Հղիության ժամանակ կանանց քաշի տատանումը տարբեր է` քաշի որոշակի կորստից մինչև քաշի ավելացում` 20 կգ-ով և ավելի: Այս երկու ծայրահեղ դեպքերում էլ հնարավոր են բարդություններ:
Մասնագետների մեծ մասը գտնում է, որ հղի կնոջ քաշի աճը հղիության առաջին 20 շաբաթում պետք է լինի շաբաթական 300 գրամ, իսկ հղիության 20-40-րդ շաբաթներում` շաբաթական 450 գրամ:
Մասնագետների մյուս մասն էլ նախընտրում է առանձնացնել հղի կանանց 3 ենթախմբեր` քաշի պակաս աճով, նորմալ աճով և չափից ավելի աճով և ըստ այդմ էլ պայմանավորում քաշի ավելացումը:
Քաշի ավելացումը հղիության ժամանակ
Մարմնի տեսակը Քաշի աճը` կգ-ով
Պակաս քաշով կանայք 12,7 - 18,1 կգ
Նորմալ քաշով կանայք 11,3 - 15,9 կգ
Գեր կանայք 6,8 - 11,3 կգ
Հղիության ժամանակ դիետա պահելը պարզապես արգելվում է: Սակայն դա չի նշանակում, որ պետք է մոռանալ սննդի կալորիաները հաշվելու անհրաժեշտության մասին: Պարզապես պետք է ուտել քիչ-քիչ, բայց հաճախակի, և որ ամենակարևորն է, վիտամիններով հարուստ սննդատեսակներով` հնարավորինս զերծ մնալով ավելորդ քաղցրավենիքով ու հացամթերքով, տապակած ու յուղոտ կերակուրներով օրգանիզմը ծանրաբեռնելուց: Պետք է խուսափել նաև արագ սննդից, որն անհարկի կավելացնի ձեր քաշը` չփոխանցելով և ոչ մի էական վիտամին: «Լծեք» ձեր օրգանիզմը միրգ-բանջարեղենով, չափավոր բնական հյութերով, կանաչեղենով, ձկնա և մսատեսակներով: Խորհուրդ է տրվում` ինքներդ պատրաստեք հյութերը թարմ մրգերից և օրը սկսեք մեկ գավաթ «վիտամիններով»` հյութի տեսքով: