Ինչպես ունենալ առողջ երեխա

Նախածննդյան շրջան

Հղիանալու որոշումը հիանալի առիթ է առողջ կենսակերպի անցնելու, ծխելը և այլ վնասակար սովորույթները թողնելու համար:

Հավաստիորեն հայտնի է ծխելու վնասակար ազդեցությունը հղի կնոջ օրգանիզմի համար. այն նպաստում է պտղի զարգացման դանդաղեցմանը, հիպոքսիային, վաղաժամ ծննդաբերության և բազմաթիվ այլ բարդությունների: Պակաս վտանգավոր չէ նաև պասիվ ծխելը:

 

Ցանկացած ալկահոլային խմիչքի օգտագործումը, անգամ ամենափոքր քանակությամբ, բեղմնավորման և հղիության ընթացքում անթույլատրելի է, քանի որ թափանցում է պտղի անյան մեջ և պատճառ դառնում զարգացման արատների, մտավոր հետամնացության: Բացի այդ, ալկահոլի օգտագործումը կարող է հանգեցնել վիժման, մեռելածնության, վաղաժամ ծննդաբերության:

Եթե պատրաստվում եք հղիանալու և օգտվում եք հակաբեղմնավորիչ միջոցներից՝ դեղահաբերից, պարույրից կամ այլ հորմոնալ միջոցներից, ապա դադարեցրեք դրանց օգտագործումը:

Անհրաժեշտ է հետևել սննդակարգին: Պետք է կրճատել բարձր կալորիականությամբ, ցածր սնուցողականությամբ օժտված մթերքները՝ յուղային և քաղցր ուտեստները: Ցանկալի է հարստացնել սնունդը ֆոլաթթվով հարուստ մթերքներով կամ ընդունել ֆոլաթթվի հաբեր: Ֆոլաթթուն կանխում է նյարդային խողովակի արատների առաջացմանը: Դրա համար մինչև հղիությունը և առաջին 3 ամիսների ընթացքում այն պետք է ներառել ռացիոնի մեջ (օրաբաժնում): Ֆոլաթթվով հարուստ են կանաաչեղենը (սալաթ, սպանախ, սիբեխ), կաղամբը, ծաղկակաղամբը, կանաչ լոբին: Պետք է ընդունել վիտամիններ, որպեսզի նյութափոխանակությունը լինի նորմալ: Պետք է օգտագործել միայն յոդացված աղ (մինչև հղիությունը օգտագործվածի չափով), քանի որ յոդի անբավարարությունը պտղի մոտ առաջացնում է նյարդային համակարգի, մտավոր զարգացման անդառնալի ախտահարումներ, մտավոր և ֆիզիկական ծայրագույն թերզարգացում (կրետինիզմ, գաճաճություն), խուլ-համրություն, բնածին այլ արատներ:

Արհրաժեշտ է՝

·         Խուսափել ճարպոտ սննսամթերքից և քաղցրավենիքներից

·         Որքան հնարավոր է շատ օգտագործել մրգեր և բանջարեղեն

·         Գեղեցիկ մաշկ ունենալու , արյան նորմալ շրջանառության ու մարսողություն ապահովելու համար պետք է օրական ընդունել առնվազն 1.5լ հեղուկներ:

Հիշեք՝ հարկավոր է հետևել քաշին ամբողջ հղիության ընթացքում, որը սովորաբար ավելանում է 10-12 կգ, ընդ որում առաջին եռամսյակում՝ 1.5-2 կգ, երկրորդում՝ 5.5-6.5 կգ, այսինքն՝ շաբաթական մոտավորապես 0.5 կգ, երրորդ եռամսյակում՝ 4-5 կգ:

 

Նյութը՝ ըստ «Առողջ Մայրություն» ձեռնարկի