Զույգի ամուսնական ամրությունը՝ սեքսոլոգիական տեսանկյունից․ ո՞ր հոգեսեքսուալ տիպին եք պատկանում դուք

Վերարտադրողական փուլ

Մարդու սեքսուալ վարքի վրա մեծ ազդեցություն է ունենում այն հոգեսեքսուալ տիպը, որին նա պատկանում է:

Ըստ Լիբիխի՝ տարբերում են մարդկանց մի քանի հոգեսեքսուալ տեսակ: Իգական սեռի պարագայում առանձնացնում են․

ա) «Կին-մայր», որը ձգտում է խնամել զուգընկերոջը կամ ամուսնուն և պաշտպանել, նախընտրում է «թույլ տղամարդ»:

բ) «Կին-կին» տիպն ունի երկու ենթատեսակ`

 ✓ ագրեսիվ (տղամարդու նկատմամբ ձգտում է հաղթանակի)

 ✓ պասիվ-ենթարկվող (ենթարկվում է ուժեղ տղամարդուն)

գ) «Կին-դուստր», որի իդեալն իրենից տարիքով մեծ, փորձառու տղամարդն է:

 

Արական սեռի դեպքում ունենում ենք նման բաժանում՝

 

ա) «Տղամարդ-հայր». ձգտում է կանանց, որոնք «թույլ» և «ենթարկվող» են:

բ) «Տղամարդ-տղամարդ» տիպը ևս ունի երկու՝ ագրեսիվ և պասիվ-ենթարկվող ենթատիպեր: Ագրեսիվի վարքագծում կան ենթարկեցնող, տիրող էլեմենտներ, իսկ  պասիվ-ենթարկվողը իդեալիզացնում է կնոջը, ընդգծում իր կախվածությունը նրանից:

գ) «Տղամարդ-որդի», որն ինքնուրույն չէ, ենթարկվող է:

 

Առավել ամուր և կայուն միություններ են ստեղծվում, երբ հանդիպում են իրար փոխլրացնող հոգեսեքսուալ տիպի անհատներ, օրինակ՝

«տղամարդ-հայր» և «կին-դուստր», «կին-մայր» և «տղամարդ-որդի»: Այս բոլոր եզրակացություններին գիտնականները հանգել են որոշակի վերլուծություններ հիման վրա, բայց երբեմն ամուսնական միությունները չեն ենթարկվում ոչ մի օրինաչափության և ի հեճուկս բոլոր հոգեսեքսուալ տեսակների՝ ստեղծում ամուր ու ներդաշնակ ընտանիք:

  

Աղբյուրը՝ սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի ֆեյսբուքյան էջ