Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ:
Որդեր
Որդերը հանդիսանում են ևս մեկ պատճառ՝ ընտանի կենդանիների հետ շփումը դադարեցնելու համար: Որդերը ձվադրում են կենդանու բրդի վրա, և շփման ժամանակ մարդը վարակվում է: Հղիների դեպքում կրկնակի վտանգավոր է կենդանիների հետ շփումը:
Հղիների մոտ առաջանում են ալերգիկ ռեակցիաներ, և հնարավոր է՝ բանը հասնի հղիության ընդհատման: Ավելի վտանգավոր է, երբ ընտանի կենդանին ազատ ներս ու դուրս է անում: Մակաբույծ կենդանիների առկայության առաջին նշաններն են՝ թուլություն, ախորժակի նվազում: Կարևոր է ճշտել կենդանու ախտորոշումը, որովհետև հնարավոր է, որ նա վարակի մարդկանց:
Ագրեսիվ պահվածք
Հաճախ է պատահում, երբ ընտանի կենդանին լինում է ընտանիքի կողմից ամենասիրվածը, և այնքան են սիրում նրան, որ նա լրացնում է փոքրիկ երեխայի տեղը: Օրինակ՝ երես են տալիս, ձեռքերի վրա են պահում, միասին քնում են: Արդյունքում՝ կենդանին արագ արձագանքում է ընտանիքի համալրմանը: Պատահում է, որ սկսում է խանդել և ագրեսիա ցուցաբերել հղի կնոջ հանդեպ: Նա սկսում է հաչալ, կծել և ճանկռել: Այդ դեպքում պետք է հրաժարվել կենդանուց, որքան էլ որ ցավալի լինի: Նա վտանգավոր է ապագա մայրիկի, իսկ հետո էլ փոքրիկի համար:
Ընտանի կենդանու խնամքը
Ընտանի կենդանու խնամքը կապված է ծանր ֆիզիկական աշխատանքի հետ, որը կարող է առաջացնել վնասվածքներ, հատկապես երբ կենդանին մեծ է չափսերով: Հղիության ժամանակ պետք է հրաժարվել կենդանիներին գրկելուց, կռացած լողացնելուց, նրա հետ միայնակ զբոսանքի գնալուց, որովհետև նա կարող է պարանը քաշել և Ձեզ գցել գետնին:
Իհարկե, պարտադիր չէ, որ այս ամենը սպառնա հղի կնոջը: Ամեն դեպքում հղիության մասին իմանալով՝ ցանկալի է այցելեք անասնաբուժի, որպեսզի կենդանին ստանա լրացուցիչ պատվաստումներ:
Սկզբնական շրջանում պետք է հրաժարվել կենդանուց, որովհետև այս ընթացքում մեծ է տոքսիկոզի զարգացման ռիսկը: Վանդակները, բներն ու ակվարիումները մաքրելուց, բուրդը սանրելուց, և կենդանուն կերակրելուց պետք է հրաժարվել: Կենդանիների կերերից առաջանում են ալերգիկ ռեակցիաներ:
Աղբյուրը՝ 9months.ru