Նյութի առաջին մասն ընթերցեք այստեղ
Նյութի երկրորդ մասն ընթերցեք այստեղ
Առաջին անգամ չափսերիդ հետ կապված մեկնաբանություններ են անում
Երբեմն տհաճ է, երբ տպավորություն է ստեղծվում, թե կրում ես ինչ-որ տարբերանշան և բոլորը դրա վերաբերյալ անում են ոչ տեղին մեկնաբանություններ:
Հիշի՛ր, երբ որեւէ մեկը հղիության վերաբերյալ քեզ հետ կիսվում է իր փորձով, ընդամենը ուզում է քեզ օգտակար լինել: Իսկ չափսերը ժամանակավոր են, չէ որ քո փորիկում եւս մի մարդուկ է բնակվում:
Առաջին անգամ չես կարողանում ինքնուրույն վեր կենալ
Ցանկանում ես բազմոցից վեր կենալ, բայց չի ստացվում: Հավանաբար փոքրիկիդ քաշը քեզ սոսնձել է բազմոցին: Յոթերորդ ամսից հետո որովայնիդ չափսերը կխանգարեն անգամ կանգնել: Այդպես կլինի նաև առավոտյան մահճակալից վեր կենալիս: Կարող ես խնդրել զուգընկերոջդ, որ օգնի քեզ մահճակալից վեր կենալ:
Առաջին անգամ կծկում ես զգում
Պետք է արդեն տեղյակ լինես, որ հղիության ընթացքում ունենալու ես նախածննդաբերական ցավեր: Դաշտանային ցավեր հիշեցնող այդ զգացումը ոչինչ է փոքրիկ հրաշքի դիմաց: Կծկումներ կլինեն մինչ նրա լույս աշխարհ գալը:
Երբ հասկանում ես, որ ծննդաբերում ես
Կունենաս կծկումներ և ցավեր: Ժամանակն է: Հաջորդ քայլը նրա հետ հանդիպումն է: Երանությու~ն…
Աղբյուրը՝ parents.com