Բուսակեր կանանց մոտ հղիության ընթացքում հարց է առաջանում` կարելի՞ է, արդյոք, նույն սննդակարգը պահպանել հղիության ընթացքում:
Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանության դոցենտ և NPR լրատվական ծրագրի բլոգեր Տանյա Լաբրոզոն փորձել է գտնել հարցի հիմնավորված պատասխանը. անվնա՞ս է, արդյոք, բացառապես բուսական ծագման սնունդը հղիության ընթացքում։
Հղիության ժամանակ բուսակերության թեման քիչ է ուսումնասիրված: Լամբոզոն հայտնի ամսագրից՝ An International Journal of Obsterics and Gynaecology-ից մեջբերում է անում, որտեղ ասված է, որ փորձեր գրեթե չեն կատարվել, բայց ունեցած տեղեկություններն էլ թույլ են տալիս եզրակացնել, որ բուսական և խիստ բուսական սննդակարգն անվնաս է հղի կնոջ և պտղի համար, եթե ապագա մայրիկը հետևում է իր օգտագործած սննդին և ստանում է անհրաժեշտ միկրոտարրերը և վիտամիները:
Հղի կնոջ ճաշացանկը պարտադիր պետք է լինի բազմազան, առողջարար և օգտակար: Լամբրոզոն ընդգծում է, որ այսպիսի ձևակերպումը լիովին թույլ է տալիս կնոջն ընտրել բուսական դիետա և պահպանել այն ՝ առանց մտահոգվելու ապագա երեխայի առողջությամբ:
Պորտալ One Green Planet-ը նշում է, որ հղի կինը պետք է օգտագործի բավարար չափաբաժնով ֆոլաթթու, Դ վիտամին, կալցիում, սպիտակուց և երկաթ: Այդ ամենը կարելի է ստանալ բուսական սննդից եւս:
Օրինակ՝ բավարար չափաբաժնով ֆոլատ պարունակում է սպիտակ լոբին, ավոկադոն և սոյայի ֆերմենտացված սնունդը: Կալցիում և D վիտամին կա սոյայի յոգուրտում և նշի կաթի մեջ: Սպիտակուցների պահանջը հագեցնում են բոլոր տեսակի ձավարեղենները և սնկերը:
Հղի կնոջ օրգանիզմը կարող է ստանալ երկաթ ոսպից, սպանախից, քունջութից, մուգ շոկոլադից և բազուկից: Կարևոր է հիշել, որ բուսական սննդից երկաթն ավելի դժվարությամբ է յուրացվում, քան մսային սննդից: Այս հարցում կարող է օգնել վիտամին C-ն: Իսկ օմեգա 3 ստանալու համար One Green Planet-ը խորհուրդ է տալիս օգտագործել ուտելի ջրիմուռներ:
Աղբյուրը ՝ mama.ru