Որպեսզի հղիության ընթացքը և ծննադերությունը բարեհաջող անցնի, կինը պետք է պատրաստված լինի այդ գործընթացին ինչպես հոգեբանորեն, այնպես էլ ֆիզիկապես: Հղիության ընթացքում անհրաժեշտ է շատ շարժվել, քանի որ շարժունը կյանք է:
Շարժման ընթացքում կատարվում է սիրտանոթային և շնչառական համակարգի աշխատանքի ամրապնդում , որը բարելավում է թթվածնի մատակարարումը դեպի Ձեր փոքրիկը: Բացի այդ , շարժման ժամանակ զարգանում են մկանները, հոդերը, կապերը, որը կօգնի ունենալ առողջ փոքրիկ և անվտանգ ծծնաբերություն: Հենց այդ նպատակով էլ ստեղծվել են վարժությունները հղիների համար:
Որպեսզի հղիության ընթացքը և ծննադերությունը բարեհաջող անցնի, կինը պետք է պատրաստված լինի այդ գործընթացին ինչպես հոգեբանորեն, այնպես էլ ֆիզիկապես: Հղիության ընթացքում անհրաժեշտ է շատ շարժվել, քանի որ շարժունը կյանք է:
Շարժման ընթացքում կատարվում է սիրտանոթային և շնչառական համակարգի աշխատանքի ամրապնդում , որը բարելավում է թթվածնի մատակարարումը դեպի Ձեր փոքրիկը: Բացի այդ , շարժման ժամանակ զարգանում են մկանները, հոդերը, կապերը, որը կօգնի ունենալ առողջ փոքրիկ և անվտանգ ծծնաբերություն: Հենց այդ նպատակով էլ ստեղծվել են վարժությունները հղիների համար:
Մենք կներկայացնենք վարժությունների կոմպլեքս նկարներով, որը Ձեզ կօգնի զարգացնել մկանները, ամրացնել կապերը և նախապատրաստել սրտանոթային համակարգը սպասվելիք ծծնդաբերությանը: Այս վարժությունները շատ ժամանակ չեն:
Այս վարժություւների կոմպլեքսը կոչվում է «Ծաղիկի բացումը»: Կոմպլեքսի հիմնական սկզբունքներն են.
- Բոլոր շարժումները շատ ռացիոնալ են և ֆիզոլոգիական: Հաշվարկված են ողջ մարմնի աշխատանքի համար
- Վարժությունները հաշվարկված են այնպես, որ յուրաքանչյուր շարժումը համապատասխանում են բանաստեղծության մի տողի, որը Ձեզ կօգնի ավելի վառ պատկերացնել և հիշել յուրաքանչյուր շարժումը:
- Վարժությունների ամբողջ կոմպեքսը պարի տեսք ունի, երբ շարժումները սահուն ձևով փոխարինում են մեկը մյուսին:
- Յուրաքանչյուր շարժումը անհրաժեշտ է կրկնել առնվազն 3-5 անգամ: Եթե Ձեզ այդքան էլ լավ չեք զգում, ապա կատարեք դրանիցից մի քանիսը, որոնք Ձեզ ավելի են համապատասխանում: Լսեք Ձեր մարմնին: Եթե ամեն ինչ լավ է, ապա ցանկալի է` կատարեք բոլոր վարժությունները:
Իսկ այժմ յուրաքանչյուր վարժության մասին ավելի մանրամասն
1.Ցողունը թեքվում է դեպի ջուրը
Կանգնում եք ուղիղ, ձեռքերը մոտեցնում կրծքին, բարձրանում թաթերի վրա և ձգվում: Այնուհետև նստում եք ծնկների վրա և դնում ձեռքերը հատակին` ճակատով դիպչելով հատակին: Վերադառնում եք նախնական դիրքին :
2. Խոտը խոնարհվել է հողի վրա
Այս վարժությունը կօգնի զարգացնել ողնաշարը, թուլացնել մեջքի մկանները և հանել գոտկատեղի ցավերը: Նստում եք ոտքերի վրա, այնուհետև աստիճանաբար թեքվում առաջ և նույնությամբ հետ` կատարում եք «ալիք»:
3. Կատուն ձգեց մեջքը
Այս վարժությունը նախատեսված է մեջքի մնանների համար, բարելավում է ողնաշարի շարժումները: Հենվում եք ծնկների վրա, այնուհետև կատարում եք «ալիք»` առաջ ու հետ` պատկերացնելով, որ կատու եք:
4. Շարժեց փափուկ պոչիկը
Նորից հենվում եք ծնկների վրա: Բարձրացնում եք ոտքը և ծունկը մինչև կրծքի ուղղություն` միառժամանակ իջեցնելով գլուխը: Այնուհետև ուղղում ենք այն և ձգում ենք հետ և առաջ` բարձրացնելով գլուխը վեր:
5. Ջրում հայտնվեց ջրահարսը
Կանգնում եք ուղիղ, ոտքերը բացում ուսերի լայնությամբ: Ուսերը շարժում եք հետ, դրա հետ մեկտեղ շարժում նաև մարմինը և կոնքերը:
6. Բցվեց մեծ լիլիան
Կանգնում եք ուղիղ, բարձրացնում ձեռքերը առաջ` ուսերին հավասար, այնուհետև հետ տանում, ինչքան հնարավոր է` պարզելով աջ ու ձախ: Վերադառնում եք նախնական դիրքին:
7.Ալիքը վազվզեց ծովի վրա
Մի ոտքը պարզում եք առաջ: Կատարում ենք «ալիք» մարմնով և ձեռքերով: Վերադառնում եք նախնական դիրքին: Նույն շարժումը կրկնում եք մյուս ոտքով:
8.Գեղեցիկ ուռենին խոնարհվեց
Շարժում եք մարմինը առաջ, հետ, աջ ու ձախ կողմեր:
9. Եղինկը պոզերը թափահարեց
Կանգնում եք ուղիղ, ձեռքի ափերը «կողպում»: Գլուխը պարզում եք առաջ` դրա հետ մեկտեղ ձեռքի ափերով հետ պահում : Նույն ձևով գլուխը հետ եք տանում, աջ և ձախ:
10.Արջը պտտեց գլուխը
Կանգնում եք ուղիղ: Թեքում եք գլուխը աջ-ձախ, այնուհետև կատարում եք գլխով պտույտներ աջ-ձախ: Այնուհետև կատարում եք շրջանաձև շարժումներ այս և այն կողմ:
11. Թաթերի վրա կանգնեց կոկորդիլոսը
Հենվում եք ծնկների վրա: Կատարում եք հրում հատակին: Եթե կա հնարավորություն և ուժ, ապա հրումը կատարում եք ոչ թե ծնկների վրա հենված, այլ պառկած դիրքով:
12. Շարժեք մեծ պոչը
Հենվում եք ծնկների վրա: Բարձրացնում եք ոտքը և կատարում պտույտներ կոնքային մասում: Այնուհետև կատարում եք հրում հետ և կողք: Նույնը կատարում եք մյուս ոտքով:
13. Ջրիմուռները պարում են ալիքների մեջ
Կանգնում ենք ուղիղ, ոտքերը բացում ուսերի լայնությամբ: Բարձրացնում եք ոտքը մինչև կոնքամաս և կատարում են ոտքով «հարված» առաջ և կողքեր: Շարժումները կատարեք հնարավորինս փափուկ:
14. Խեցին բացվեց
Պառկում եք հատակին: Միաժամանակ բարձրացնում եք ձեռքերը, ոտքերը , այնուհետև բաց թողում:
15. Խխունջը դուրս եկավ քայլելու
Պառկած դիրքում ծալում եք ոտքերը , անցկացնում գլխի վրայով և փորձում հասցնել գետնին:
16. Կեչին դանդաղ ուղղվեց
Պառկած դիրքից դանդաղ բարձրանում եք ոտքերը և կոնքամասը, դրա հետ մեկտեղ ձեռքերը դնում ենք գոտկատեղի տակ: Մի քիչ պահում ենք այդ դիրքով և դանդաղ բաց թողնում:
17. Եվ հանկարծ սկսվեց օրորվել
Կեչիի դիրքից սահուն ձևով պառկում եք մեջքի վրա, ծալում ոտքերը և կրկին վերադառնում «կեչու դիրքին»:
18. Ծովառյուծը պարում է մեջքի վրա
Պառկում եք մեջքի վրա` ծնկները ծալած: Բարձրացնում և բաց ենք թողում գոտկամասը:
19. Իսկ թիթեռը սպասում է ընկերուհուն
Նախնական դիրք` նստում եք, ոտնաթաթերը միացնում իրար: Փորձում եք իջեցնել ծնկները մինչը հատակ: Կարող եք ձեռքերով օգնել:
20. Սողունը փորփրում է խորքերում
Նստում եք, ինչքան հնարավոր է լայն բացում եք ոտքերը: Գալիս եք առաջ առանց ծնկները ծալելու և փորձում ճակատը կպցնել հատակին: Կարելի է մի կամ երկու ոտքը ծալել այդ ընթացքում:
21. Եվ որսի է գնում վագրը
Փորձում եք կրկնօրինակել վագրի քայլվածքը` ձեռքերով անում նրա ոտնաթաթերի շարժումը:
22. Արջը գնում է մորու հետևից
Այժմ պատկերացնում եք արջի: Ոտնաթաթերը դեպի ներս եք պահում և քայլում եք լայն բացվածքով, շրջանաձև քայլվածքով:
23. Գայլը վազում է շավիղով
Անցնում եք թեթև վազքի:
24. Արծիվը թռչում է հովիտով
Ձեռքերը թափահարում եք այնպես կարծես թռչում եք:
25. Գորտը թռչում է խոտի վրա
Կանգնում եք ոտքերը ուսերի լայնությամբ և ոտնաթաթերը դեպի դուրս: Կքանստում եք և լայն բացում ոտքերը:
26.Քարերի միջով սողում է օձը
Պարզում եք մի ոտքը , մյուսը ծալում: Այնուհետև սահուն ձևով մարմնի զանգվածը տեղափոխում եք մյուս ոտքի վրա: Զգուշորեն փորձում եք նստել սկզբում կիսակռացած դիրքով, այնուհետև շպագատի տեսքով:
27. Եվ ես կսիրեմ բնությունը
Կանգնեք, փակեք աչքերը, շնորհակալ եղեք Աստծուն և բնությանը նրա համար, որ Դուք կաք և նրա համար, որ Դուք աշխարհին նոր կյանք եք պարգևելու: Զգացեք, թե ինչ հիասքանչ է այս աշխարհը:
Մի մոռացեք, որ մի վարժությունը բավարար չէ Ձեր օրգանիզմի համար: Անհրաժեշտ է ավելի շատ, բացի դա օրվա ընթացքում շատ շարժվեք և քայլեք: Շատ օգտակար է գտնվել մաքուր օդում օրական նվազագույնը 2 ժամ: Եթե կա հնարավորություն, զբաղվեք լողով: Դրա օգնությամբ Դուք տալիս եք Ձեր մկաններին հավասարակշռություն և վստահ ծանրաբեռնվածություն:
Ընդհանուր առմամբ շարժվեք ինչքան հնարավոր է շատ. դա շատ կարևոր է փոքրիկի համար և բացի այդ, կօգնի Ձեր օրգանիզմին պատրաստվել սպասվելիք ծննդաբերությանը:
Մաղթում ենք հաջորղություն:
{jathumbnail off}