Ժողովրդական պարզ բաղադրատոմս ինտիմ խնդիրների լուծման համար

Վերարտադրողական փուլ

Սեռական առողջության վերականգնման համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է մի շարք յուրահատուկ միջոցներ: Կիրառելիներից մեկի համար անհրաժեշտ է վերցնել բազուկի հյութ և մեղր:

Մեղրի բուժական հատկությունների մասին շատ է նշվել, հիշենք՝ նրանում առկա B վիտամինը նպաստում է էստրոգեն և տեստոստերոն հորմոնների արտադրմանը: Բազուկի արմատապտուղը պարունակում է շաքար, սպիտակուցներ, պեկտին, օրգանական թթուներ, С, В1, В2, Р, РР վիտամիններ ու երկաթ, կալիում, յոդ, միկրոէլեմենտներ, որոնք մտնում են ֆերմենտների բաղադրության մեջ, կարգավորում արյան շրջանառութան գործընթացը: Շնորհիվ յոդի՝ բազուկն օգտակար է դառնում աթերոսկլերոզով հիվանդների և տարեց մարդկանց համար:

Այսքանից հետո պարզ է, որ մեղրի ու բազուկի հյութի համադրությունը կարող է ուղղակի հրաշքներ գործել: Խորհուրդ է տրվում օրական 3-ից 4 անգամ օգտագործել կես բաժակ բազուկի հյութ և 1 թեյի գդալ մեղր: Սեռական օրգանների արյան միկրոցիրկուլյացիան կարգավորելու մեխանիզմով այս բաղադրատոմսն ունենում է դրական ազդեցություն սեռական ֆունկցիայի վերականգնման վրա:

 

Աղբյուրը՝ սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի ֆեյսբուքյան էջ