Դասական երաժշտություն. մայրիկի և փոքրիկի հարմոնիան

Նախածննդյան շրջան

Փոքրիկը պետք է երաժշտություն լսի դեռևս իր մայրիկի փորիկում` 4 ամսեկանից սկսած:

Հոգեբան Արմեն Գալստյանն ասում է, որ  դասական երաժշտությունն արդեն վաղուց ուսումնասիրված մեթոդներից մեկն է` դեռ չծնված երեխային դաստիարակելու համար:

«Դասական, խաղաղ և բարձրորակ այդ նոտաները կարևոր են ինչպես հղի կնոջ տրամադրության և ինքնազգացողության, այնպես էլ չծնված փոքրիկի դեռ մինչև վերջ չձևավորված լսողության համար»,-ասում է հոգեբանը:

Ըստ Գալստըանի` օրվա մեջ նվազագույնը 1 ժամ մայրը իր չծնված փոքրիկի հետ պետք է լսի նման երաժշտություն` ըստ նախասիրության: «Երաժշտությունը ուժեղ և զգայացունց  չպետք է լինի, այն պետք է լինի միջին կամ ցածր բարձրության և հարմոնիա ստեղծող»,- ասում է հոգեբանը:

«Երեխայի  ծնվելուց հետո մայրը պետք է շարունակի «երաժշտական թերապիան»` արդեն օրական լսելով երկու ժամ և ավելի: Մայրը կզգա, թե ինչպես է փոքրիկը հանգիստ և խաղաղ քնում, երբ որ հնչում են դասական մեղեդիներ»,-ավելացնում է Գալստյանը:

Հոգեբանի խոսքով` արդեն երեք տարեկան հասակում նկատելի կլինի երեխայի սերը դեպի դասական երաժշտությունը.   երեխան ուշադիր և սիրով կլսի հեռուստատեսությամբ կամ այլ տեղից հնչող դասական երաժշտությունը:

«Իսկ արդեն դեռահասության շրջանում, երբ որ տարբեր ազդեցություններ կարող են լինել Ձեր երեխայի ճաշակի վրա, Դուք կարող եք հանգիստ լինել. նա երբեք չի կանգնի «բիսետկաներում» և չի լսի «ռաբիզ» երաժշտություն»,-ասում է Գալստյանը: