«Շատ տարիներ առաջ էր, հիմա որ հիշում եմ, զարմանում եմ, թե ոնց էի գիշերով ձորերի միջով շակալների ու գայլերի բերանով հասնում ծննդկանի տուն, մենակով կամ տան մեծի հետ ծնունդն ընդունում ու նույն ճանապարհով տուն դառնում, ինչ բժիշկ, ինչ հիվանդանոց, մի Լենա ու մի գյուղ` ձորի մեջ,- հիշում է 80-ամյա մանկաբարձուհի Լենա Պետրոսյանն ու ավելացնում,- հիմա ա, որ համ հիվանդանոցը կա, համ ինչ տեխնիկա ասես կա, բայց արի ու տես` ահել-ջահելները երկու երեխուց ավել չեն ուզում` հետն էլ անցավ»:
Ըստ մասնագետների` մարդու օրգանիզմը ունակ է դիմանալ միայն 45 դելլ (ցավի չափման միավոր) ցավի, այնինչ ծննդաբերության ժամանակ կինը զգում է մինչև 57 դելլ: Այդ ցավը մոտավորապես նման է քսան ոսկորների միաժամանակյա ջարդվելու ցավին:
Այսօր փոխվել են ոչ միայն ծննդաբերությունը հնարավորինս անվտանգ դարձնելու թե բժշկական, թե տեխնիկական հնարավորությունները, այլև ծննդաբերությունն անցավ դարձնող ցավազրկման ձևերն ու միջոցները, որոնցից քաղաքակիրթ աշխարհում ամենակիրառելին` տեղային ցավազրկումն ու էպիդուրալ անզգայացումը, վերջին տարիներին սկսել է տարածում գտնել նաեւ Հայաստանում: Թեմային անդրադառնում է Medialab.am-ը:
էպիդուրալ անզգայացումը` տեղային անզգայացման եղանակ է, որի դեպքում ցավազրկող դեղամիջոցները ներարկում են ողնուղեային խողովակի մեջ, որոնք ներազդում են արգանդի նյարդերի վրա:
շարունակությունը` Medialab.am