17 իրավիճակներ, որոնց առաջին անգամ հանդիպում ես հղիության ընթացքում - մաս 1

Նախածննդյան շրջան

Parents.com կայքը ներկայացնում է հղիության այն փուլերը, որոնք փոխում են մայրության սպասող կնոջ հայացքն ու աչքերին հաղորդում այնպիսի փայլ, որը կոչվում է երջանկություն: Միաժամանակ հղիությունը կարող է հույզերի այնպիսի խառնուրդ առաջացնել,  որը փոխի կնոջ պահանջներն ու մինչեւ անգամ տխրեցնի:

Դա էլ կնոջ աչքերին հաղորդում է «նոր զգացմունքների»  փայլ:

Եվ այսպես,  ներկայացնում ենք «առաջին անգամները», որոնք հանդիպում են հղիության 9 ամիսների ընթացքում:

Առաջին անգամ տեսնում ես հղիության դրական թեստը

Նախքան հետաքրքրասեր հայացքը՝ աղջիկ է, թե տղա, ձեր սեւեռուն աչքերը սպասել են թեստի դրական երկու գծիկներին: Բոլորդ կհիշեք, թե քանի անգամ եք զննել այն՝ մեկ լույսի տակ, մեկ խավարում, մեկ ուրախությունից լաց եք եղել, մեկ ուրախությունից պապանձվել: Սկզբում չեք հավատացել ձեր աչքերին, կարծել եք՝ ձեզ է թվում, որ գծերը երկուսն են, բայց իրականում ձեր որովայնում արդեն ապրելիս է եղել այն մանչուկը, առանց որի այսօր չեք պատկերացնում ձեր կյանքը:

Առաջին անգամ պատրաստվում ես ասել, որ մայր ես դառնալու

Ոչինչ այնքան հաճելի չէ, որքան զուգընկերոջդ հայտնելը, որ հայր է դառնալու: Նույնքան հուզիչ է, երբ զանգ ես տալիս մայրիկիդ ու տեղեկացնում, որ տատիկ է դառնալու: Հրճվանքը նոր գույն է ստանում, երբ այդ լուրը հայտնում ես ընկերներիդ ու ընտանիքի մյուս անդամներին:

Առաջին անգամ հասկանում ես, որ առույգ չլինելը շարունակական բնույթ է կրում

Անսպասելիորեն հրաժարվում ես նախաճաշից, ճաշից և ընթրիքից կամ ժամեր շարունակ չես սնվում: Նեղանում ես ընկերներիցդ, թե ինչու քեզնով չեն հետաքրքրվել առավոտից: Առաջին եռամսյակին հատուկ են նաեւ սրտխառնոցները:

 

Առաջին անգամ չես կարողանում հագնել ջինսե տաբատդ

Ընտրում ես ամենասիրելի ջինսե տաբատդ եւ հանկարծ պարզում, որ ճարմանդն անգամ մի թիզ վեր չի բարձրանում: Այս ամենը ժամանակավոր է, և պետք չէ խուճապի մատնվել: Կան հղի կանանց համար նախատեսված ջինսեր, որոնք գրկում են որովայնը, անվտանգ են ու նաեւ նորաձև:

Առաջին անգամ ընկերներիդ հետ կիսվում ես կլորացած փորիկով լուսանկարով

Երբ առաջին անգամ գրառում ես «երեխայի եմ սպասում», անհամբեր սպասում ես ընկերներիդ ու ազգականներիդ արձագանքին և մեկնաբանություններին:

Առաջին անգամ ինչ-որ բան ես գնում փոքրիկիդ համար

 

Անկախ նրանից, թե ինչ ես գնում՝ փոքրիկ տոտիկ, թե մահճակալ, տուն ես վերադառնում աննման բերկրանքով: Այդ թրթիռը նոր գույն է հաղորդում ձեր տան մթնոլորտին:

Առաջին անգամ լսում ես փոքրիկիդ սրտի բաբախը

Երբ լսում ես փոքրիկիդ սրտի զարկերը, անբացատրելի զգացում ես ունենում: Առաջին անգամ հասկանում ես, որ ոչ թե փոխաբերական իմաստով, այլ իրապես սրտիդ տակ փոքրիկ սրտիկ է բաբախում:

 

Առաջին անգամ ոչ երկար ժամանակով չես տեսնելու ոտքերդ

Ձեր կլորացած փորիկը թույլ չի տալիս, որ խնամեք ոտքերը կամ հարդարեք եղունգները: Կարող է անհանգստացնի նաեւ ոտքերի այտուցը, ինչի պատճառով չկարողանաս հագնել սիրելի կոշիկը:

Շարունակելի

Աղբյուրը՝ parents.com