Նյութի առաջին մասն ընթերցեք այստեղ
Առաջին անգամ ունենում ես տարօրինակ ցանկություն
Դուք հանկարծ ցանկանում եք արտասովոր բաներ, օրինակ՝ «չիպսային պաղպաղակ» կամ շոկոլադ՝ ֆրանսիական ֆրիով, որը ծածկված է խոզապուխտի շերտով: Սա բնական երևույթ է, որովհետև հղիի ցանկություններն արդարացված են: Բայց պետք չէ շտապել իրագործել, քանի որ 10 րոպե հետո դրանք փոխվելու են:
Առաջին անգամ անհարմար զրույց ես ունենում բժշկի հետ
Մի փոքր շիկնում ես, երբ բժիշկդ հարցեր է տալիս հղիության ընթացքի մասին: Ամաչում ես պատասխանել այդ խիստ անձնական հարցերին, բայց հետո դրանց մասին չես էլ հիշելու:
Առաջին անգամ պարզվում ես երեխայիդ սեռը
Եվ ահա ամենահուզիչ պահերից մեկը. ուլտրաձայնային հետազոտություն կատարող բժիշկը հայտնում է, թե ինչ սեռ ունի փոքրիկը: Երկու դեպքում էլ երջանիկ եք, այնպես չէ՞… չէ՞ որ կարեւորը՝ առողջ փոքրիկ լույս աշխարհ բերելն է:
Առաջին անգամ դիպչում են փորիկիդ
Անգամ անծանոթներն են ուզում դիպչել ձեր փորիկին, չէ՞ որ այնտեղ մարդուկ է բնակվում՝ իսկակն մարդուկ: Իսկ ձեզ համար դա մի աննկարագրելի զգացողություն է՝շոյել փորիկն ու զրուցել պստիկի հետ:
Առաջին անգամ փոքրիկդ հարվածում է
Դա կարող է լինել այն ժամանակ, երբ ամենաքիչն ես դրան սպասում՝լվացքը ծալելիս, փողոցում քայլելիս կամ հանդիպման ժամանակ: Մոտավորապես 20 շաբաթ հղիությունից անց փոքրիկդ զգացնել կտա, որ ինքն այնտեղ է: Կանգնի՛ր մի պահ և գնահատի՛ր այն: Դա մի կախարդական երևույթ է:
Աղբյուրը՝ parents.com