8 վնասակար սովորություններ, որոնցից հղիները պետք է խուսափեն -մաս 1

Նախածննդյան շրջան

Հղիությանը վերաբերող  շատ լեգենդներ և զարմանալի փաստեր գոյություն ունեն: Դրանցից շատերը սննդի օգտագործմանն են վերաբերում:

Այս հոդվածում ցանկանում ենք անդրադառնալ ոչ միայն հղի կնոջ սննդի օգտագործման վնասակար սովորություններին, այլ նաև խորհուրդներ տալ դրանք շտկելու համար:

 

Հղիությանը վերաբերող  շատ լեգենդներ և զարմանալի փաստեր գոյություն ունեն: Դրանցից շատերը սննդի օգտագործմանն են վերաբերում:

Այս հոդվածում ցանկանում ենք անդրադառնալ ոչ միայն հղի կնոջ սննդի օգտագործման վնասակար սովորություններին, այլ նաև խորհուրդներ տալ դրանք շտկելու համար:

 

1.Ոտքի վրա սնվել

Հղիներին ցանկալի չէ ոտքի վրա սնվել, որովհետև  այսպես  սնունդը լավ չի ծամվում:  Դա կարող է առաջացնել գաստրիտ և ծանրություն փորում: Հղիության ընթացքում խորհուրդ է տրվում մի փոքր դանդաղեցնել  տեմպերը և անպայման գտնել ժամանակ լիարժեք սնունդ ընդունելու համար: Փորձեք սնվելիս մանրակրկիտ ծամել ուտելիքը: Այդպես լավանում է մարսողությունը, օգտակար նյութերն ավելի լավ են յուրացվում:

Կարևոր է կանոնավոր սնվել:  Այս պարագայում ակամա հրաժարվում ես ոտքի  վրա ուտելու սովորությունից:  Եթե ինչ-ինչ պատճառներով ստիպված եք ուշ ճաշել, ապա կարող եք ուտել խնձոր, բանան, յոգուրտ: Խորհուրդ չի տրվում քաղցը հագեցնել քաղցրավենիքով:

Գիշերը քնելուց առաջ պետք չէ շատ ուտել և ստամոքսը ծանրաբեռնել: Մեծացած արգանդը կսեղմի ծանրաբեռնված ստամոքսին, և դժվար թե կարողանաք հանգիստ քնել:

2.Ալկոհոլի օգտագործում

Բոլորս էլ գիտենք, որ հղիությունը և ալկոհոլն անհամատեղել են: Չգիտես ինչու ապագա մայրիկների մի մասը կարծում է, որ մի բաժակ գինին կամ գարեջուրը չի վնասի:  Բայց դա այդպես չէ:  Հիշե՛ք, որ ալկոհոլի հազվադեպ օգտագործումը,  թեկուզ փոքր քանակությամբ, կարող է բերել փոքրիկի զարգացման խանգարումների:

3.Թունդ թեյ կամ սուրճ

Ցավոք, հղիներին խորհուրդ չի տրվում թունդ սուրճ կամ թեյ օգտագործել: Այս ըմպելիքները պարունակում են նյութեր, որոնք գրգռում են  պտղի նյարդային համակարգը: Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել դրանցից հղիության ընթացքում: Որպես այլընտրանք՝ կարող եք օգտագործել  սպիտակ, կանաչ կամ խոտաբույսորով  թեյ, իհարկե, նախապես խորհրդակցելով հղիությունը վարող  բժշկի հետ:

4.Թխվածքների չարաշահում

Որքան էլ համեղ լինեն կարկանդակները, բուլկիները, թխվածքները,  հղիության ընթացքում ցանկալի  է չչարաշահել դրանց օգտագործումը: Դրանք առաջացնում են  ստամոքսի վքնածություն և  ավելորդ կիլոգրամներ:

Հղիության ժամանակ ավելի լավ է օգտագործել չմշակված ցորենով պատրաստված հացաբուլկեղեն: Նրանց մեջ շատ են մանրաթելերը, որոնք խթանում են աղիքների աշխատանքը: Հայտնի է, որ շատ հղիներ փորկապություն են ունենում: Չմշակված ցորենից պատրաստված հացը կօգնի լուծել այդ խնդիրը:

Շարունակելի

Աղբյուրը` mamka.ru