Ի՞նչ է հարկավոր հղիանալու համար
Թեորիապես տղամարդն ամեն օր ունակ է բեղմնավորելու: Կնոջ օրգանիզմը, սակայն, ունի ցիկլիկ բնույթ. բեղմնավորումը հնարավոր է օվուլյացիայի փուլում, երբ բեղմնավորման ունակ հասուն ձվաբջիջը դուրս է գալիս ձվարանից:
Ինչպե՞ս որոշել օվուլյացիայի փուլը
Մենստուրացիոն ցիկլի տևողությունից հանեք 14, ստացված թիվն էլ կորոշի օվուլյացիայի փուլի ժամանակահատվածը: Օրինակ, եթե ցիկլը 30 օր է, 30-ից 14 հանելով կստացվի 16: Հետևաբար Դաշտանի սկսվելուց հետո 16-րդ օրը օվուլյացիայի օրն է: Սա մոտավոր հաշվարկի եղանակ է և համապատասխանում է կանոնավոր ցիկլ ունեցող կանանց:
Ավելի հստակ օվուկյացիոն ցիկլը կարելի է որոշել մարմնի բազալ ջերմաստիճանը չափելով: Օվուլյացիայի օրը բազալ ջերմաստիճանը նախորդ օրերի համեմատությամբ իջնում է, իսկ հաջորդ օրը կտրուկ բարձրանում: Այս մեթոդը ճշգրիտ է, բայց բավականին բարդ.
Ի՞նչ է հարկավոր հղիանալու համար
Թեորիապես տղամարդն ամեն օր ունակ է բեղմնավորելու: Կնոջ օրգանիզմը, սակայն, ունի ցիկլիկ բնույթ. բեղմնավորումը հնարավոր է օվուլյացիայի փուլում, երբ բեղմնավորման ունակ հասուն ձվաբջիջը դուրս է գալիս ձվարանից:
Ինչպե՞ս որոշել օվուլյացիայի փուլը
Մենստուրացիոն ցիկլի տևողությունից հանեք 14, ստացված թիվն էլ կորոշի օվուլյացիայի փուլի ժամանակահատվածը: Օրինակ, եթե ցիկլը 30 օր է, 30-ից 14 հանելով կստացվի 16: Հետևաբար Դաշտանի սկսվելուց հետո 16-րդ օրը օվուլյացիայի օրն է: Սա մոտավոր հաշվարկի եղանակ է և համապատասխանում է կանոնավոր ցիկլ ունեցող կանանց:
Ավելի հստակ օվուկյացիոն ցիկլը կարելի է որոշել մարմնի բազալ ջերմաստիճանը չափելով: Օվուլյացիայի օրը բազալ ջերմաստիճանը նախորդ օրերի համեմատությամբ իջնում է, իսկ հաջորդ օրը կտրուկ բարձրանում: Այս մեթոդը ճշգրիտ է, բայց բավականին բարդ. հարկավոր է ջերմաստիճանը չափել առավոտյան` առնվազն 3-5 ժամ հանգիստ քնելուց հետո, առանց անկողնուց վեր կենալու: Ջերմաստիճանը հարկավոր է չափել ամեն օր նույն ժամին և ընտրված նույն մեթոդով:
Մյուս տարբերակն է հատուկ օվուլյացիոն թեստերի կիրառումը: Դեղատներում վաճառվող այս թեստը արձագանքում է կնոջ մեզում առկա լյուտեինային հորմոնի առկայությանը. վերջինիս քանակը մեզում օվուլյացիայի փուլում կտրուկ աճում է:
Բնազդաբար: Օվուլյացիայի մոտենալը կարելի է զգալ` հետևելով օրգանիզմում նկատվող փոփոխություններին: Այս փուլում աճում է արտադրությունների ծավալը, մեծանում է սեռական ցանկությունը: Որոշ կանանց մոտ որովայնի ներքևի մասում ծանրության զգացում և լարվածություն է լինում, երբեմն նաև ցավեր են զգացվում:
Բժշկական եղանակով. Ուլտրաձայնային հետազոտության դիմում են այն դեպքում, երբ ինքնուրույն հղիանալ չի ստացվում:
Ի՞նչ է հարկավոր իմանալ օվուլյացիայի մասին
Միշտ չէ, որ դաշտանային ցիկլի ընթացքում տեղի է ունենում ձվաբջջի հասունացում և ձվարանից դուրս բերումը: Միջինը 12 ցիկլերից 10-11-ը ուղեկցվում են օվուլյացիայով, իսկ 1-2-ը «դատարկ» են անցնում:
Շարունակելի
Նյութն ըստ supermams.ru կայքի