Եթե դուք ամուսիններով որոշել եք երեխա ունենալ, ապա պետք է դեռևս 1-3 ամիս առաջ նախապատրաստվեք դրան:
• Մի ծխեք և մի եղեք պասիվ ծխողի դերում
Ծխախոտի (պարունակում է այնպիսի վնասակար նյութեր, ինչպիսիք են նիկոտինը, ջրածնի պերօքսիդը, ցիանիդը և այլն) գործածումը կարող է հանգեցնել պտղի զարգացման դանդաղեցման, վաղաժամ ծննդաբերության և բազմաթիվ այլ բարդությունների:
Եթե դուք ամուսիններով որոշել եք երեխա ունենալ, ապա պետք է դեռևս 1-3 ամիս առաջ նախապատրաստվեք դրան:
• Մի ծխեք և մի եղեք պասիվ ծխողի դերում
Ծխախոտի (պարունակում է այնպիսի վնասակար նյութեր, ինչպիսիք են նիկոտինը, ջրածնի պերօքսիդը, ցիանիդը և այլն) գործածումը կարող է հանգեցնել պտղի զարգացման դանդաղեցման, վաղաժամ ծննդաբերության և բազմաթիվ այլ բարդությունների:
Շուրջ 20 տարի տևած և դեռ շարունակվող հետազոտությունները փաստում են, որ ծխող կանայք ունենում են 2 կգ-ից պակաս քաշ ունեցող երեխաներ: Հղիության շրջանում ծխող կանանց մահացության դեպքերը 30-80 տոկոսով ավելի հավանական է, քան չծխողների դեպքում: Ծխախոտի վտանգավոր ազդեցությունից զերծ չեն նաև չծխող այն կանայք, որոնք ապրում են ծխողների հետ: Կնոջ հղիությունը շատ կարևոր փաստարկ է, որպեսզի տան մյուս անդամները ևս թողնեն ծխելը:
• Մի օգտագործեք ալկոհոլ
Եթե որոշել եք հղիանալ, դադարեցրեք ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Բեղմնավորման և հղիության ընթացքում ցանկացած ալկոհոլային խմիչքի օգտագործումն անգամ ամենափոքր քանակությամբ անթույլատրելի է, քանի որ թափանցում է պտղի արյան մեջ և պատճառ դառնում զարգացման արատների, մտավոր հետամնացության: Այն կարող է հանգեցնել նաև վիժման, մեռելածնության, վաղաժամ ծննդաբերության: Կանայք երբեմն հարցնում են, թե դեպքից դեպք կարելի է արդյոք ոգելից խմիչք օգտագործել: Մասնագետներն ասում են, որ հղի կանանաց համար ոգելից խմիչքի անվտանգ չափաբաժին գոյություն չունի:
• Հետևեք սննդակարգին
Պետք է կրճատել բարձր կալորիականությամբ և ցածր սնուցողականությամբ մթերքները` յուղային և քաղցր ուտեստները: Ցանկալի է հարստացնել սնունդը ֆոլաթթվով (կանաչի, բանջարեղեն, սև հաց) հարուստ մթերքներով կամ ընդունել ֆոլաթթվի հաբեր: Վերջին հետազոտությունները պարզել են, որ ֆոլաթթվի կիրառումը հղիության ժամանակ կարող է կանխել կամ նվազեցնել նման արատների առաջացման հնարավորությունը: Հարկավոր է հետևել քաշին ամբողջ հղիության ընթացքում, բայց երբեք չի կարելի սահմանափակել անհրաժեշտ սննդանյութերը: Հիշեք, որ քաշի պակասը նույնպես խրախուսելի չէ, քանի որ այն
կարող է ազդել դաշտանային ցիկլի վրա և իջեցնել հղիանալու հավանականությունը:
• Դադարեցրեք դեղահաբերի ընդունումը
Եթե օգտվում եք հակաբեղմնավորիչ միջոցներից` դեղահաբերից, պարույրից (սպիրալ) կամ այլ հորմոնալ միջոցներից, ապա դադարեցրեք դրանց օգտագործումը ենթադրյալ հղիությունից 3-4 ամիս առաջ: Անհրաժեշտ է, որ կարգավորվի նորմալ դաշտանային ցիկլը` ձվազատումով: Եթե հղիացել եք հորմոնային դեղահաբերի օգտագործման ժամանակ, խորհրդակցեք բժշկի հետ: Անցանկալի է նաև բեղմնավորման ընթացքում ցանկացած դեղահաբի ընդունումը:
Հղիության համար անհրաժեշտ բժշկական գործոններ
• Նորմալ զարգացած արգանդ
• Ձվարաններ` նորմալ ձվազատումով
• Անցանելի արգանդափողեր •
Կենսունակ սպերմա
• Սպերմատոզոիդի համար թափանցելի արգանդավզիկի լորձ
Այս պայմանների ապահովման և բեղմնավորման համար անհրաժեշտ է կնոջ և տղամարդու նորմալ զարգացած և գործող սեռական համակարգը:
Աղբյուրներ` «Գիրք ծննդոց», հեղինակներ`
Ռազմիկ Աբրահամյան, Գայանե Ավագյան «Առողջ հղիություն»`
ըստ եվրոպացի և ամերիկացի հայտնի մասնագետների
բազմանուն գիտական հրատարակությունների