում են նաև թո­քերն ու ա­ղի­նե­րը:

28-րդ օր

Ձևավորվում են ողնաշարն ու մկանները: ՈՒՁՀ-ի միջոցով հնարավոր է լինում տարբերակել ձեռքերը, ոտքերը, աչքերը, ականջները:

30-րդ օր

Այս մեկ ամսվա ընթացքում սաղմը մեծացել է 10 հազար անգամ և շարունակում է մեծանալ ու զարգանալ:

35-րդ օր

Երեխայի թաթիկի վրա հայտնվում են մատիկները: Երեխայի աչքերը գույն են ստանում, քանի որ նրա օրգանիզմն սկսում է արտադրել գունանյութեր:

40-րդ օր

Հատուկ սարքի միջոցով հնարավոր է հայտնաբերել և ձայնագրել ուղեղից եկող ազդանշանները:

Առաջին եռամսյակ

6-րդ շաբաթ

Լյարդը սկսում է արյան բջիջներ արտադրել, իսկ ուղեղը վերահսկում է մկանների շարժումները և սրտի աշխատանքը:

7-րդ շաբաթ

Կոպերը երեխայի աչքերը պաշտպանում են լույսից և չորությունից: Հղիության այս ժամանակահատվածում ձևավորվում է երեխայի ականջի ներքին ու արտաքին հատվածը, ծնկները: Փոքրիկը կարողանում է շարժվել, բայց մայրիկը դա չի զգում, քանի որ պտուղը դեռ փոքր է:

8-րդ շաբաթ

Երեխան մեծացել է 2,5 սմ-ով: Մայրիկի արգանդում մարդուկ է ուրվագծվում: Սրտիկը բաբախում է, ստամոքսն արդեն ստամոքսահյութ է արտադրում, գործում են երիկամները: Ուղեղը կառավարում է մկանների աշխատանքը: Կարելի է որոշել նաև երեխայի արյան կարգը: Փոքրիկի դիմագծերն են ուրվագծվում, միմիկան է զարգանում: Փոքրիկի մարմինը արձագանքում է, երբ հպվում են մայրիկի փորիկին:

10-րդ շաբաթ

Երեխայի հասակն ավելանում է 4 սմ-ով, քաշը՝ 2 գրամով: Զարգանում են երեխայի սեռական օրգանները:

12-րդ շաբաթ

Երեխայի աճը շարունակվում է: Երբեմն փոքրիկը բերանն է տանում մատիկը, երբեմն մարզում մկանները, շուռումուռ է գալիս, բացում է բերանը: Երեխան արդեն տեսնում ու լսում է: Երբ նրան խանգարում են արտաքին աշխարհի ձայները, նա ձեռքերը տանում է դեպի ականջները: Երբ փորձում են սարքով հպվել մայրիկի փորիկին, նա կծկվում է բռունցքի նման ու փորձում պաշտպանվել: Սա այն պատճառով, որ փոքրիկի ուղեղն արդեն կարողանում է արձագանքել արտաքին աշխարհի ազդակներին: