Կարելի՞ է արդյոք կեսարյան հատումից հետո ծննդաբերել բնական ճանապարհով
Վերջին շրջանում գինեկոլոգները և մանկաբարձները անընդհատ քննարկում են այս թեման: Ենթադրվում է, որ կեսարյան հատումից հետո բնական ճանապարհով ծննդաբերությունը կարող է վտանգել և՛ մանկիկի, և՛ մոր կյանքը: Ինչու՞:
Թեմայի շուրջ իր կարծիքն է արտահայտել Կանանց առողջության Եվրոպական բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Օլգա Լոգինովան:
2012 թվականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում կեսարյան հատումից հետո բնական ճանապարհով ծննդաբերած 13 տոկոս կանանց մոտ առաջացել են լուրջ բարդություններ: 75 տոկոսի դեպքում կանայք իրենք չեն ցանկացել կեսարյան հատումից հետո ծննդաբերել բնական ճանապարհով: Նրանք մտավախություն են ունեցել, որ նորածնի մոտ կարող է առաջանալ հիպօքսիա՝ թթվածնային քաղց:
Ո՞ր դեպքերում է կարելի բնական ծննդաբերություն կեսարյան հատումից հետո
Ամերիկյան համալսարանի գինեկոլոգների խորհրդի սահմանած նորմերի համաձայն՝ կեսարյան հատումից հետո բնական ծննդաբերություն կարելի է, եթե.
- Նախորդ կեսարյան հատման ժամանակ հորիզոնական կտրվածքի փոխարեն կատարվել է արգանդի պատռվածք, և այժմ կեսարյան հատումն ավելի ռիսկային է, քան բնական ծննդաբերությունը:
- Արգանդում չկան միոմաներ, կիստաներ և բացի կեսարյան հատումից, այլ վիրահատական սպիներ:
- Ծնունդն ընդունում են բարձր որակավորում ունեցող բժիշկներ և անհրաժեշտության պահին կարող են սկսել կեսարյան հատում:
- Հիվանդասենյակում, որտեղ դուք ծննդաբերում եք, գտնվում է նաև անեսթեզիոլոգ եւ մանկական ռեանիմատոլոգ՝ անհրաժեշտության պահին օգնության հասնելու համար: