Սեռական կյանքը փոխում է բնավորությունը․ սեքսապաթոլոգ

Սեռական կյանք

Բժշկական գիտությունների թեկնածու Սևադա Հակոբյանը ներկայացնում է սեռական կյանքի մասին հետաքրքիր փաստեր։

Մարդիկ, որոնք ռեգուլյար ինտիմ կյանք են վարում որպես կանոն, լավատես են, կյանքին բարյացակամորեն են նայում և ավելի հեշտությամբ են հաղթահարում դժվարությունները և անհաջողությունները:

Սեքսը կարգավորում է քունը: Ինտիմ շփման ընթացքում մեր մարմինը արտադրում է երջանկության հորմոն՝ էնդորֆին, որը թույլ է տալիս հանգստանալ, ինչպես նաև օքսիտոցին, որը քնաբեր է և այդպիսով, ինտիմ կապից հետո, շատ ավելի հեշտ են տղամարդիկ և կանայք քնում:

Սեքսը երկարացնում է երիտասարդությունը: Ներդաշնակ սեռական կյանք ունեցող մարդիկ, որպես կանոն, ավելի երիտասարդ տեսք ունեն քան նրանք, ովքեր չունեն ինտիմ կյանք կամ ունեն բայց՝ անկանոն:

Սեքսը բարելավում է հիշողությունը և կենտրոնացումը:

Ապացուցված է, որ այս դրական փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ սեռական հարաբերությունների գործընթացը կարգավորում է արյան շրջանառությունը, ուղեղը և մարմնի այլ ներքին օրգաններն ավելի արագ են ստանում արյան մեջ պարունակվող թթվածինը: